Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qentrberi arqepiskopos 23
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամս
Նորություններ

«Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամս

Published: 12 Սեպտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամսի հոդվածը «Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» վերնագրով
Հայաստանը հիմնավոր իրավունք ունի համարվելու աշխարհի առաջին քրիստոնյա ազգը։ Չորրորդ դարի սկզբից, երբ սբ Գրիգոր Լուսավորիչը դուրս եկավ իր հավատքի համար երկարատև բանտարկությունից, հայ ազգին օտար չեն բռնությունը և դաժանությունը։ Շրջապատված լինելով թշնամական հարևաններով և հաճախ, սեփական սահմաններից ներս և դուրս, սեփական հավատքի համար հալածված լինելով, նրանք պահպանել են անսասան մի պարտավորություն։ Սա շատերի համար դարձել է ոգեշնչում այնպես, ինչպես նրանց տառապանքները սարսուռ ու վրդովմունք են առաջացրել։ Հիմա նրանք ևս մեկ անգամ կարիքն ունեն մեր անհապաղ օգնության։

Անցած տարվա դեկտեմբերից ավելի քան 120 000 քրիստոնյա հայեր՝ ներառյալ տարեցներ, կանայք և ավելի քան 30 000 երեխաներ, շրջափակման մեջ են։ Ադրբեջանի հետ երկարատև տարածքային հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանը Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա համայնքների հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ դադարեցնելով սննդի, դեղորայքի, վառելիքի և մյուս անհրաժեշտ ապրանքների մատակարարումը։

Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, վերջերս ամփոփելով իրավիճակը, ասել է․ «Սովահարությունը ցեղասպանություն իրագործելու անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ կտրուկ փոփոխության՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի»։

Սա հռետորական չափազանցություն չէ։ Պաշարված տարածաշրջանի հիվանդանոցները գործում են խիստ սահմանափակ կարողությամբ՝ ի վիճակի չլինելով իրականացնելու անհրաժեշտ ծառայությունները։ Ըստ հաղորդված տվյալների՝ վիժումները և մահացած ծնունդներն աճել են 30 տոկոսով։ Լայնորեն տարածված է թերսնումը, և պարբերաբար գրանցվում են սովահարությունից մահվան դեպքեր։ Եվ ամեն ինչ միայն դեպի վատն է գնում։

«Դուք ո՛չ դիակիզարաններ կգտնեք Լեռնային Ղարաբաղում, ո՛չ էլ սվիններ, բայց ցեղասպանությունը սովահարության միջոցով ոչ պակաս կործանարար է, որ դրա մասին լռեն»,— գրել է Օկամպոն իր դատապարտող զեկույցում։ «Դա այն նույն մահացու մեթոդն է, որ օգտագործվել է հայերի դեմ 1915-ին, լեհերի և հրեաների դեմ 1939-ին և Սրեբրենիցայի ժողովրդի դեմ 1993-ին»։ Սովահարությունը՝ որպես պատերազմի գործիք, դատապարտվում է միջազգային իրավունքի և բնական արդարության բոլոր սկզբունքներով։ Սրանից մեր երես թեքելն անընդունելի է։

Մինչդեռ շրջափակումը շարունակվում է անխափան և անվերահսկելի ձևով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստից գիտենք, որ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային Կարմիր խաչի այցը Լեռնային Ղարաբաղ և որ Բաքվի կառավարությունը շարունակում է անտեսել միջազգային կազմակերպությունների լայն շրջանակի՝ այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ECHR) և Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) կոչերը՝ վերականգնելու տեղաշարժման ազատությունը և կենսական նշանակության ապրանքների տեղափոխումը միջանցքով։

Բազմաթիվ կրոնական առաջնորդներ արդեն իսկ բարձրացրել են իրենց ձայնը՝ պահանջելով արձագանք այս հումանիտար ճգնաժամին, նախքան այն կդառնա ավելի սարսափելի։ Բոլոր նման ճգնաժամերն ավելի են սրվում ձմռան սկսվելու հետ։ Բայց հրատապությունը խիստ մեծ է․ արդեն իսկ կյանքեր են կորչում և վնասվում, և մենք խոցելի քաղաքացիական բնակչության նկատմամբ բացահայտ բռնության ականատեսն ենք։

Եթե մեր սեփական կառավարությունը, Միացյալ Նահանգները և աշխարհի մյուս բոլոր ժողովրդավար երկրները լուրջ վերաբերվեն քաղաքացիական հասարակությունների պաշտպանության բացարձակ պարտավորությանը, նրանք իրենց տրամադրության տակ ունեն դիվանագիտական և տնտեսական գործիքներ՝ ճնշում գործադրելու համար, որպեսզի կյանքեր փրկվեն։

Սեպտեմբերին Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը։ Նման իրադարձություններն ավելի շատ կապ ունեն քաղաքական թատրոնի, քան քաղաքական փոփոխության հետ՝ առիթ են տարատեսակ հանրային ելույթների։ Բայց իրավիճակն Արցախում հստակ ճանաչելի խնդիր է, որն անլուծելի չէ։ Մեր ժողովրդավար երկրների առաջնորդները՝ ներառյալ մեր կառավարությունը, հնարավորություն ունեն հստակ ուղերձ հղելու ցեղասպանական մարտավարության անընդունելիության մասին և ապահովելու շրջափակման անհապաղ դադարեցումը։

Ժամանակը սպառվում է՝ ոչ միայն կյանքեր փրկելու համար, այլ նաև միջազգային հարցերում բարոյական հուսալի պարտավորության կատարման հնարավորությունը գործածելու։ Ինչպես գիտենք, Լաչինի միջանցքի ճգնաժամը ներկայիս միակ սպառնալիքը չէ այսպիսի հնարավորության համար։ Բայց դա մեկն է, որը հնարավոր է և պետք է անհապաղ լուծել։ Վտանգված են կյանքեր, ինչպես նաև խոցելի խմբերի նկատմամբ արդարության և նրանց անվտանգության սկզբունքը։

Ադրբեջանական շրջափակումը Լաչինի միջանցքում անվերահսկելի է, և տարածաշրջանը կանգնած է ցեղասպանության առաջ։
——————
Անգլերենից հատվածաբար թարգմանեց Անի Թորոսյանը
Նյութի հղումը՝ telegraph.co.uk

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
Հաջորդ նյութը Mayr ator 368 Նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

21.02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավարին

21 Հուլիսի, 2017
9 1
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը (նկարներ)

9 Սեպտեմբերի, 2013
Hungaria halatsyal qristonyaner
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղարին

20 Հոկտեմբերի, 2023
Zvartnoc 041
Նորություններ

Դատապարտում ենք Զվարթնոցում որևէ աշխարհիկ միջոցառման անցկացումը

17 Հունիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?