Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26.04
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդես Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհանդես Մայր Աթոռում (նկարներ)

Published: 27 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի պաշտոնական շնորհանդեսը:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել հայ մշակույթին ու արվեստի տարբեր ճյուղերին, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում ստեղծել է հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան, հրատարակել Կոմիտաս վարդապետի կողմից կազմված «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ընտրանին, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ վերահրատարակել Մակար Եկմալյանի «Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (երգչախմբի համար նախատեսված բաժինը` նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան) և Նիկողայոս Թաշչյանի կողմից գրի առնված և հայկական նոտագրության համակարգից եվրոպական նոտագրության փոխադրված «Երգք ձայնագրեալք ի Ժամագրոց» օգտաշատ հատորները:

Շնորհանդեսին ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրինությունը և նախագծի աշխատանքներին իրենց մասնակցությունը բերած անձինք, մշակույթի գործիչներ, տարբեր կրթօջախների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրը խորհրդանշական նկատեց, որ հայ մշակույթին նվիրված այս միջոցառումն անցկացվում է մեծանուն Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը: Խոսելով ներկայացված հրատարակությունների մասին` Նաթան արքեպիսկոպոսը անդրադարձավ հայ մշակութասեր հասարակությանը և աշխարհին այս նախագծի միջոցով մատուցվող արժեքավոր ընծային: Սրբազանը կարևորեց նախագծին մասնակցած բոլոր անձանց ջանքերը` ուղղված հայոց մեծ և հին մշակույթի պահպանությանն ու հոգատարությանը:

            Շնորհանդեսը շարունակվեց «Մշակութային վերածնունդ» ֆիլմի դիտումով, այնուհետև «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի կատարած աշխատանքների և մասնավորապես լույս ընծայված հրատարակությունների մասին խոսեց կոմիտասագետ, Հայաստանի Երգահանների միության վարչության անդամ Արթուր Շահնազարյանը:

Ծրագրի մտահղացման, գաղափարախոսության և իրագործման մասին խոսեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը: Վերջինս իր շնորհակալությունը հայտնեց հիմնադրամի աշխատակազմին և հիմնադրամի հետ գործակցած բոլոր անհատներին: Նա ընդգծեց, որ ծրագիրը կարևոր առաքելություն ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում և հնարավորություն է ընձեռում ապագա սերունդներին օգտվելու և ճանաչելու հայ ազգային ու հոգևոր երաժշտությունը:  Արթուր Ջանիբեկյանը հավաստիացրեց, որ հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը` կյանքի կոչելով բազում գեղեցիկ նորանոր իրագործումներ:

Խոսքի ավարտին տիար Արթուր Ջանիբեկյանը հիմնադրամի անունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նվիրաբերեց Նոյյան տապանի տեսքով պատրաստված Հայկական ազգային երաժշտական գանձարան-նվագարկիչը, որն իր մեջ ամփոփում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում ձայնագրված 500 նմուշները։

Շնորհանդեսն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով։ Հայրապետական իր սերն ու օրհնությունը բերելով հանդիսության բոլոր մասնակիցներին` Վեհափառ Հայրապետն ասաց. «Այսօր՝ հաղորդակցության մեծ հնարավորությունների մեր օրերում, հիրավի, անհրաժեշտությունը կա մեր ազգային մշակույթի դարավոր ձեռքբերումները վերարժևորելու, ճաշակով ու բարձր մակարդակով ներկայացնելու և դրանցով կրթելու մեր ժողովրդին՝ մեր արժեքները դարձնելով կյանքի, առօրյայի մաս: Ուրախությամբ ենք արձանագրում, որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից այս ուղղությամբ նվիրյալ ջանքեր են ներդրվում՝ ժողովրդական ու հոգևոր երաժշտության բացառիկ նմուշները ուսումնասիրելու, նոտագրելու, թվայնացնելու, համապատասխան նոր հրատարակություններ պատրաստելու համար: Հիմնադրամի հովանավորությամբ կյանքի կոչվող ծրագրերը նպաստում են մեր ժողովրդական ու հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, խրախուսում հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր մշակույթի, ի մասնավորի երաժշտարվեստի դարավոր ավանդների հանդեպ՝ պատշաճորեն դրանք մատուցելով մեր ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը: Այս իմաստով ուշագրավ է և գնահատանքի արժանի նաև Նոյյան տապանի տեսքով պատրաստված երաժշտական գանձատուփը, որի մեջ զետեղված են «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում ձայնագրված նմուշները: Հիշյալ ձեռնարկումները կարևոր ազդակ են նաև նոր սերնդին մեր մշակութային հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելու գործում:

Այս նախաձեռնությունների շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ջանքերով հրատարակվել են Մակար Եկմալյանի հեղինակած Պատարագի՝ երգչախմբի համար նախատեսված բաժինը, ինչպես և երաժշտագիտական վերլուծություններով ու ժամանակակից նոտագրության չափանիշներով՝ երաժշտագետ Նիկողայոս Թաշչյանի կողմից գրի առնված Ժամագիրքը»:

Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին, հիմնադրամի տնօրինությանն ու աշխատակիցներին մշակութային արժեքների պահպանության գործում ստանձնած հանձնառությունների համար: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը բերեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության ամբիոնի վարչությանը, ինչպես և տարբեր տարիների ընթացքում կոնսերվատորիայում սովորող ուսանողներին, ովքեր իրագործել են Ժամագրքի վերծանման աշխատանքները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտանորոգ հաջողություններ ու արդյունավորում մաղթեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ազգանվեր ու մշակութասեր բարի գործերին:

Հանդիսության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ ելույթ ունեցավ Երևանի Պետական Կամերային երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:
26.01 26.02 26.03 26.04 26.05 26.07 26.09 26.10 26.11 26.12 26.13 26.14

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 26 France Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին
Հաջորդ նյութը anshahaxndrutyun Անշահախնդրության մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Mayr Ator 28
Նորություններ

Նոր նշանակումներ

28 Հուլիսի, 2022
Garegin b 323
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

1 Սեպտեմբերի, 2017
HEHEM ught avart 9
Նորություններ

Ավարտվեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը (նկարներ)

12 Հուլիսի, 2022
27 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

27 Մայիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?