Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristosi andzy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հիսուս պարբերաբար հարցնում էր Իր աշակերտներին, թե ինչ են խոսում Իր մասին մարդիկ
Քրիստոնեական

Հիսուս պարբերաբար հարցնում էր Իր աշակերտներին, թե ինչ են խոսում Իր մասին մարդիկ

Published: 15 Հոկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Եկավ Հովհաննես Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մեջ դեւ կա: Եկավ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում եք. ” Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսավորների եւ մեղավորների բարեկամ”: Եւ իմաստությունը արդարացվեց իր որդիներից» (Ղուկ. 7;33-35):

 Նրանք, ովքեր պատճառներ են որոնում Աստծո հետ որեւէ առնչություն չունենալու համար, դրանց պակասը չեն զգում եւ չեն էլ զգա, բայց նրանք, ովքեր ամբողջ սրտով Աստծուն են փնտրում, փնտրում են նաեւ «Ո՞վ է Նա ինձ համար» հարցի պատասխանը, եւ պարգեւատրվում են իրենց փնտրտուքների ու ջանքերի համար, քանզի ով փնտրի, պիտի գտնի:

 Այդ պատճառով Հիսուս պարբերաբար հարցնում էր Իր աշակերտներին, թե ինչ են խոսում Իր մասին մարդիկ, եւ ինչ են մտածում Իր մասին իրենք՝ աշակերտները: Պետրոսի պատասխանը, թե՝ Կենդանի Աստծո Որդին ես, եւ Հիսուսի պնդումը, որ դա Հորից տրված հայտնություն է, հաստատում է, որ մարդը իր սեփական բանականության սահմաններում չի կարող սահմանել Աստծո ճիշտ էությունը, այլ պետք է վստահի միայն Աստվածային Հայտնությանը: Թեեւ Հիսուս մարդուն առավել ընկալելի կերպով ներկայացած եւ հայտնված Աստված է, մարդը, անգամ Նրա ժամանակակից, չի կարող ըմբռնել Աստծո անդրանցական էությունը. Հիսուս Աստծուն ընկալելու եւ նրա հետ հարաբերվելու Միակ իրական հնարավորությունն է: Հիսուսի ժամանակակիցները Նրա մեջ հրաշագործի էին տեսնում, հերթական մարգարեի, որ իրենց ցավերը դարմանում եւ որկորը հագեցնում է, նախանձախնդրորեն վերահաստատում Կենդանի Աստծո պաշտամունքը: Նրանք, ովքեր իսկապես մտահոգ էին իրենց հոգու փրկությամբ, չէին ցանկանում ընդունել Հովհաննես Մկրտչի մահը եւ համարում էին, որ Նա Հովհաննեսն է: Հիսուսի Մկրտության պահին Երկնավոր Հայրը արդեն վկայել էր, որ Հիսուս Իր Որդին է: Պետրոսը հաստատեց այդ վկայությունը: Ժամանակ առ ժամանակ, անգամ Հարությունից հետո, Հիսուս աշակերտների համար դառնում էր անճանաչելի եւ սարսափազդու. «Ո՞վ է սա» կամ «Ուրվակա՛ն է», -ասում էին: Եւ միայն լսելով. «Ե՛ս Եմ, մի՛ վախեցեք»՝ սթափվում էին եւ կրկին դավանում.«Արդարեւ՛, Աստծո Որդին ես Դու»: Աշակերտները սրտապնդվում էին, իսկ ժողովրդի ուսուցիչները՝ նյարդայնանում՝ լսելով նույն «Ես Եմը»: Նրանց համար Հիսուս խոչընդոտ էր իրենց քստմնելի արծաթսիրության եւ մարդահաճության, աշխարհասիրության եւ իշխանատենչության ճանապարհին: Թե ով է Հիսուս որեւէ մեկի համար՝ վեմ գլորման եւ վեմ գայթակղության, թե ընտիր, կենդանի, հոգեւոր վեմ, զորության, փրկության, ապավինության վեմ, որոշում է հենց այդ մեկը: Արդյոք մենք խաղաղվում եւ ոգեշնչվում ենք՝ լսելով «Ես Եմ», թե սրտնեղում եւ սրտմտում ենք, փակում մեր սրտի ականջները, կապում մեր հոգու թեւերը՝ դառնալով անտարբեր երկնային կանչի հանդեպ, Երկնքին անհաղորդ, գետնաքարշ արարածներ:

 Հիսուս Իր հարցով ուղղորդում է ոչ միայն աստվածճանաչողության, այլեւ ինքնաճանաչողության եւ եւս մեկ հարցի պատասխանի փնտրտուքի.«Ո՞վ եմ ես Աստծո համար», «քանի որ Նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք», այսինքն Նրանում եւ Նրանով է հաստատվում մեր լինելիությունը, եւ այդ հարցը պարզապես հնչեցնել.«Ով եմ ես» անիմաստ է: Եթե մարդը չի ապրում իր Նախատիպի համար, նա անիմաստ է ապրում, եթե չի ապրում իր նմանի համար, նրա գոյությունը անարժեք է եւ չհիմնավորված:

 Հորիզոնական մտածողության մարդկանց համար այս աշխարհը լայն հորիզոններ է առաջարկում, որոնք հենց այս աշխարհով էլ սահմանափակվում են: Իսկ նրանք, ովքեր «վերին բաներն են խորհում, ուր Քրիստոս նստած է Հոր աջում», իրենց կյանքով արդարացնում են Աստծո Իմաստությունը, որ Իր բարձունքից խոնարհվեց մեղավոր մարդու փրկության համար:

Աղբյուր «Սյունյաց կանթեղ»
հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Targmanchac ton Սրբոց Թարգմանչաց տոն
Հաջորդ նյութը Anania araqyal masunqakir Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Achqi hulunq
Քրիստոնեական

Թալիսմանների մասին

1 Հոկտեմբերի, 2016
Bari car
Քրիստոնեական

ԱՄԵՆ ԾԱՌ ԻՐ ՊՏՈՒՂՆ ՈՒՆԻ

31 Հունվարի, 2018
Shahavet ev ogtakar
Քրիստոնեական

Շահավետ եւ օգտակար

1 Դեկտեմբերի, 2016
Mardahacutyun
Քրիստոնեական

Մարդահաճություն

10 Մարտի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?