Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
18 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայրապետական օրհնության և գնահատանքի գիր` «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցությանը
Նորություններ

Հայրապետական օրհնության և գնահատանքի գիր` «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցությանը

Published: 18 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնության գիր հանձնեց «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցության տնօրենների խորհրդի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանին` ընկերակցության հիմնադրման 95-րդ տարեդարձի առիթով գնահատելով հաստատության գովարժան վաստակը ազգային և հայրենական կյանքում:

Շնորհաբաշխության արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Ընկերակցության հայրենանվեր և ազգանպաստ գործունեությանը և անցած 95-ամյա ուղուն մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական կոնդակը, որն ընթերցվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից:

Գնահատանքի գրում մասնավորապես ասվում է. «Ընկերակցությունը հիմնվեց Միհրան և Զապել Գարակեոզյանների կողմից, ովքեր ի հավերժացումն իրենց հանգուցյալ զավակի՝ Հովարդ Գարակեոզյանի լուսավոր հիշատակի, հանձն առան իրենց կարողությունները ծառայեցնել Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ մանուկների փրկության սուրբ գործին: 1921 թվականին՝ մեր պատմության ամենադժնդակ օրերին, երբ հայրենի հողի վրա ջարդի էր ենթարկվում մեր ժողովուրդը, ավերվում էին մեր շեներն ու բնակավայրերը, Քրիստոսասեր ամոլը եղեռնահար մեր ժողովրդին ծառայելու առաքելությամբ հիմնեց «Որբանոց Տուն»-ը, որը նախադրյալը հանդիսացավ «Հովարդ Գարակեոզյան» ընկերակցության:

  Ցեղասպանության հաջորդող տարիներին խնամատար հաստատությունը երախտարժան գործունեություն իրականացրեց՝ տարբեր գավառներից հավաքելով ծնողազուրկ հայորդիների և հոգ տանելով նրանց սնունդի, առողջության, կրթության ու դաստիարակության համար: Ընկերակցության շնորհիվ մահվանից փրկվեցին հարյուրավոր մանուկներ, ովքեր նոր կյանք սկսեցին հաստատության ապահով հարկի ներքո: Հետագային Ընկերակցությունը ընդլայնեց իր գործունեությունը, խնամատարական, առողջապահական ու կրթական հաստատություններ հիմնվեցին Լիբանանում և Սիրիայում՝ տասնամյակներ շարունակ արդյունավորապես ծառայելով մեր ժողովրդի զավակներին:

  Գովարժան է, որ Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցությունը բարեսիրական գործունեություն է ծավալում նաև Հայրենի մեր երկրում: Այս տարիների ընթացքին հաստատությունը Հայաստանում և Արցախում հիմնել է մանկական ակնաբուժական ու ատամնաբուժական կենտրոններ, Հայաստանի առողջապահական հաստատություններին տրամադրել բժշկական սարքավորումներ ու դեղորայք՝ ծառայեցնելու մեր ժողովրդի կարիքավոր զավակներին: Այսօր համայն մեր ժողովուրդը բարձրորեն գնահատում է «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցության տարիների վաստակը, հայոց ազգին մատուցած բարի, աստվածահաճո ծառայությունները:

Ամենայն Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցության Տնօրենների խորհրդի նախագահ Տիար Մայքլ Հարաթունյանին, անդամներին ու նվիրյալ բոլոր աշխատակիցներին»:

Ամենայն Հայոց Հարապետը սրբատառ գրում մաղթել է, որ Աստված միշտ հաստատուն պահի «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցությունը և Բարձրյալի օրհնությամբ ընկերակցության նվիրյալ աշխատանքը մշտապես պսակվի Աստվածօրհնյալ նորանոր հաջողություններով:

Կոնդակի ընթերցումից հետո ընկերակցության խորհրդի անդամների և աշխատակիցների անունից շնորհակալական խոսք ասաց խորհրդի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանը: «Այս կոնդակը մեծ պատիվ է մեզ համար և մեծ հարգանքով ենք ընդունում այն Մայր Աթոռի սրբազան հողի վրա», — ասաց պրն. Հարաթունյանը` անդրադառնալով Գարակեոզյան համեստ ընտանիքի շատ կարևոր ազգօգուտ գործին: Այս առիթով պրն. Մայքլ Հարաթունյանը Մայր Աթոռին նվիրեց ընկերակցության կողմից Պոլսում օգնություն ստացած առաջին հայ որբերի խմբանկարը:

Արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով և աղոթքով: Նորին Սրբությունն ընդգծեց, որ ազգային կյանքում միշտ օրհնության են արժանացել բարիք գործող անձերը, ովքեր, ունկնդիր Տիրոջ պատվիրանին, հանձնառու են եղել օգնելու կարիքավորներին, որպեսզի վերջիններիս կյանքում շողարձակի հույսը և այն լցվի ապագային նկատմամբ լավատեսությամբ:

Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց բոլորին, ովքեր շարունակողներն են «Գարակեոզյան» ընկերակցության առաքելության և նախանձախնդրորեն կյանքի են կոչում Գարակեոզյան ամոլի տեսիլքը` նրանց վաստակը հասցնելով աշխարհի տարբեր երկրներում բնակվող ազգի կարիքավոր զավակներին:

Բարի ծառայություն և արգասաբեր գործունեություն ցանկանալով ընկերակցությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ միշտ անմար և հավերժ լինի հիշատակը այն հայորդիների, ովքեր իրենց վաստակը գիտեն ծառայեցնել ազգին:

Մեծարման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ և բարերար հայորդիներ, «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցության Տնօրենների խորհրդի անդամներ, աշխատակիցներ և այլ հյուրեր:

18-1 18-2 18-3 18-4 18-5 18-6 18-7 18-8 18-9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 17 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած բժիշկներին
Հաջորդ նյութը 6 1 4 ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Bagrat episkopos. 245
ՀարցազրույցներՆորություններ

Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

16 Ապրիլի, 2019
Zaqaria c Vardapet 215
ՆորություններՀարցազրույցներ

Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը»

30 Հունիսի, 2020
garegin b ef321
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԻԹՈՎ

9 Մայիսի, 2014
24 2 4
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի հանդիպումը (նկարներ)

24 Հունիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?