Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vahram qhn. Meliqyan 21
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Հոգևոր առաջնորդների պարտականություններից է անդադար խաղաղություն քարոզելը. տեր Վահրամ քահանա Մելիքյան
Հարցազրույցներ

Հոգևոր առաջնորդների պարտականություններից է անդադար խաղաղություն քարոզելը. տեր Վահրամ քահանա Մելիքյան

Published: 15 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների տեղի ունեցած հանդիպումը շարունակում է քննարկման նյութ մնալ արցախյան հարցին հետեւողների շրջանակներում:

 «Հայ Ձայնի» խնդրանքով, մեկնաբանելով այդ հանդիպումը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, արժանապատիվ տեր Վահրամ քհն. Մելիքյանը այն կարեւոր է համարում, նշելով, որ ովքեր, եթե ոչ հոգևոր առաջնորդները, պետք է բաց խոսեն առկա խնդիրներից և դրանք լուծման առաջնորդելու հրամայականից: «Դա ո՛չ տկարություն է ենթադրում, ո՛չ զիջողականություն ու նահանջ է, ո՛չ էլ՝ նվազ հայրենասիրություն»,-մեզ հետ զրույցում նշեց Վահրամ քահանա Մելիքյանը:

-Հոգևոր առաջնորդների հանդիպումը ի՞նչ էական ազդեցություն կունենա Ղարաբաղյան հակամարտության ու տարածաշրջանային խաղաղության հարցում:

 -Այս ձևաչափով հանդիպում վերջին անգամ եղել էր 2011 թվականին, և բավականին ժամանակ էր անցել: 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը փաստեց, որ միայն բանակցությունները բավարար չեն հանգուցալուծման առաջնորդելու հակամարտությունը. անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանրապես և նաև այդ բանակցությունների համար համապատասխան միջավայր նախապատրաստվի մեր հասարակություններում: Մեր ժողովուրդները պետք է պատրաստ լինեն երկխոսության գեթ հանդուրժողականության ոգով, տարածաշրջանային համընդհանուր խաղաղության տեսլականով:

 Նման խաղաղասիրական մեծ և փոքր առաքելություններ թե՛ հոգևոր առաջնորդների, թե՛ մտավորականների ու հասարակական կառույցների կողմից պիտի միշտ իրականացվեն, որպեսզի բանակցություններին ոչ թե նախորդի իրավիճակի սրացումը սահմանի վրա, ինչին ականատեսն ենք դառնում ամեն անգամ, երբ նախապատրաստվում են քաղաքական գործիչների բանակցությունները, այլ գերակայեն համերաշխության, խաղաղության փնտրտուքի ձգտումները:

 Հոգևոր առաջնորդներն այդ առումով մեծ առաքելություն ունեն իրականացնելու` շարունակ, անդադար քարոզելու իրենց ժողովրդին խաղաղության պատգամը, սթափեցնելու, թե որքան մեծ է յուրաքանչյուր թափված արյան, խլված կյանքի գինը: Հոգևոր առաջնորդները նաև պիտի հանդիպեն` քննարկելու իրենց ժողովուրդներին հուզող խնդիրները, համընդհանուր մարտահրավերները, սակայն այդ ամենից ավելի` խաղաղության, համերաշխության և հանդուրժողականության համատեղ վկայություն փոխանցելու իրենց հետևորդներին` թույլ չտալու նաև որ հակամարտությունը կրոնական երանգ ստանա: Այս իմաստով կարևոր են նման շփումները: Ովքեր, եթե ոչ հոգևոր առաջնորդները, պետք է բաց խոսեն առկա խնդիրներից և դրանք լուծման առաջնորդելու հրամայականից:

 Արդեն իսկ հայտնի է հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը հստակ փոխանցում է այդ օրակարգի շուրջ տեղ գտած քննարկումները: Եթե հնչեցված կոչերն ու հորդորները լսելի դառնան և կյանքի կոչվեն, ապա կարելի է դրական նկատել հերթական այս հանդիպման ներազդեցությունը: Սակայն պետք է հասկանանք, որ սա դյուրին առաքելություն չէ, և դրա արդյունավետությունը պայմանավորված չէ սոսկ մեկ անձով:

 Հետևապես, արդյունքները չեն կարող տեսանելի դառնալ կարճ ժամանակահատվածում, այլ նմանօրինակ առաքելության արդյունավետությունը պետք է դիտարկել մեծ և լայն հեռանկարի մեջ: Պետք է սակայն կամք և հանձնառություն:

 -Բացի Ղարաբաղյան հակամարտության թեմայից, այլ հարցեր քննարկվե՞լ են:

 — հանդիպման ժամանակ տեղ գտած քննարկումներն ամբողջովին արտացոլված են համատեղ հայտարարության մեջ: Սակայն Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնազրույցի ժամանակ քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքների վիճակին և դիմագրաված մարտահրավերներին առնչվող հարցեր:

 -Սպասվո՞ւմ է հոգևոր առաջնորդների նոր հանդիպում, արդյո՞ք համաձայնություն ձեռք բերվել է այդ առումով:

 -Այո, եռակողմ հանդիպման ժամանակ նաև քննարկվեց հաջորդ հանդիպման հարցը: Վերջնական որոշում այս առնչությամբ չկայացվեց ժամանակի և վայրի վերաբերյալ: Սակայն պատրաստակամություն հայտնվեց: Առաջարկ հնչեցվեց նաև այն կազմակերպելու սահմանի վրա:

Մնացյալ մանրամասները ժամանակի մեջ կհստակվեն

Աղբյուր՝ haydzayn.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bagrat eps21 «Պարո՛ն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի…». Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Հաջորդ նյութը 15 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին նվիրված գիտաժողովը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ernekyan dp.16 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներին (նկարներ)

16 Մայիսի, 2019
10 2 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)

10 Դեկտեմբերի, 2019
Mayr ator 13234
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

13 Հոկտեմբերի, 2015
26 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի բարեգործական ճաշարան (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?