Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nshan vrd Hmayakyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հորդորում եմ Հայր Կորյունին առավել ջանասիրությամբ ուսումնասիրելու Հայ Եկեղեցու պատմությունը. Տ. Նշան վարդապետ Հմայակյան
Նորություններ

Հորդորում եմ Հայր Կորյունին առավել ջանասիրությամբ ուսումնասիրելու Հայ Եկեղեցու պատմությունը. Տ. Նշան վարդապետ Հմայակյան

Published: 7 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Իբրև հոգևորական՝ խիստ մտահոգված ու անհանգստացած եմ ցույցի մասնակից ինձնից ավագ հոգևորականի՝ Տեր Կորյուն աբեղա Առաքելյանի ընթացքի ու լրատվամիջոցին հայտնած այն տեսակետի վերաբերյալ, թե, մեջբերում եմ, «Վերջին շրջանում, բնականաբար, Ռուսական Կայսրության կողմից մեզ պարտադրվեց այդ Պոլոժենիան՝ այսօրվա գործող կանոնադրությունը, որի արդյունքում իբրև թե ազգովի ենք ընտրում, իրականում արդյունքում տարիներ կամ հարյուրամյակ շարունակ Եկեղեցու գլուխն ընտրվել է ԿԳԲ-ի բռնության պարտադրանքի պահանջով: Ոչ Վազգեն Վեհափառ, ոչ Գարեգին Ա Կաթողիկոս, ոչ Գարեգին Բ կաթողիկոս չեն ընտրվել ազգի կողմից: Դրվել են, դրածոներ են»: Այսինքն՝ Ցարական Կայսրության կողմից Մայր Աթոռին պարտադրված Պոլոժենիայի (1836թ.) հետևանքով՝ Հայ Եկեղեցու գահակալները հարյուրամյակ շարունակ ԿԳԲ-ի պահանջով են նշանակվել և եղել են դրածոներ: Դնենք մի կողմ, որ ՊԱԿ-ը կամ ԿԳԲ-ն իբրև անվտանգության կառույց իր պատմությունն սկսում է Խորհրդային Միության հետ՝ 1920թ.: Ստացվում է, որ ինձնից ավագ հոգևորականը շուրջ 15 տարի եկեղեցական անդաստանում ապրել է այն մտքով, թե ներքոհիշյալ հայրապետները եղել են պետանվտանգության դրածոներ, քանի որ բազմել են Լուսավորչի գահին Պոլոժենիայից (1836թ.) հետո.

ա) Պաշտպան Հայրենյաց Ներսես Աշտարակեցի կաթողիկոս — 1843-1857թթ., Թիֆլիսի «Ներսիսյան» հայտնի դպրոցի հիմնադիր, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում հայ կամավորական խմբերի, իսկ պատերազմի ավարտից հետո՝ Արևելյան Հայաստանում հայերի վերաբնակեցման կազմակերպիչ:

բ) Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոս — 1858-1865թթ., Հայ Եկեղեցու նշանավոր աստվածաբան, մի շարք գրքերի հեղինակ, վերաբացել է Պոլսի Սկյուտարի հայտնի ճեմարանը:

գ) Գևորգ Դ կաթողիկոս — 1866-1882թթ., Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր՝ 1874թ.:

դ) Մակար Թեղուտցի կաթողիկոս — 1885-1891թթ., հազարավոր ձեռագիր մատյաններ կործանումից փրկել ու կենտրոնացրել է Էջմիածնում, որոնք էլ հետագայում հանձնվել են Երևանի Մատենադարանին:

ե) Մկրտիչ Խրիմյան Հայրիկ կաթողիկոս — 1892-1907թթ., հոգևոր, մշակութային, ազգային ու ազատագրական հռչակավոր գործիչ:

զ) Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոս — 1908-1910թթ., Օսմանյան իշխանությանց կողմից հակահայկական քաղաքականությանն ընդդիմանալու համար «Երկաթյա Պատրիարք» պատվանունը վաստակած հոգևորական:

է) Գևորգ Ե կաթողիկոս — 1911-1930թթ., Ցեղասպանության ընթացքում բազմահազար որբերի և փախստական հայերի սոցիալական հսկայածավալ գործունեություն, 1918թ. թուրքական առաջխաղացման ժամանակ ի հեճուկս հայ զինվորական ղեկավարության հորդորին՝ Մայր Աթոռը չլքելու դիրքորոշումը, ինչով, ըստ էության, նպաստեց հայ մարտիկների ռազմական ոգու ամրապնդմանը, նրա անմիջական հովանավորությամբ Մակար Եկմալյանն ստեղծում է հիասքանչ քառաձայն պատարագը, ինչն էլ կաթողիկոսի կողմից ներմուծվում է եկեղեցական երգեցողության մեջ:

ը) Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոս — 1932-1938թթ., պայքարել է Խորհրդային պետության քրիստոնեահալած ռեժիմի՝ եկեղեցիները քանդելու, հոգևորականներին բռնադատելու դեմ (ի դեպ, նույն ԿԳԲ-ի դեմ) և խեղդամահ արվել ԿԳԲ-ի կողմից: Ըստ Հայր Կորյունի, ստացվում է ԿԳԲ-ի դրածոն պայքարել է ԿԳԲ-ի դեմ և նահատակվել է ԿԳԲ-ի կողմից: Իմացական անհամատեղելիություն (Cognitive Dissonance) է առաջանում այս Կաթողիկոսի պարագայում:

թ) Գևորգ Զ կաթողիկոս — 1945-1954թթ, Հայրենական Մեծ պատերազմի օրերին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծումը, «Էջմիածին» ամսագիր, Գևորգյան ճեմարանի և տպարանի վերաբացում, 1946-1948թթ. Հայրենադարձության ջատագով և անմիջական կազմակերպիչ:

ժ) Վազգեն Ա կաթողիկոս — 1955-1994թթ., հոգևոր-մշակութային վերազարթոնք Հայ Եկեղեցում, շինարարական բուռն գործունեություն, Մայր Աթոռի տարածքի հիմնովին բարեկարգում, մասնակցություն Արցախյան շարժմանը, ՀՀ Ազգային հերոս:

ժա) Գարեգին Ա կաթողիկոս — 1995-1999թթ., նշանավոր գիտնական աստվածաբան, բազմաթիվ գրքերի, գիտական հոդվածների հեղինակ, զարկ է տվել Հայ Եկեղեցու ներգրավվածությանը եկեղեցական համաշխարհային շարժմանը:

ժբ) Գարեգին Բ կաթողիկոս 1999թ. — Եկեղեցական հսկայածավալ շինարարություն, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց (1990թ.) և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան (2012թ.) հոգևոր-կրթական հաստատությունների հիմնադիր, եկեղեցական-վարչական կյանքի բարեկարգում, Մայր Աթոռի տպագրական գործունեության աշխուժացում և որպես հետևանք՝ հազարավոր նոր հրատարակություններ և այլն:

Նրանց օրոք առնվազն չորս անգամ մեր հայրենիքում փոխվել է քաղաքական ուղղությունը (2 անգամ Գևորգ Ե-ի և 1 անգամ՝ Վազգեն Ա-ի ժամանակ), սակայն ժողովուրդը «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» կոչերով երբեք դուրս չի եկել փողոց: Մի՞թե նրանց օրոք Եկեղեցում խնդիրներ, կուտակված հարցեր չեն եղել, թե՞ ըստ Հայր Կորյունի, թերևս գիտակցության կամ էլ հավատի պակաս են ունեցել: Եթե Հայր Սուրբն իրապես այդպես է մտածում և իր խոսքը պարզապես հասարակությանը հաճոյանալու արտահայտություն չէր, ապա ուղղակի ափսոսանք ու ցավ եմ զգում նրա համար և հորդորում առավել ջանասիրությամբ ուսումնասիրելու Հայ Եկեղեցու պատմությունը: Սուրբ Հոգին մշտապես գործել ու գործում է Եկեղեցում մինչև Քրիստոսի փառավոր երկրորդ Գալուստը ու հետևաբար, նույնիսկ Պոլոժենիայի պայմաններում, չի դադարել գործելուց:

Իմ կոչն ու հորդորն է Հայր Սուրբին ներհայեցողության միջոցով անդրադառնալ սեփական մեղքերին, ետ դառնալ հակականոնական ընթացքից, քավության և ապաշխարության միջոցով վերադառնալ հայրական տուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու լծվել նրա պայծառացման և զորացման Աստծուն իրապես հաճելի գործին:

Տ. Նշան վարդապետ Հմայակյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Abgar eps.987 Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի ու իր համախոհների կեցվածքն ու անհնազանդ ընթացքը. Տ. Աբգար եպս. Յովակիմեան
Հաջորդ նյութը Ter Ararat 90 ՀՈ ԵՐԹԱՍ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆ… (ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

06 5
Նորություններ

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ (նկարներ)

6 Սեպտեմբերի, 2017
29 1
Նորություններ

Բանակի օրվա առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)

29 Հունվարի, 2021
Gugarac tem 235
Նորություններ

Դեպի Արցախ

22 Հոկտեմբերի, 2020
Garegin B 245
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին

27 Դեկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?