Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 22 Ուր. ԳՁ. Զ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 21 Եշ. ԲԿ. Ե օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 20 Դշ. ԲՁ. Դ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 19 Գշ. ԱԿ. Գ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 18 † Բշ. ԱՁ. Բ օր Վերափոխման: ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Հունվարի 21 † Կիր. ԴԿ. Բ կիր. զկնի Ս. Ծննդեան
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 21 † Կիր. ԴԿ. Բ կիր. զկնի Ս. Ծննդեան

Published 19 Հունվարի, 2024
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Եսայի 61.10-62.9, Բ Տիմոթէոս 2.15-26, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.15-21։

Եսայի

10 Ես պիտի հրճուեմ Տիրոջով,
որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց,
որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին
եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով:
11 Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները,
եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը,
այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու
իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ:
62
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԳՏՆԻ ԻՐ ՓԱՌՔԸ
1 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի,
մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս,
եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ:
2 Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը,
թագաւորները՝ քո փառքը,
եւ դու նոր անունով ես կոչուելու,
որ Տէրն է անուանելու:
3 Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս
եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ:
4 Այլեւս չես կոչուելու Լքեալ,
ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ:
Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը,
իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն,
որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ,
եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի:
5 Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ,
այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ,
եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար,
այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար:
6 Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ,
ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ,
որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը:
7 Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի
եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ:
8 Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ,
որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը,
եւ օտարների որդիները չեն խմի քո գինին,
որի համար դու ջանք թափեցիր,
9 այլ ովքեր այդ ամբարեցին՝
նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը,
եւ ովքեր այդ հաւաքեցին՝
նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում:

Բ Տիմոթէոս

15 Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող: 16 Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, 17 եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում: Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, 18 որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը: 19 Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրն են» 1181. նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռու լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»  1182: 20 Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ: Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են: 21 Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար: 22 Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով: 23 Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում: 24 Այսպէս ուրեմն՝ Տիրոջ ծառան պէտք չէ որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ 25 հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը 26 եւ զգաստանալով՝ ազատուեն Սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

15 Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց:

16 Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: 17 Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը, դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18 եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր: 19 Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոմետր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան: 20 Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցէք»: 21 Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arshak Srbazan 6 «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (Տեսանյութ)
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունվարի 22 Բշ. ԱՁ. Բ օր Առաջաւորաց պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Hogehangist
Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը
Քրիստոնեական
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 22 Ուր. ԳՁ. Զ օր Վերափոխման

20 Օգոստոսի, 2025
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 21 Եշ. ԲԿ. Ե օր Վերափոխման

19 Օգոստոսի, 2025
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 20 Դշ. ԲՁ. Դ օր Վերափոխման

18 Օգոստոսի, 2025
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 19 Գշ. ԱԿ. Գ օր Վերափոխման

17 Օգոստոսի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?