Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arjonc vanq1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վանքեր և եկեղեցիներ > ՀԱԵ Մասյացոտնի թեմը կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով (Տեսանյութ)
Վանքեր և եկեղեցիներ

ՀԱԵ Մասյացոտնի թեմը կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով (Տեսանյութ)

Published: 5 Հունիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանը խնամքով, դեռեւս թղթի վրա, վերականգնել է միջնադարի ճարտարապետական գլուխգործոց համարվող Աղջոց վանական համալիրը: Գեղարդից 7 կմ դեպի հարավ արեւելք լեռան լանջին է գտնվում երբեմնի վեհաշուք այս վանքը, այն ավերածություններից թեեւ խոնարհվել, բայց չի կորցրել իր վեհությունը:

«Աղջոց համալիրը նշանավոր է նրանով, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդության, հիմնվել է առաջին հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, հիմնվել է որպես կուսանաց վանք: Վայրն էլ ընտրվել է այն տեղանքը, որտեղ նահատակվել է Հայաստանում 3-րդ դարի երկրորդ կեսին Քրիստոսի քարոզչության գործ կատարած անձանցից մեկը՝ Սուրբ Ստեփանոս քահանան»,- պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն էլ պատմեց, որ Գեւորգ Ալիշանի պեղած տեղեկությունների համաձայն՝ վանքը պետք է, որ հիմնված լինի 4-րդ դարում: Ի սկզբանե, որպես սրբավայր է եղել, իսկ որպես վանք՝ ձեւավորվել 13-րդ դարում. ի պատիվ հռիփսիմյան կույսերի էլ անվանվել է Աղջկոց, այսինքն՝ աղջիկների վանք:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին վանքի գլխավոր եկեղեցին է, ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է Գավիթը: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը: Համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է եւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային կողմում:

Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 13-րդ դարում եղծված շինարարական արձանագրությունը: Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների հարթաքանդակներն են, որոնք միջնադարյան քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝ aravot.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունիսի 6 Եշ. ԲԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի
Հաջորդ նյութը Ter Ararat ՍԴՀԿ վարչության ատենապետի պատճառով կասկածի տակ դրվում կուսակցության երբեմնի հեղինակությունը․ Տեր Արարատ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

47791027
Վանքեր և եկեղեցիներ

Անիի Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցի (նկարներ)

16 Հունվարի, 2014
182705 572861069425225 1563569800 n
ՆորություններՎանքեր և եկեղեցիներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (նկարներ, տեսանյութ)

14 Մայիսի, 2013
22 01 01
ՆորություններՎանքեր և եկեղեցիներ

Վերաօծվեց Աշտարակ քաղաքի Ս. Մարիանե եկեղեցին (նկարներ)

22 Փետրվարի, 2020
22704115
Վանքեր և եկեղեցիներ

Անիի Կուսանաց վանք (նկարներ)

16 Հունվարի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?