Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Natan eps 2474
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՀՐԱՎԵՐԸ ՍՏԱՑՎԵԼ Է ՈՒՇ, ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՆԳԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
Նորություններ

ՀՐԱՎԵՐԸ ՍՏԱՑՎԵԼ Է ՈՒՇ, ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՆԳԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Published 24 Սեպտեմբերի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 21-ին, Անկախության 30-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի  բացակայությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց և այս առնչությամբ պարզաբանումների համար դիմեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերություների բաժնի տնօրեն՝ Գերաշնորհ  Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին:

– Սրբազան հայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնական համերգին մասնակցելու հրավեր ստացել է, բայցևայնպես չի մասնակցել: Ի՞նչն է պատճառը:

– Նախ և առաջ կուզենք արձանագրել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ միջոցառման կարող է մասնակցել՝ ելնելով տվյալ միջոցառման բնույթից, ծրագրային ուղղվածությունից և արարողակարգային կազմակերպվածությունից։ 

Իհարկե, Անկախության տոնը պետք է նշվեր, դրանում կասկած չկա, բայց անհրաժեշտ էր նշման եղանակներն ու ընդգրկումը համադրել նաև հանրային տրամադրությունների հետ։ Տեսանելի էր, թե ինչպիսի խիստ հուզականությամբ ընդունվեց այդ համերգի կազմակերպումը: Կազմակերպչական աշխատանքներն ուղեկցվեցին զոհված զինվորների ծնողների և հարազատների հայտարարություններով, հանրային քննարկումներով, ընդվզման ցույցերով և ցուցարարների ձերբակալություններով։ Նման անհամերաշխության պայմաններում, երբ նաև աղետալի պատերազմի տարելիցը չբոլորած՝ մեր ժողովուրդը գտնվում է սգի ու վշտի մեջ, անընկալելի էր տոնական համերգի՝ որպես գլխավոր միջոցառման իրողությունը, որ պիտի բաժանարար նոր սեպ խրեր առանց այն էլ վիրավոր ներհասարակական փոխհարաբերություններում։
Երկրորդ՝ աննախընթաց և առնվազն տարօրինակ է, որ իշխանությունների կողմից որևէ ձևով Եկեղեցին ներգրավված չի եղել Անկախության նշման միջոցառումների կազմակերպմանը: Մայր Աթոռին հասանելի չեն եղել անգամ տարրական տեղեկություններ: Նորին Սրբության անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: Այսուհանդերձ, Մայր Աթոռն առաքեց իր երկու ներկայացուցիչների։

hraparak.am

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Khch otsum Կատարվեց Ապարանի Սրբոց Հրեշտակաց եկեղեցու խաչի օծման արարողությունը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Varaga surb Xach Տոն Վարագա Սուրբ Խաչի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?