Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ceghaspanutyan vogekochum 10
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 24 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարելով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Հարյուր ութը տարի շարունակ մեր ազգային հիշողության մեջ ցեղասպանության փաստը մնում է իբրև անհերքելի, անջնջելի ամոթ, որ խարանված է այն ժամանակվա, և ինչու չէ, այսօրվա մարդկության ճակատին՝ իբրև առաջին ցեղասպանություն: Այդ հարյուր ութը տարիներից ութը շատ կարևոր են, որովհետև մենք ութը տարի շարունակ այլևս ոչ թե ցեղասպանության զոհերին ենք ոգեկոչում, այլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սրբադասված մարտիրոսներին՝ նահատակներին:

․․․․Աշխարհի գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են: Սրա պատճառով ոչ միայն մարդկային կյանքի ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, այլև՝ մտքի, հոգու, լեզվի, հոգևոր արժեքների ցեղասպանություն: Մարդկային և համազգային անտարբերությունը քանդում է հնարավոր բոլոր սահմանները:

Նահատակների խորհուրդը մեզ հավատարմության պատգամ է: Հավատարմություն այն բոլոր արժեքների հանդեպ, որոնք երբևիցե մեր ազգի կյանքում ստեղծվել և շարունակում են ստեղծվել։ Եթե այս հավատարմությունը չկա, եթե մենք անտարբերությամբ փորձում ենք մեր կյանքն ապրել իբրև բոլոր կենդանիներին տրված ժամանակամիջոց, ուրեմն մենք այդ հավատարմության խորհրդի մեջ չենք։ Հավատարմություն մինչև վերջ, որովհետև հավատարմության մեջ է ներփակված այն, ինչը մենք անվանում են նահատակություն: Մենք մեր կյանքի մեջ, մեր ճիգերով, մեր ջանքերով, մեր արժեքների պահպանության համար մղվող պայքարով, մեր հավատքի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի համար պայքարով նահատակներ ենք: Մենք պայքարում ենք, որպեսզի մնանք հավատարմության խորհուրդի մեջ»։

Վերջում Հայր Շահեն պատգամեց հավատացյալ հայորդիներին հեռու մնալ անտարբերությունից, որ ամեն մեղքի ծնողն է ու վախճանը հավատացյալ մարդու հոգևոր կյանքի և լինել հավատարիմ ամեն բանի մեջ:

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Ceghaspanutyan vogekochum 1 Ceghaspanutyan vogekochum 2 Ceghaspanutyan vogekochum 3 Ceghaspanutyan vogekochum 4 Ceghaspanutyan vogekochum 5 Ceghaspanutyan vogekochum 6 Ceghaspanutyan vogekochum 7 Ceghaspanutyan vogekochum 8 Ceghaspanutyan vogekochum 9 Ceghaspanutyan vogekochum 10 Ceghaspanutyan vogekochum 11 Ceghaspanutyan vogekochum 12 Ceghaspanutyan vogekochum 13 Ceghaspanutyan vogekochum 14 Ceghaspanutyan vogekochum 15 Ceghaspanutyan vogekochum 16 Ceghaspanutyan vogekochum 17

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 357 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Հաջորդ նյութը tstiternaaerd 11 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

06.10.02
Նորություններ

Մայր Աթոռի հրատարակչության և Մատենադարանի կողմից Հայոց հաղթական բանակի զինվորներին ուղարկվեց շուրջ 1500 օրհնված խաչ

6 Հոկտեմբերի, 2020
4
Նորություններ

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

20 Ապրիլի, 2014
Arecmtyan temi ukhtavorner 8
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին (նկարներ)

7 Հուլիսի, 2022
mayr ator ferg1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամանորի և Ս. Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույց

28 Դեկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?