Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Հունվարի 19 Բշ. ԲՁ․ Սրբոց Անտոնի, Տրիփոնի, Պարսամայ և Ոնոփրիոսի ճգնաւորացն
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 19 Բշ. ԲՁ․ Սրբոց Անտոնի, Տրիփոնի, Պարսամայ և Ոնոփրիոսի ճգնաւորացն

Published: 17 Հունվարի, 2026
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ
Եսայի 41.15-20: Ա Պետրոս 2.9-15: Յովհաննես 9.39-10.10:

ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ

15 Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս.
լեռները պիտի կալսես,
բլուրները պիտի մանրես,
փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես:
16 Հողմերը պիտի տանեն դրանք,
եւ մրրիկները պիտի ցրեն:
Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով:
17 Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները,
որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում,
եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին:
Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս,
կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց:
18 Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ
եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ,
անապատը կը վերածեմ ջրերի լճակների
եւ տոչորուած երկիրը՝ վտակների:
19 Անջրդի հողում մայրի ու տօսախ,
մրտենի ու նոճի, սօսի ու դափնի,
սոճի ու կաղամախի,
գիհի ու ձիթենի կ՚աճեցնեմ,
20 որպէսզի տեսնեն ու գիտենան,
ճանաչեն ու իմանան բոլորը,
թէ Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամէնը,
եւ Իսրայէլի սո՛ւրբը հաստատեց»:

Ա Պետրոս

9 Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան(1219), ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: 10 Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք:
ԱՊՐԵԼ ՈՐՊԷՍ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐ
11 Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, 12 եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը:
ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ
13 Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին, որպէս գերագոյն հեղինակութիւն ունեցող մէկի, 14 թէ՛ կառավարիչներին, որպէս նրանից ուղարկուածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրէնքը պահողներին՝ գովում։

Յովհաննես

39 Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: 40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»: 41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»:

10 ԼԱՒ ՀՈՎԻՒԸ
1 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. 2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: 3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: 4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: 5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»:
6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: 7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: 8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: 9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի: 10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունվարի 18 † Կիր. ԱԿ. Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունվար 20 Գշ. ԲԿ. Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Սեպտեմբերի 21 † Կիր. ԲՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի

19 Սեպտեմբերի, 2025
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 2 Ուր. Պահք

1 Օգոստոսի, 2013
Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Դեկտեմբերի 17 Դշ. Պահք

16 Դեկտեմբերի, 2014
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 27 † Կիր. Է. կիր. զկնի Ս. Խաչի։ Գիւտ Ս. Խաչի

26 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?