Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
06.02.02
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)
Նորություններ

Հունաստանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

Published: 6 Նոյեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբեր 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի:

 Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է  դարերի խորքից՝ գոհունակությամբ ընդգծելով, որ նման բարձր մակարդակի այցելություններով ամրապնդվում և զորանում են հայ-հունական կապերը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ երկու երկրների միջև ձևավորված սերտ հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում իրենց աշխարհասփյուռ ժողովուրդների վրա: Այս իմաստով, Նորին Սրբությունը փաստեց, որ իր՝ տարբեր երկրներ կատարած հովվապետական այցելությունների ժամանակ բազմիցս ականատեսն է դարձել հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը և ջերմ փոխհարաբերություններին:

 Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ 20-րդ դարասկզբին հայ և հույն ժողովուրդների դեմ իրագործված ոճիրը մղում է միմյանց զորակից լինելու և միավորվելու՝ միջազգային ատյաններում իրենց արդար իրավունքի պահանջի ու պաշտպանության համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ երկու երկրների սերտ փոխգործակցության առավել ընդլայնումը կնապաստի երկու բարեկամ ժողովուրդների առաջընթացին ու բարգավաճմանը:

 Հանդիպմանն իր երախտագիտությունը հայտնելով Հունաստանի իշխանություններին հայ համայնքի և Հայոց թեմի նկատմամբ ցուցաբերվող բարեխնամ հոգածության համար՝ Հայոց Հայրապետը եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևորեց նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների դերակատարությունն ու շարունակվող ջերմ փոխհարաբերությունները: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս Առաջինին և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս Երկրորդին:

 Իր խոսքում Հունաստանի նախագահը նշեց, որ հայ և հույն ժողովուրդների պատմությունն ու բարեկամությունը շաղկապված է արյունով, ուստի Հունաստանը ևս վկայակոչում և հիշատակում է 20-րդ դարասկզբի ոճրագործությունները, որպեսզի այլևս որևէ կերպ չկրկնվեն նման սոսկալի հանցագործություններ:

 Տիար Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծեց, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Հունաստանի նախագահը կարևոր նկատեց, որ երկու երկրների եղբայրական ջերմ հարաբերությունները կարող են աշխարհում օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:

 Նախագահը Նորին Սրբությանը փոխանցեց նաև Կ. Պոլսի Տիեզերական Պատրիարքի և Աթենքի ու Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ քրիստոնեական հավատն ու արժեքներն երկու ժողովուրդների կյանքի հիմքն են եղել, որոնց շնորհիվ կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ:

 Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ու օրհնության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր ձեռքբերումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր կյանքի:
06.02.01 06.02.02 06.02.03 06.02.04 06.02.05 06.02.06 06.02.07 06.02.08 06.02.09 06.02.10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zaqaria Baghumyan 124 Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման (տեսանյութ)
Հաջորդ նյութը Bishop Serovbe 243 Կրոնական դասավանդությունը Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կամ կրկին «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Surb nahtak 12
Նորություններ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

25 Ապրիլի, 2024
24 4
Նորություններ

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով (նկարներ)

24 Սեպտեմբերի, 2013
Dialog Hk
UncategorizedՏեսանյութեր

Մասնագետներն անդրադառնում են ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քարոզչությանը (տեսանյութ)

13 Մարտի, 2016
EhKH 11 rd hamagumar 1
Նորություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համագումարը շարունակում է իր աշխատաանքները (նկարներ)

6 Սեպտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?