Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
hay yekyeghyecvoՒ miasnakanvoՒthyan mtahvogvoՒthyamb
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ
Uncategorized

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Published: 10 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ես Տեր Եզնիկ քահանա Մալխասյանն եմ: Ձեռնադրվել եմ քահանա 2008 թվականին և հոգևոր ծառայության եմ կորչվել Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ որպես Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

 Հիվանդությանս (հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք) բուժման նպատակով գտնվում եմ Գերմանիայում: Բուժման ընթացքում մշտապես հետևել եմ Հայ Եկեղեցու գործունեությանը՝ թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում: Այդ ընթացքում հանդիպել եմ Եկեղեցու և Հայոց Հայրապետի վերաբերյալ մի շարք ամբաստանությունների, որոնց հրապարակային անդրադառնալու կարիք չեմ զգացել՝ հաշվի առնելով հեղինակներին և նրանց առաջ քաշած խնդիրները: Սակայն վերջին օրերին եկեղեցական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ինձ համար խիստ մտահոգիչ լինելը ստիպեց արտահայտվել հրապարակավ:

 Զարմանալի և առնվազն տարօրինակ է, որ այս «շարժման» հրահրողը (գոնե տեսանելի) Հայր Կորյունն է, որին միացել են մեկ-երկու դիմագիծ չունեցող հոգևորականներ: Սակայն սա դեռ այնքան զարամանալի չէ, որքան այն ցավալի իրողությունը, որ վերոնշվածներին հետևում են մեր Սուրբ Եկեղեցու ազնիվ հավատացյալներ (գոնե ես ուզում եմ այդպես մտածել):

 Հիվանդությանս հայտնաբերվելու օրերին, ինչպես յուրաքանչյուր մարդ ես նույնպես ներքուստ տեղի-անտեղի չարանում էի բոլորի և ամեն ինչի նկատմամբ:

 Սակայն երբևէ ինձ իրավունք չեմ վերապահել՝ որպես հոգևորական, հրապարակավ հանդես գալ Հայ Եկեղեցու, նրա Գահակալի և ողջ հոգևորականության դեմ: Առնվազն և մեղմ ասած անհասկանալի և անընդունելի են Հայր Կորյունի ամբաստանությունները իր միաբանակից եղբայրների, եպիսկոպոսների, Գարեգին Բ Հայոց Հայրապետի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառի հասցեին հնչեցրած անհիմն և անտեղի հայտարարությունները: Ավելին: Հայր Կորյունը ինչպե՞ս է համարձակվում մեղադրանքներ հնչեցնել այնպիսի մարդկանց հասցեին, ինչպիսիք են Վազգեն Ա և Գարեգին Ա կաթողիկոսները, սպարապետ և ազգային հերոս Վազգեն Սարգսյանը և այլք, որնք վայելում են անսակարկ ժողովրդականություն և սեր ու իրենց գործունեությամբ նպաստել են ոչ միայն Հայ Եկեղեցու պայծառացմանը, այլև՝ Հայրենիքի և Սփյուռքի կայացմանը:

 Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայ Առաքելական եկեղեցին, ես հպարտ եմ, որ մեր Եկեղեցին ունի նման Գահակալ և նեղ-անձնական շահերից բարձր կանգնած միասնական և իրենց Հայրապետի շուրջ համախմբված հոգևոր եղբայրներ, ես հպարտ եմ, որ ծառայում եմ Արարատյան Հայրապետական թեմում՝ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի իշխանության ներքո:

 Խնդրում եմ Գարեգին Բ Հայրապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած մեր հոգևոր եղբայրներին ու սիրելի հավատացյալներին, որ դադարեցնեն և ետ կանգնեն Ազգընտիր Հայրապետի հրաժարականի պահանջից և որդեգրած գործելաոճից, որպեսզի չպառակտվի մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը, նույն Եկեղեցու հոգևորականների և հավատացյալների միջև թշնամանք չսերմանվի և ԳՆԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ:

Տ. Եզնիկ քահանա Մալխասյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը yerevani s grigor lusavorich mayr ekeghecum kkatarvi khahanayakan dzernadruthyun Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Հաջորդ նյութը Egishe vrd «Երբեք էլ ԱԱԾ-ն չի փորձել խառնվի ՀԵՀԵԿ-ի ներքին գործերին». Հայր Եղիշեն հերքում է

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hamates Avetaranner
UncategorizedՏեսանյութեր

Հիսուս մերժվում է Նազարեթում. (մաս 1-2)

2 Հունիսի, 2017
Targmanichner
Uncategorized

Տոն Սուրբ թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի

2 Հուլիսի, 2020
ehovayi vkaner1
UncategorizedՏեսանյութեր

ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆիլմ)

2 Նոյեմբերի, 2014
qristoneakan arjeqner
UncategorizedՏեսանյութեր

Քրիստոնեական արժեքների ամրապնդումը հայոց բանակում (գիտաժողով)

30 Հուլիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?