Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջին ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նորություններ

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջին ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Published: 24 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով հոգևոր, ազգային-մշակութային միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով:

Սա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2019 թվականն ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած առաջին ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Էջմիածին: Սպաներն իրենց ընտանիքներով նախ ճանաչողական այցելություն կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ՝ հաղորդակցվելով հայոց դարավոր հոգևոր սրբություններին, որից հետո հանդիպում ունեցան Նորին Սրբության հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը մշտապես Հայոց բանակի կողքին լինելու և աջակցելու համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց հրամանատարներին, սպաներին և նրանց ընտանիքներին իրենց հայրենասիրության ու աստվածսիրության համար:  Նորին Սրբությունը մասնավորաբար սպաների ուշադրությանը հանձնեց այն հանգամանքը, որ աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը: «Մեծագույն պատվիրանը, որ Աստված տվեց մեզ, դա սիրո պատվիրանն է. սեր ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ հայրենիքի, ազգի ու ընտանիքի հանդեպ: Ամեն բան իբրև մնայուն արժեք կերտվել է սիրով: Բոլոր մնայուն արժեքները ստեղծվել են մեր հոգում հանդեպ մեր հայրենիքը, մեր Եկեղեցին ու մեր Աստված ունեցած սիրուց», — նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հավելելով, որ հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է:

Գարեգին Բ Վեհափառը կարևորեց նաև Հայոց Եկեղեցու ամուր կապը և գործակցությունը ՀՀ Զինված Ուժերի հետ` մասնավորապես անդրադառնալով յուրաքանչյուր սպայի կյանքում հոգևոր սպասավորների դերին, քանի որ վերջիններս ամենօրյա ծառայություն են իրականացնում հայ սպաների հետ՝ նրանց քրիստոնեական ոգին մշտավառ պահելու և հոգևոր արժեքներով սնելու համար:

Իր սերն ու խոնարհումը բերելով ներկա սպաներին իրենց հայրենանվեր ծառայության համար` Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները, հրամանատարները և նրանց ընտանիքները հանապազ իր աղոթքներում են:

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո պահի հայ զինվորականներին և նրանց ընտանիքներին, որպեսզի հավատով և քաջեռանդ շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը:

ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի անունից ելույթ ունեցավ նաև կորպուսի հրամանատար գնդապետ Անդրանիկ Փիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված Ուժերի հանդեպ Վեհափառի մշտական ուշադրության համար:

Հանդիպման ավարտին հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երգչախումբը:
24 1 24 6 24 7 24 8 24 9 24 10 24 11 24 12 24 5 24 4 24 3 24 2

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Katoghike23 4 Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը (նկարներ)
Հաջորդ նյութը 25 2 Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

24 Ambassador of Australia 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

24 Մայիսի, 2016
Mayr Tachar
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է

14 Ապրիլի, 2021
Anushavan bishop
Նորություններ

Այսօր հայոց պատմությունը կերտելու մեր ժամանակն է. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղերձը

21 Հոկտեմբերի, 2020
Kalkata 245
Նորություններ

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻՆ

19 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?