Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Հունվարի 1† Գշ. ԲԿ. Գ օր Ս. Ծննդեան պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 1† Գշ. ԲԿ. Գ օր Ս. Ծննդեան պահոց

Published: 30 Դեկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 7.20-8.13, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 20.1-8։

ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

20 Այն չափով, որ Յիսուս երդումով քահանայ եղաւ (որովհետեւ կան ոմանք, որ առանց երդումի են քահանաներ կարգուել, 21 բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան.
«Երդուեց Տէրը եւ էլ չի զղջայ.
դու յաւիտեան քահանայ ես»),
22 այդ նոյն չափով Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն մի ուխտի:
23 Եւ այսպէս, շատ քահանաներ եղան, որովհետեւ մահը արգելք էր լինում, որ նրանք տեւապէս քահանայ մնան: 24 Իսկ սա, յաւիտենական լինելու պատճառով, ունի անանց քահանայութիւն: 25 Ուստի եւ կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխօս լինելու նրանց համար:
26 Արդարեւ, մեզ պէտք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատուած մեղաւորներից եւ բարձրացած աւելի վեր, քան երկինքները, 27 որը, ինչպէս այլ քահանայապետներ, պէտք չունի նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու եւ ապա՝ ժողովրդի մեղքերի համար. իսկ Քրիստոս մէկ անգամ առ միշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքը իրե՛ն պատարագ մատուցեց: 28 Օրէնքը քահանայապետներ է կարգում տկարութիւններով պատած մարդկանց, իսկ երդման խօսքը, որ օրէնքից յետոյ է գալիս, կարգում է Որդուն, որ յաւիտեան կատարեալ է:

1 Եւ իմ ասած խօսքերի գլխաւորն այս է. այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկինքներում Մեծութեան աթոռի աջ կողմում 2 որպէս պաշտօնեայ սրբարանի եւ ճշմարիտ խորանի, որ Տէ՛րը կանգնեցրեց եւ ոչ թէ մարդը: 3 Ամէն մի քահանայապետ զոհեր եւ պատարագներ մատուցելու համար է սահմանուած, ուստի պէտք է, որ նա էլ մի բան ունենայ, որ մատուցի, 4 քանզի, եթէ նա երկրի վրայ լինէր, թերեւս քահանայ չլինէր իսկ, քանի որ կան քահանաներ, որ պատարագ են մատուցում ըստ օրէնքի. 5 նրանց սպասաւորութիւնը երկնաւոր բաների նմանութիւնն ու ստուերն է միայն, ինչպէս որ Մովսէսին էլ հրամայուեց, երբ նա պիտի կանգնեցնէր վկայութեան խորանը. «Տե՛ս, — ասում է, — ամէն ինչ կ՚անես ըստ այն օրինակի, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ»:
6 Բայց արդ, Յիսուս աւելի բարձր սպասաւորութեան էլ հասաւ, քանի որ միջնորդ է առաւել լաւ ուխտի, ուխտ, որ լաւագոյն խոստումների վրայ հիմնուեց. 7 եթէ առաջինը անթերի լինէր, ապա երկրորդի համար տեղ չէր փնտռուի: 8 Եւ ահա մեղադրում է նրանց եւ ասում.
«Ահաւասիկ օրեր պիտի գան, — ասում է Տէրը, —
եւ Իսրայէլի տան հետ ու Յուդայի տան հետ
նոր ուխտ պիտի կատարեմ,
9 բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց
հայրերի հետ այն օրը,
երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից
դուրս հանելու համար:
Եւ որովհետեւ նրանք չմնացին իմ ուխտի մէջ,
ես էլ անհոգ եղայ նրանց հանդէպ,
— ասում է Ամենակալ Տէրը:
10 Բայց ա՛յս է այն ուխտը, որը պիտի կնքեմ
Իսրայէլի տան հետ
այն օրերից յետոյ, — ասում է Տէրը:
Իմ օրէնքները պիտի դնեմ նրանց մտքի մէջ
եւ նրանց սրտո՛ւմ պիտի գրեմ դրանք.
եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ,
եւ նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն:
11 Եւ իւրաքանչիւրն այլեւս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն,
ոչ էլ՝ իւրաքանչիւրն իր եղբօրը.
եւ պիտի չասեն, թէ՝ ճանաչի՛ր Տիրոջը,
որովհետեւ պիտի ճանաչեն ինձ բոլորը՝
նրանց փոքրերից մինչեւ ամենամեծերը.
12 քանզի պիտի ներեմ նրանց անիրաւութիւնները
եւ նրանց մեղքերն ու անօրինութիւնները
այլեւս չպիտի յիշեմ»:
13 Արդ, նոր ուխտի մասին խօսելով՝ նա հին դարձրեց առաջինը. եւ ինչ հնանում է ու ծերանում, մօտ է անհետանալու:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

1 Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2 եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»: 3 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից»: 5 Եւ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին. 6 «Եթէ ասենք՝ երկնքից էր, կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կը քարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»:
7 Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է: 8 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arshak episkopos 358 Նոր տարում միշտ Աստծո հետ
Հաջորդ նյութը Garegin B ugherdz ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունիսի 27 Ուր. ԳՁ. Պահք

26 Հունիսի, 2014
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Օգոստոսի 8 Եշ. Սրբոցն Անդրիանոսի և կնոջն նորա Անատօլայ, Թէոդորոսի և Ելեւթիւրոսի վկայիցն

7 Օգոստոսի, 2013
Astvacashunch 6 e1448864822253
Ընթերցումներ Սբ. Գրքից

Նոյեմբերի 17 Բշ. Ա. օր Յիսնակի պահոց

16 Նոյեմբերի, 2014
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Սեպտեմբերի 7 † Կիր. ԳՁ. Դ կիր. զկնի Վերափոխման

5 Սեպտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?