Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
1 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մայր Աթոռ (նկարներ)
Նորություններ

Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մայր Աթոռ (նկարներ)

Published: 1 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Հունիսի 1-ին,  հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:

 Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց և իր օրհնությունը փոխանցեց նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Աստծո օգնականությունը:

 Ապա Վեհափառ Հայրապետը ՀՀ վարչապետին ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և ներկա հոգևորականներին, տեղեկություններ փոխանցեց ԳՀԽ գործունեության և ժողովի օրակարգում ընդգրկվող ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան խնդիրների մասին:

            Գարեգին Բ Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ հանդիպումը պատշաճ առիթ նկատեց հոգևոր դասի համար` ծանոթանալու ապագայի վերաբերյալ նրա տեսլականին և լուսաբանություններ ստանալու մեր ժողովրդին հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով վերջին շրջանի ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ դրանք հանգուցալուծվեցին խաղաղ գործընթացներով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորից, որպեսզի Տերը զորացնի հայ ժողովրդին` կերտելու խաղաղ և բարօր հայրենիք, ապրելու ստեղծագործ ու երջանիկ կյանքով:

Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպմանն ընթացքում ՀՀ վարչապետին հաջողություններ մաղթեց իր պատասխանատու պաշտոնում:

Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուրախություն հայտնելով հանդիպման հնարավորության համար: ՀՀ վարչապետը, խոսելով Հայաստանում սիրո և համերաշխության կարգախոսի ներքո տեղի ունեցած փոփոխությունների մասին, կարևորեց ամենքի ջանքերի մեկտեղումը, որպեսզի ձևավորված այդ մթնոլորտը լինի մշտական իրողություն Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ: Պրն. Նիկոլ Փաշինյանը կարևորեց ստեղծարար մթնոլորտի ձևավորումը, որը կնպաստի անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը և ազգային միասնության ամրապնդմանը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությանը և ազգային կյանքում անուրանալի դերակատարությանը, խոսեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ու գործակցության մասին: ՀՀ վարչապետը ներկայացրեց Վրաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները, պատասխանեց նաև եկեղեցականների հարցերին, որոնք վերաբերում էին ներհայաստանյան կյանքի զարգացումներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայրենի պետության արտաքին քաղաքականությանը և Սփյուռքին:

Ամփոփելով հանդիպումը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր բարեմաղթանքներն ուղղեց ՀՀ վարչապետին` ընդգծելով, որ անկախ պետականությունը Հայոց Եկեղեցու դարերով փայփայած երազն է եղել, և հայրենիքի զորացումը պիտի շարունակի մնալ Եկեղեցու մշտական առաքելությունը:

1 1 1 2 1 3 1 4 1 5 1 6 1 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 31.06 Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Հաջորդ նյութը 1 2 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

xrat 24
Նորություններ

Սուրբ Գրիգոր Աստվածաբանի նամակը Օլիմպիադային՝ որպես ամուսնության նվեր (բարոյախրատական)

7 Ապրիլի, 2022
16 2
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

16 Նոյեմբերի, 2020
20 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2019
Kayazor 1
Նորություններ

Ս. ԳԵՎՈՐԳ ՔԱՋԱՄԱՐՏԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԿԱՅԱԶՈՐՈՒՄ

1 Հոկտեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?