Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hog. 31.03.2019.06
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հոգեհանգստյան կարգ ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի համար (նկարներ)
Նորություններ

Հոգեհանգստյան կարգ ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի համար (նկարներ)

Published: 31 Մարտի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը:

 Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկարամյա նախագահ բարեհիշատակ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի առիթով:

 Հոգեհանգստյան արարողությունից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին ուղղեց իր հայրական խոսքը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց.

 «Սիրելիներ,
Աղոթական ոգով, տխրությունը մեր սրտերում համախմբվել ենք Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան քառասնօրյա արարողության առիթով:

 Այսօրվա կիրակին անվանակոչված է Դատավորի կիրակի, որ բերում է հորդորը անձանձրույթ աղոթքով, աստվածահաճո վարքով ու գործերով քրիստոնեական հավատքը վկայելու: Հավատավոր այսպիսի ընթացքով է զարդարված հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնի երկրային կյանքը:

 Նրա մահը մեծ կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Քառասնօրյա այս շրջանում ապրեցինք և՛ կորստի ցավը, և՛ նրա պայծառ հիշատակի, թողած վաստակի մխիթարությունը: Եվ թեպետ ժամանակն ու հեռավորությունն են բյուրեղացնում անհատականությունների իրական արժեքը, սակայն Լուիզ Մանուկյան Սիմոնի գործունեության բարի արգասիքները վկայում են նրա ինքնության մեծությունը: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին քառասուն տարիներին, թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Լուիզ Մանուկյան Սիմոնը եղավ իր ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյան նվիրյալ ամոլի ավանդների շարունակողը: Նրա նախագահությամբ նորովի արգասավորվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության առաքելությունը ի սփյուռս աշխարհի, բարի արդյունքներով զարդարվեցին նրա ձեռնարկումները կրթական, մշակութային, առողջապահական, եկեղեցաշինության ոլորտներում:

 Իր կյանքի ու գործունեության համապատկերի մեջ պայծառությամբ վեր է հառնում Լուիզ Մանուկյան Սիմոնի վառ կերպարը՝ զարդարված բարեհոգությամբ, հայրենասիրությամբ, ազգանվիրումով ու եկեղեցանվիրումով: Լուիզ Մանուկյան Սիմոնի անձն առինքնող էր` իր հոգու և ոգու ուժականությամբ, որում զուգորդվում էին սթափ ու հաստատուն միտքը և նուրբ ու բարի սիրտը: Միայն անսասան նվիրումի ու կամքի տեր անձը, ինչպիսին էր Լուիզ Մանուկյան Սիմոնը, կարող էր միաձուլել այս երկու հատկությունները:

 Ազգասեր ծնողներից ժառանգած հայրենասիրությամբ` նա անհոգնաբեկ էր ազգային կյանքն ու հայրենիքը ավելի լավը դարձնելու իր ձգտումներում ու ջանքերի մեջ՝ լինելով անչափ բարի ու կարեկից շրջապատի ու մարդկանց հանդեպ: Նա մեր ժողովրդի կողքին էր դժվարությունների ու պայքարների մեջ, ուրախությունների ու հաղթանակների ժամանակ և հենց այս կարողությամբ Լուիզ Մանուկյան Սիմոնը նույնանում է այն քչերին, ովքեր հազարավորներից առանձնանում են իրենց կատարած բարի գործերով, կրած արժեքներով և արթնացրած հույսերով: Արդարև, իր կյանքով ու գործով նա հավերժի ճամփորդ է և իր անձով ու կերպարով ոգեշնչելու է սերունդներին և լուսավորելու նրանց կյանքի ընթացքը:

 Մեր սրտերը պիտի շարունակեն կրել մեր ժողովրդի արժանավոր դստեր բարի հիշատակը: Այսպիսի պահերին բառերը բավարար չեն փարատելու այն տխրությունը, որ պատճառել է մահը: Մխիթարված ենք, որ Աստված մեր ազգին պարգևեց Լուիզ Մանուկյան Սիմոնի պես արժանավոր դուստր, ով ապրեց ու արարեց և կարողացավ իր մեծ գործերի հարուստ վաստակով անմահ հիշատակ թողնել և իրենով լույս ավելացնել հայ կյանքի անդաստանում: Նրա հիշատակի առջև պիտի խոնարհվեն ազգիս զավակները սերնդեսերունդ՝ որպես երախտիք նրա անանձնական սիրո ու ամենաանկեղծ նվիրումի առ ազգը, հայրենիքն ու Եկեղեցին:

 Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի հոգին երախտարժան Իր աղախնու՝ Լուիզ Մանուկյան Սիմոնի, և Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի զավակներին, թոռներին, եղբորը, հարազատներին, բոլոր վշտացյալներին և մեզ ամենքիս: «Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. զի “ոգիք արդարոց ի ձեռին Աստուծոյ են… և յոյս նոցա լի է անմահութեամբ” (Իմաստ. Գ 1,4)»:

 Խունկ, աղոթք և օրհնություն Լուիզ Մանուկյան Սիմոնի լույս հիշատակին. ամեն»:

 Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ անդամներ:

 Հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի հոգու խաղաղության և հանգստության համար:

Hog. 31.03.2019.01 Hog. 31.03.2019.02 Hog. 31.03.2019.03 Hog. 31.03.2019.04 Hog. 31.03.2019.05 Hog. 31.03.2019.06 Hog. 31.03.2019.07

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Aghotelu masin Ինչպես պետք է և ինչպես պետք չէ աղոթել
Հաջորդ նյութը Kataryal havatq Կատարյալ հավատք (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

27 2 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

27 Հոկտեմբերի, 2020
09 Nor hratarakutyun
Նորություններ

Նոր հրատարակություն

9 Նոյեմբերի, 2017
Mayr Ator 3573
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախմբի հայտարարությունը

9 Ապրիլի, 2024
Mibanakan hamagumar 9
Նորություններ

Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

9 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?