Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
18 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Published 18 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Դեսպաններ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության դեսպանի կեցավայրում հանդիպում ունեցավ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ։

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ծրագրի նախաձեռնող, ՀՀ-ում Լիբանանի դեսպան տիար Ժան Մակարոնը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ իր հրավերին ընդառաջ ծրագրին մասնակցելու և դեսպաններին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը անցյալում և ներկայում» խորագրով բանախոսություն ներկայացնելու պատրաստակամության համար։

Այնուհետև դեսպաններին և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գեղեցիկ հավաքույթի կազմակերպման առիթով իր գնահատանքը հայտնելով ՀՀ-ում Լիբանանի դեսպանին:

Բանախոսության մեջ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հիմնադրմանն ու բազմադարյա սպասավորությանը` խոսելով նաև ազգային ինքնության պահպանության գործում ունեցած նրա կարևոր դերակատարության մասին:

«Հայոց Եկեղեցու առաքելությունը տարածվում է հայ ժողովրդի բազմադարյա պատմության և Հիսուս Քրիստոսի հարությամբ բացված ճանապարհի երկու սահմանագծերում: Նա չարչարակից է եղել իր ժողովրդին, մարտիրոսվել իր զավակների հետ` միշտ վառ պահելով, սակայն, իր Հիմնադրի` Հիսուս Քրիստոսի հարության կենսապարգև հույսը: Ահա այսպիսին է պատմության ու Հարության խորհուրդների միջև ծագած ու մինչ օրս շարունակվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության սահմանումը: Գողգոթայի խաչից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գծած արյան հետքերով, այն հասնում է մինչև Տիրոջ գերեզման` հարություն առնելով ու վերանորոգվելով կրկին իր Տիրոջ հաղթական օրինակով:

            Ժողովրդի ու ազգի հետ Քրիստոսանման այս նույնացման պատճառով է, որ դեռևս Ե. դարից այն որակվել է Ազգային Եկեղեցի` ոչ թե այլ ազգերի բացառման հաշվին, այլ Քրիստոսի կողմից իրեն վստահված ազգի հանդեպ բոլորանվեր, անմնացորդ ծառայության օրինակով: Այս գաղափարն է մղել նրան պատմության ընթացքում, իբրև «ուխտ միաբանութեան» (Եղիշե, «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին»), կերտելու ազգային ու հոգևոր ինքնություն: Անցյալի առաքելության մի կարևորագույն գործոնն է սա, երբ Եկեղեցին ազգի համար կերտում է ինքնություն` հիմնված քրիստոնեական համամարդկային արժեքների, հոգևոր ու մշակութային նշանակալի ձեռքբերումների վրա: Ինքնություն, որի մասին դիպուկ արտահայտվել է Ե. դարի մեր պատմիչ Եղիշեն` բնորոշելով այն իբրև «մաշկի գույն»:

            Ազգային-քրիստոնեական այս ինքնությունը հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու առաքելության առանցքն է: Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակներում ու հանգամանքներում կզարգանար հայ ժողովրդի կյանքը, եթե իր ինքնության գիտակցումով նա ինքն իրեն չնույնացներ Հիսուս Քրիստոսի վկայության հետ: Ինչպե՞ս պիտի հաղթահարեր պատմության ու ժամանակի աղետները, մարդկության ամենամեծ ողբերգություններից մեկը` ցեղասպանությունը և խորհրդային ամբողջատիրական բռնապետության 70 երկար տարիների հալածանքը:

            Գոհունակությամբ և առ Աստված աղոթքով ենք այսօր անդրադառնում, որ քրիստոնեական հավատի ու վարդապետության վրա հիմնված այդ ինքնության շնորհիվ այսօր էլ հայ ժողովուրդը գոյատևում է` իբրև գերազանցապես քրիստոնյա հավատավոր ազգ: 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո թեև հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքից ու 1.5 միլիոն իր զավակներից, դարձավ աստանդական աշխարհի ամենատարբեր վայրերում ու անկյուններում, սակայն, հավատարիմ Հիսուս Քրիստոսին հետևելու իր անմնացորդ նվիրումին, նույնիսկ այդ վիճակում ստեղծեց հոգևոր-ազգային, քրիստոնեական մի կուռ միավոր, որն այսօր անվանում ենք Սփյուռք: Հոգևոր հայրենիք, որն անտեսանելի ու անխզելի, անթիվ ու անհամար թելերով կապված է իր այսօրվա հայրենիքի` Հայաստանի Հանրապետության հետ: Այլաբանորեն ասած` այսօր Հայաստանն ու Սփյուռքը Հայոց Եկեղեցու երկու վճիտ աչքերն են, որոնցով նա կարողանում է տեսնել, հստակեցնել ազգային-հասարակական խնդիրներն ու դրանց լուծումները` միաժամանակ մտահայումով ու աղոթքի զգացումով դրանց հաղթահարումը խարսխելով Աստծու պատվիրանների կենսագործման վրա», – նշեց Նորին Սրբությունը:

            Խոսելով մերօրյա ծառայության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Հայոց Եկեղեցին այսօր նոր ներշնչումով ու եռանդով է լծված հասարակության կյանքի բարելավմանը:

«Ձեզ քաջ հայտնի է, որ ավերիչ երկրաշարժը, ղարաբաղյան հակամարտությունը, երկրի շրջափակումն իրենց բացասական ազդեցությունն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Անկախության առաջին իսկ օրերից Հայոց Եկեղեցին իր ակտիվ մասնակցությամբ ձեռնամուխ եղավ վերոհիշյալ երևույթների արդյունքում առաջացած հիմնախնդիրների լուծմանը: Հայոց Եկեղեցին այսօր արդեն ակտիվ ներկայություն ունի հայ հասարակության ամենատարբեր շերտերում` Զինված ուժեր, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ և հայապահպանություն: Այս իմաստով Եկեղեցին առավել ջանքեր է ներդնում՝ հասարակության մեջ ամրագրելու և պահպանելու հոգևոր-բարոյական արժեքները՝ բացառելու համար արատավոր և մերժելի այն երևույթներն ու դրսևորումները, որոնք խաթարում են մեր ժողովրդի ներկա կյանքը: Կարևոր ենք համարում նաև արձանագրել Հայոց Եկեղեցու իրականացրած առաքելությունը հոգևոր կրթության ու դաստիարակության ոլորտում` նորահաս սերնդին տալով հայ քրիստոնեական ինքնության և Հայոց եկեղեցու մասին անհրաժեշտ ճանաչողական գիտելիքը: Մայր Աթոռն ունի Սոցիալական ծառայությունների գրասենյակ, որն օգնություն և աջակցություն է ցույց տալիս շուրջ 20.000 անձի»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

             Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Եկեղեցու գործունեության կարևոր մեկ ոլորտի ևս` միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին` ուղղված ժողովուրդների միջև սիրո, համագործակցության և խաղաղ համակեցության ոգու զորացմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց, որ այդ հարաբերությունների ու փոխադարձ կապերի առավել զորացմանը նպաստում են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կառույցները և անձնապես դեսպանները` շնորհակալություն հայտնելով նրանց Մայր Աթոռի և եկեղեցական կառույցների հետ նրանց արդյունավետ համագործակցության համար:

    Վերջում Հայոց Հայրապետը դեսպաններին մաղթեց հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական պատասխանատու առաքելության մեջ` ի խնդիր երկրների և ժողովուրդների միջև եղբայրական կապերի զորացման և համագործակցության արդյունավորման:

Նորին Սրբությունը նաև պատասխանեց դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին աղքատության վերացմանն ուղղված Եկեղեցու ծրագրերին, ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ուղիներին, Հայոց Եկեղեցու խաղաղարարական ջանքերին, միջեկեղեցական հարաբերություններին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆ. Արմեն Չարչյանը:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zangakatun ի՞նչ է զանգակատունը
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 17.10.2016 Եկեղեցական կյանք (17.10.2016)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?