Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Asoghik abgh
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն
Սոցկայքեր

Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն

Published: 22 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հայոց պատմության մեջ կար երանելի ժամանակ, երբ Հայոց թագավորներն ու իշխանները՝ Հայաստանի ղեկավարները, Աստվածաշնչից տեղիներ էին մեջբերում ոչ թե իրենց սին հպարտությունն ի ցույց դնելու, այլ օտարաց առջև իրենց հարազատ, Ազգային Եկեղեցին ու սուրբ հավատքը պաշտպանելու համար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ իր աստվածային զորությամբ հոգևորապես ծնում ու սնում է հայ քրիստոնյային, իր սուրբ խորհուրդներով իրագործում է նրա հոգու փրկությունը՝ կատարյալ կերպով գիտե Աստվածաշունչ մատյանն ու այդ Սուրբ Գրքի մեկնաբանությունը: Եվ կարիք չկա, որ որևէ մեկը, այս դեպքում ՀՀ վարչապետը, ընկնելով բողոքական հորձանուտի մեջ՝ հանդես գա աստվածաշնչական տեղիների կամայական, սխալ մեկնաբանությամբ… Ցավալի իրավիճակ է, շատ-շատ ցավալի:

Մի՞թե այդքան դժվար է ընկալել, որ մեր Ազգային Եկեղեցին, ով կատարյալ կերպով տեսնում է գալիքը, իր ամեն մի գործը, խոսքը կատարում ու հնչեցնում է ի շահ հայ ժողովրդի և ի շինություն ու հարատևումն Հայաստան աշխարհի:
Ոչ ոք, ամենապարզ քաղաքացուց մինչև վերին պաշտոնյան, Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. մի՞թե հայ հոգևորականը չէ Սուրբ Սեղանից և ամեն աստվածապաշտական արարողության ժամանակ «Խաղաղություն ամենեցուն» ասելով՝ բաշխում այդքա՜ն ցանկալի ներքին ու արտաքին խաղաղությունը: Բայց ի՞նչ գնով է տրվում այդ խաղաղությունը… աստվածուրացությա՞ն, աստվածամարտությա՞ն, աստվածային տնտեսության մասնատման ու խորտակմա՞ն: Ո՛չ, երբե՛ք, այլ՝ ամենայն սուրբ ավանդի պահպանմամբ:

Իսկ այսօր Հայոց Եկեղեցուց դուրս պահպանվո՞ւմ է մեր ազգային սրբազան ավանդը, կերտվո՞ւմ է հայի նկարագիրը, հա՞յն է տերը դառնում իր Հայրենիքի ու իր իսկ ճակատագրի…

Իշխանության ծանր բեռը կրող ամեն ոք պետք է տեսիլք ու երազ ունենա, և այդ ամենը պետք է ներդաշնակ լինի համազգային տեսիլքին ու երազին. հակառակ դեպքում տվյալ իշխանավորը չի՛ կարող ծառայել Ազգի գերագույն շահերին, չի՛ կարող տեր ու պաշտպան լինել իր ազգային հաստատություններին ու ժառանգությանը:

Գիտցած թող լինի ամեն ոք, որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին քաջ գիտե հարազատ Երկրի, Հայրենի ինքնիշխան պետության խորհուրդը, արժեքն ու կենսական անհրաժեշտությունը: Եվ այս ոգով դարեր շարունակ զորակից ու լծակից է եղել Հայոց պետությանը և իր ամեն կարելին ի սպաս է դրել Հայրենիքի ու Ազգի զոհասեղանին: Իսկ ի պահանջել հարկի, այո, որպես Ամենազոր Աստծո արդար ձայն, մարգարեական սաստիկ խոսք՝ զգուշացրել, հորդորել, խրատել ու հանդիմանել է թե՛ պարզ հավատացյալին, թե՛ ամենաբարձր պաշտոնյային: Եվ նրանք, ովքեր եղել են ճշմարիտ քրիստոնյաներ, անդրադարձել, գիտակցել և ուղղվել են՝ մնալով հավատարիմ Սուրբ Ավետարանին, մնալով հավատարիմ ազգային ուխտին:

Արդ, պատվարժան իշխանավորներ, մինչ ձեզ տրված ժամանակավոր իշխանության մասին ճառելը՝ նախ, խոսեցեք ձեր այն գործերի մասին, որոնք ուղղված են ի շինություն Հայաստան երկրի, ի պայծառություն ազգային կյանքի, ի նպաստ հայոց հոգևոր, մտավոր ու մարմնավոր անվտանգության: Եթե, արդարև, լինեին այդ գործերը՝ չէին լինի այս օրերին հնչած Ձեր ունայն խոսքերը…

Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը, և, որպես հարազատ զավակները Ձեր Մայր Եկեղեցու՝ լսեցեք աշխարհի քաոսում բարձր հնչող արդար, արթնացնող ու հոգեշահ խոսքերը Սուրբ Էջմիածնի:

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Tigran 24 Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել…
Հաջորդ նյութը Miqayel srbazan 274 Իրենով թող հոգեբույժները զբաղվեն. Միքայել սրբազանը՝ Փաշինյանի «աստվածաբանական մտորումների» մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Pargev eps347
ՍոցկայքերՆորություններ

«Հրապարակ»-ը լույս է ընծայել իր հերթական ամոթալի հոդվածը՝ այս անգամ թիրախավորելով Պարգև Սրբազանին. Տեր Եսայի

10 Մայիսի, 2023
Asoghik qhn.
Սոցկայքեր

«Հիշեցե՛ք և առհավետ մի՛ մոռացեք, որ հայ հոգևորականի համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն Ազգի հարազատ զավակներն են» Հայր Ասողիկ

12 Հուլիսի, 2020
Huso chanaparh
Սոցկայքեր

«Հուսո ճանապարհ» երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպության հայտարաությունը

13 Հուլիսի, 2020
She vrd Ananayan 235
Սոցկայքեր

«Կամենում եմ մի քանի հարց առաջադրել, ուղղակի խորհրդածելու համար» Հայր Շահե

2 Հուլիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?