Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Haylur Tatev eps 245
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Հայլուր» լրատվական ծրագրի հյուրն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը (տեսանյութ)
Նորություններ

«Հայլուր» լրատվական ծրագրի հյուրն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը (տեսանյութ)

Published: 18 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 17-ին Հայաստանի հանրային հեռուտաընկերության “Հայլուր” լրատվական ծրագրի շրջանակներում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը խոսեց Կորյուն աբեղա Առաքելյանի կարգալուծության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության որոշ դրվագների մասին:

Լրագրող— Օրհնեցեք, Սրբազան Հայր:

Սրբազան— Աստված պահապան:

Լրագրող— Երկու բառով կարգալուծության մասին: Ծայրահեղ չէ՞ր մի քիչ:

Սրբազան— Մենք արդեն բավական երկար ժամանակ է, որ բոլոր ճամափաները, կարծեմ, արդեն ճամփա չմնաց, որ մենք դիմենք և մեր հորդորները, և թեմի առաջնորդների հորդորները, և այսքան ժամանակ, բավական երկար տևեց այս ժամանակաշրժանը: Իրապես վարկաբեկվեց եկեղեցին, այսինքն` մեկ հոգևորականը կարողացավ վարկաբեկել ամբողջ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին: Նա բազմաթիվ խախտումներ է կատարել: Ինքը կատարել է դավանաբանական խախտումներ, կանոնական խախտումներ:

Լրագրող— Սրբազան, ինչու՞ չեղավ կոնֆլիկտը եկեղեցու ներսում լուծել:

Սրբազան— Որովհետև ինքը չեկավ եկեղեցի:

Լրագրող— Բայց առաջարկներ, երկխոսության, խնդիրը պարզելու, դժգոհության պատճառները իմանալու…

Սրբազան— Այո՛, եկեղեցին կառույց է և այդ կառույցն ունի ժողովական օրենքներ, այսինքն` եթե ինքը դժգոհ էր, ինքը պետք է դիմեր իր առաջնորդին, առաջնորդը պետք է դիմեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է դիմեր Եպիսկոպոսաց ժողովին, Եպիկոպոսաց ժողովը պետք է դիմեր կարգապահական հանձնախումբին, կարգապահական հանձնախումբը պետք է դիմեր Եպիսկոպոսաց ժողովին, Եպիսկոպոսաց ժողովը պետք է դիմեր Ազգային- եկեղեցական ժողովին: Այս գործընթացն է, որովհետև Եկեղեցին երկու հազար տարվա կառույց է, այսօր մեկ անձով չպիտի խախտենք մեր բոլոր կառույցները: Մենք ունենք միջթեմական ժողով: Սրանք հիմնված են, որպեսզի եկեղեցական կյանքը կարգ ու կանոնի մեջ լինի:

 Լրագրող— Իսկ Եկեղեցու սպասավորը, ով լավ տեղյակ է այս կանոններին, ինչու՞ ընտրեց այլ ճանապարհ:

 Սրբազան— Որովհետև ինքը դիմեց այլ ճանապարին, կարծեց որովհետև մանավանդ, որ հիմա մենք կապրինք հեղափոխության այս շրջանի մեջ, ինքը կարծեց, որ թավշյա հեղափոխության ճանապարհով, թավշյա հեղափոխությամբ հեղափոխություն անի եկեղեցական կյանքին մեջ: Երբեք ու երբեք չի հաջողի:

 Լրագրող— Եկեղեցին աշխարհիկ կանոններով չի՞ կարող առաջնորդվել:
Սրբազան- Անշուշտ, չի կարող լինել և նաև պետք է հստակ լինի, ես նաև հաճախ ասել եմ խոսքիս մեջ և նաև դուք պետք է հասկանաք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մի խումբ հայաստանցիների և ընդհանրապես միայն հայաստանցիների կաթողիկոսը չէ, այլ համայն հայության կաթողիկոս է և շատ կարևոր է իր տիտղոսը՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոս», այսինքն` նշանակում է տասը-տասներկու միլիոն հայերն են, որ ընտրել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և ոչ թե միայն հայաստանաբնակներն են և, եթե նայենք թվային առումով, ուրեմն մենք ենք սփյուռքում, մենք ենք ընտրել այս Կաթողիկոսին, որովհետև թվով շատ ավելի բարձր ենք, քան Հայաստանի մեջ գտնվող հայորդիները: Դրա համար պետք է հստակ լինի ձեզ և համայն հայության համար, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության կաթողիկոսն է, եթե պետք է փոխվի, համայն հայությունը պետք է որոշի փոխել: Եվ դրա համար մենք սփյուռքի մեջ որևէ խնդիր չունենք և ընդհակառակը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր պատիվ է, ինքը լինի մեր կաթողիկոսը:

 Լրագրող— Սրբազան, Եկեղեցին նաև կոչով դիմեց պետությանը օգնության խնդրանքով: Չե՞ք կարծում, որ պետությունը և Եկեղեցին առանձին պետք է գործեն, համենայնդեպս այդպես ենք մենք ընկալում ու վերաբերվում:

 Սրբազան— Այո՛, ես մեծ մտահոգությում ունեմ և այս մտահոգությունը ուզում եմ կիսել ձեզ հետ: Հաճախ վերջերս, դժբախտաբար, լսում ենք, մանավանդ մեր սիրելի և վսեմաշուք պարոն վարչապետից, որ ասվում է` եկեղեցի և պետությունը բաժնված են: Եթե Եկեղեցի և պետություն բաժնված լինի, ուրեմն դա նշանակում է, որ սփյուռքը և ընդհանրապես Եկեղեցին պետության կողքը պետք է չլինի: Մենք` Եկեղեցին, քսանհինգ տարի և ընդհանրապես մեր պատմության մեջ մենք միշտ պետականաշինության կողքն ենք եղել: Գոնե ես, որպես քսանհինգ տարվա հոգևորական, միայն հոգևոր աշխատանքով չէ, որ մենակ ապրել եմ, այլ նաև այս պետության, այս պետության և Հայաստանի պետականաշինության: Ամբողջ իմ կյանքս օգնել եմ և՛ հայոց դեսպանատներին, և՛ հայոց բանակին, և՛ հիմնադրամին, և՛ Հայաստան եկող սիրիահայերին: Եվ մենք բոլոր բնագավառներում, եկեղեցին, միշտ պետության կողքն է եղել: Բաժանումը մենք պետք է հստակացնենք: Մենք չենք խառնվում ներքին գործերի մեջ, սակայն պետությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որովհետև եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տկար լինի, նշանակում է` անմիջապես պետությունը կտկարանա, նշանակում է` սփյուռքը մահկանացուն կկնքի առանց Եկեղեցու:

 Լրագրող— Գուցե Եկեղեցին իր արած գործը մի փոքր ավելի տեսանելի դարձնելու խնդի՞ր ունի: Հիմա ժամանակակից PR ձևակերպումը օգտագործեմ, որպեսզի հանրությունը ավելի հստակ պատկերացնի Եկեղեցու դերը: Այստեղ թերացում չունի՞ Եկեղեցին:

 Սրբազան— Այո՛, լիովին ես համաձայն եմ: Մենք, դժբախտաբար, չգիտենք PR անել: Դա գալիս է մեր դաստիարակությունից, որովհետև մենք դաստիարակված ենք այն ավետարանական ոգիով, որ մեզ սովորեցրել է Վազգեն Կաթողիկոսը, Գարեգին Առաջինը, Գարեգին Երկրորդը, որ մենք բարի գործ անում ենք, պետք է միայն Աստված տեսնի, և ոչ թե մարդիկ տեսնեն և գնահատեն: Մանավանդ Էջմիածնի մեջ վարժված ենք ցույց չտալ, որպեսզի հանրությունը գիտենա: Ես կարող եմ ասել, որ գոնե ղարաբաղյան ցույցերի ժամանակ այդ բոլոր թռուցիկները, որ կգրվեին, կտպվեին, դրանք տպվում էին ներկա Գարեգին Հայրապետի սենյակի մեջ և իր գործիքով և ֆոտոքոփիով էին տպվում այդ թղթերը: Վազգեն Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող իր բոլոր գործիքները ուղարկեց Արցախ, և մենք ամիսներ շարունակ ամսական չէինք ստանում, որովհետև բոլոր գումարները փոխադրվեցին դեպի Արցախ: Մենք առաջին դեսպանատները, որ բացվեցին սփյուռքի մեջ, այդ դեսպանատների առաջին կայքերը առաջնորդանաններն էին: Էջմիածինը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և մանավանդ Վեհափառ Հայրապետն այնքան գործ են արել, որ եթե ես խոսելու լինեմ, պետք է դուք ինձ երկու ժամ տաք, որ այդ բոլոր գործերը կատարվել են Հայաստանի մեջ Վեհափառի շնորհիվ և այդ գործերը ներկայացնելու համար: Եվ հանրությունը պիտի զարմանա, թե ինչեր են եղել:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gevorg episkopos 251 Նամակի պարունակությունը զրպարտություն է և հերյուրանք. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Հաջորդ նյութը Hratarakchakan logo «Պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում» պարզաբանում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekeghecakan kyanq 08.04.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (08.05.2017)

9 Մայիսի, 2017
12 Publication
Նորություններ

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վան-Վասպուրականի կրոնամշակութային կյանքը և պետականության ստեղծման փորձը (1908-1918)» գիրքը

12 Հուլիսի, 2018
Ekexecakan lurer
Նորություններ

Եկեղեցական ամփոփ լուրեր (տեսանյութ)

19 Մարտի, 2016
Ekeghecakan shabat 27.05.2017
Նորություններ

Շաբաթը եկեղեցու կյանքում. փետրվարի 27-ից մարտի 5

5 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?