Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Asoghik abgh
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. կայացեք որպես պետական մտածողություն ունեցող գործիչներ. Ասողիկ աբեղա Կարապետյան
Սոցկայքեր

Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. կայացեք որպես պետական մտածողություն ունեցող գործիչներ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Published: 22 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հայոց Եկեղեցու շնորհաբաշխ դռները բաց են բոլորի առջև՝ յուրային և օտար. ևս առավել յուրայիններից, անխտիր, բոլորի առջև բաց է Հայոց Սուրբ Եկեղեցին: Եվ նրանք, ովքեր սուրբ սիրտ և ուղիղ հոգի ունեն՝ նրանք միշտ անվարան, անդադար կգնան և կլինեն իրենց հարազատ սուրբ տաճարներում:

Ոչինչ և ոչ ոք չի՛ կարող պիտակավորել որևէ անձի, ով հոգու մղումով կցանկա գնալ եկեղեցի՝ տաճար հաղորդակցվելու աստվածային սրբագործ միջավայրին:
Հայոց Եկեղեցու աստվածագործ սուրբ գմբեթի ներքո կանգնում են ամենքը՝ արդարներն ու մեղավորները, արք և կանայք, ծերերն ու մանուկները, իշխանությունն ու ընդդիմությունը: Այո, այդպես է, քանի որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին է սիրո սուրբ մերանը, որով շաղախվում ու խմորվում է ողջ հայոց ազգը:

Հայաստանի Ազգային ժողովի բարձրագույն ամբիոնի առջև կանգնող որևէ երեսփոխան, որևէ պաշտոնյա պարտավոր է իր կեցվածքով, իր գաղափարով ու իր խոսքով արժանի լինել այդ բարձրագույն բեմի պատվին և արժեհամակարգին:

Հարգարժան տիարք և տիկնայք, Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում: Առավել շիտակ և պատվական կլինի, եթե Դուք խորհեք, խոսեք և գործեք պետական պաշտոնյային վայել՝ կանգնելով վեր ամեն անձնականից, խմբակայինից ու կուսակցականից: Պետականակերտ գործիչը երբեք, ոչ մի դեպքում քայլ չի անի, բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու:

Անկախ և ինքնիշխան Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքն են (թեև անկատար) սահմանել ազգային Եկեղեցու իրավական կարգավիճակը: Հարգեք և պահպանեցեք այն ամենն ինչ ազգակերտ է ու հայրենաշեն:

Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը:

Ապահարկ են միմիայն այն սրբազան առարկաները, որոնք ունեն ծիսաարարողակարգային նշանակություն, այլ կերպ՝ հավատքի պարագաներ են և Աստծո բաժին:
Գիտակցեք, որ Եկեղեցին հազարավոր աշխարհական աշխատակիցների աշխատավարձ ու նպաստ է տալիս՝ պետությունից մեկ լումա չակնկալելով: Եվ այս ամենը շնորհիվ այն բարեպաշտ ու հայրենասեր հայորդիների, ովքեր գիտակցում են իրենց Մայր Եկեղեցու սրբությունն ու առաքելությունը և լիակատար վստահելով՝ իրենց արդար վաստակից մաս և բաժին են հատկացնում ազգակերտ ու հայրենապահ Սուրբ Եկեղեցուն:

Վերջապես, ջանացեք և կայացեք որպես հավատավոր զավակներ և պետական մտածողություն ունեցող գործիչներ՝ վեր կանգնելով ամեն տեսակի անձնական, խմբակային ու կուսակցական շահերից:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 23 Եշ. ԳԿ. Ե օր Հոգեգալստեան: Պահք
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 24 Ուր. ԴՁ. Զ օր Հոգեգալստեան: Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Pargev eps347
ՍոցկայքերՆորություններ

«Հրապարակ»-ը լույս է ընծայել իր հերթական ամոթալի հոդվածը՝ այս անգամ թիրախավորելով Պարգև Սրբազանին. Տեր Եսայի

10 Մայիսի, 2023
Fr Mesrop23
Սոցկայքեր

Խորապես մտահոգիչ և ցավալի է, երբ մեր կառավարության կողմից որոշում է կայացվում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու մասին

2 Հուլիսի, 2020
Asoghik abgh
Սոցկայքեր

Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն

22 Ապրիլի, 2023
Isahak vardapet 654
Սոցկայքեր

Մշակույթն ու առաքելությունը եզակի են. Իսահակ վարդապետ

21 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?