Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Boris Eghiazaryan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայկ Աղվանյանն Ուկրաինայի Հայ Եկեղեցու դեմ սուտ ու կեղծ տեղեկություններ է տարածում. Բորիս Եղիազարյան
Նորություններ

Հայկ Աղվանյանն Ուկրաինայի Հայ Եկեղեցու դեմ սուտ ու կեղծ տեղեկություններ է տարածում. Բորիս Եղիազարյան

Published: 3 Դեկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ես ուզեցի բարձրացնել այս հարցը, որովհետև վտանգավորություն եմ տեսնում, ուստի խոսքս ուղղում եմ ոչ միայն Ուկրաինայի հայությանը, այլև ուզում եմ, որ այս մասին իմանան նաև Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, թե մի անհեթեթ պատմություն է՝ կապված մի ձախողակ մարդու գործունեության հետ: Խոսքը գնում է Հայկ Աղվանյանի մասին, որն ապրում է Կիևում: Ժամանակին եղել է Կիևի հայ համայնքի նախագահի տեղակալը, բայց հեռացվել է այդ պաշտոնից՝ իր անհարիր և տգեղ վարքի պատճառով:

 Հայաստանում Թավշյա հեղափոխության ժամանակ և հետո, այս անձը գալիս էր Հայաստան, նկարվում՝ իբրև հեղափոխության ակտիվիստ, լուսանկարներ ու հրապարակումներ էր անում՝ իբրև հեղափոխության ջատագով:

 Քանի որ Ուկրաինայի հայությունը հիմնականում մեծ ոգևորությամբ և ուրախությամբ ընդունեց Հայաստանի թավշյա հեղափոխությունը, հիմա էլ բոլորս սպասումներ ունենք Հայաստանի այսօրվա և վաղվա գեղեցիկ ապագայի համար: Նորմալ ենք վերաբերվել, որ Հայկ Աղվանյանը ոգևորված էր Հայաստանի հեղափոխությամբ, բայց միշտ կասկածել ենք, թե ինչու՞ է այս մարդը իրեն այդքան ռեկլամում կապելով իրեն հեղափոխության հետ:

 Մենք գիտենք, որ Հայաստանում այժմ դժվար ժամանակներ են՝ առջևում ընտրություններ են: Ուկրաինայում ավելի բարդ վիճակ է, հայտնի է, որ որոշ սահմանամերձ մարզերում անգամ պատերազմական իրավիճակ է հայտարարված, և Ուկրաինայի հայությունը՝ ինչպես ամբողջ Ուկրաինայի ժողովուրդը, գտնվում են հոգեբանական բարդ իրավիճակում:

 Ամեն օր Ուկրաինայի Հայ եկեղեցիներում աղոթք է բարձրացվում առ Աստված՝ Հայաստանում և Ուկրաինայում, խաղաղության հաստատման համար: Եվ այս օրերին, այս պարագայում, այս հայ մարդը Ուկրաինա երկրում ռուսերեն լեզվով իր ֆեյսբուքյան էջում հրապարակումներ է անում Ուկրաինայի Հայ եկեղեցու և եկեղեցու սպասավորողների դեմ: Կիևում կառուցվող հայկական եկեղեցու վերաբերյալ մեղադրանքներ է գրում՝ իբրև թե կառուցման ժամանակ մենք հողային խախտումներ ենք արել, մեղադրում՝ կոռուպցիայի մեջ…

 Նորից եմ կրկնում՝ Ուկրաինա երկրում ոչ թե հայերենով, այլ ռուսերենով գրում է հրապարակումներ, սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելով: Փաստորեն վարկաբեկում և պախարակում է մեր համայնքը, մեր անունն ու պատիվը, և հատկապես փորձում է ստվել գցել Մարկոս Սրբազանի հեղինակության վրա:

 Մարկոս Սրբազանի ամենօրյա նիստ ու կացը գիտի ոչ միայն Ուկրաինայի հայությունը: Փառք Աստծու՝ Սրբազանին ոչ միայն ճանաչում՝ այլև մեծ սիրով ու հարգանքով են ընդունում Ուկրաինայի բոլոր կոնֆենսիաներն ու եկեղեցիները, և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն Ուկրաինայի հայության և եկեղեցու հետ: Ես որպես Ուկրաինայում երկար տարիների բնակիչ ու հայ մշակութային և հասարակական գործիչ, վսահորեն կարող եմ ասել Ուկրաինայի հայության անունից, որ մենք միշտ ուրախությամբ ենք նշում՝ երախտապարտ լինելով Աստծուն և Մայր Աթոռ Էջմիածնին, որ Ուկրաինայում ունենք Մարկոս Սրբազանի նման հոգևոր Առաջնորդ և Կիևի Հայ եկեղեցում՝ մեր սիրելի Տեր Կարապետի պես քահանա:

 Մենք ուրախ ենք, ոգևորված և հարստացած մեր եկեղեցու կիրակնօրյա քարոզներով ու աղոթքներով: Հայ համայնքը կազմակերպվում և համախմբվում է եկեղեցու շուրջ: Մենք ապրում ենք եղբայրական սիրո քրիստոնեական կյանքով ու ոչ մի վտանգ չէի տեսնի, բայց պարզվում է, որ մի հայամոռաց մարդ՝ ռուսերեն լեզվով տարածում է կեղտոտ հերյուրանքներ՝ մեր իսկ հայերիս նկատմամբ՝ փաստորեն օտար երկրում վարկաբեկելով հայի բարի համբավը:

 Ես անգամ սա վտանգավոր չէի համարի, եթե մենք այս պարագայում շատերս չտեսնեինք այն վտանգավոր կապը, որ ձգվում է Հայաստանում աղանդավորական, հակահայկական ու հակաեկեղեցական շարժումից և փորձում է ծիլ ու ճյուղ տալ Ուկրաինայում: Մենք չգիտենք, թե ո՞վ է նրան նեցուկ և սնուցող հանդիսանում Հայաստանից, կամ էլ՝ ո՞վ է նրա նեցուկն ու սնուցողը Ուկրաինայում:

 Ամեն դեպքում ուզում եմ հայտարարել, որպեսզի մեր ժողովուրդն իմանա թե՛ Հայաստանում և թե՛ Ուկրաինայում՝ ես որպես հայ քրիստոնյա համբուրում եմ Սրբազանի Խաչ ու Գավազան բռնող աջը և ներողություն խնդրում Մարկոս Սրբազանից, որ մենք թույլ ենք տվել դավաճան, խաբեբա, անմաքուր մարդուն այսքան երկար ժամանակ բարբաջել մեր եկեղեցու ու մեր ժողովրդի հեղինակության դեմ:

 Վերջում կուզեի դիմել Աղվանյան Հայկին. – Հայերեն գիտես, ինչո՞ւ ես ռուսերեն գրում: Քեզ ի՞նչ է պատահել երիտասարդ, ո՞վ կամ ի՞նչն է խփել գլխիդ, միտքդ ինչո՞ւ է մթագնել, դու ծնունդով հայ… Ինչո՞ւ ես հայկականը պախարակում, ո՞ւմ վրա ես աշխատում տղա, և ինչի՞ համար….

Բորիս Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30 2 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2018 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին
Հաջորդ նյութը nshanakum 213 Նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Spa mkrtutyun
Նորություններ

«ՏԵՐԸ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ ՈՒ ԱՊՐՈՒՄ Է». ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՍՊԱՆ ՄԵԾ ՓԱՓԱԳՈՎ ՄԿՐՏՎԵՑ

12 Սեպտեմբերի, 2018
IMG 9385 copy
Նորություններ

Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց հաղթության Մյուռոնը (նկարներ)

27 Սեպտեմբերի, 2015
Gohabanakan maghtanq
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Գոհաբանական մաղթանք (տեսանյութ)

28 Մայիսի, 2018
Mayr Ator 51
Նորություններ

Նոր նշանակում և կարգալուծություն

4 Դեկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?