Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hogevorakanner paterazm
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿ ՀԱՅԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ
Քրիստոնեական

ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿ ՀԱՅԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ

Published: 28 Մայիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր պատմական, փաստագրական տեղեկություններ չունենալով և համապատասխան գիտելիքներից զուրկ լինելով բամբասում ու չարախոսում են, թե իբր հոգևորականների հնազանդության քարոզության պատճառով է ցեղասպանության ենթարկվել հայությունը Հայաստանի արևմտյան մասում, ներկայացնում եք հակառակն ապացուցող բազում տեղեկություններից մի հատված:

Հայ հոգևորականները նախանձախնդիր գործունեություն են իրականացրել ցեղասպանության տարիներին ևս` հավատավոր իրենց հոտը պաշտպանելու համար: Դրա վերաբերյալ տեղեկություններ իմանում ենք նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հայաստանի արևմտյան շրջաններ առաքված հանձնախմբի տեղեկագրերից: Այդ առումով ուշագրավ է Տ. Խորեն եպիսկոպոսի մանրամասն տեղեկագիրը:

 1914 թ. նոյեմբերի 19-ի երեկոյան ժամը 4-ին հանձնախմբրի անդամները հասել են Բայազետ: Քաղաքին չհասած` նրանց դիմավորել են բազմաթիվ ձիավորներ, քաղաքի պատվավորներից` առաջնորդական փոխանորդ Տ. Ներսես քահանայի գլխավորությամբ: Նոյեմբերի 25-ին գնացել են Ղազի գյուղ: «Գյուղացիները գյուղի ծայրում դիմավորեցին մեզ. մեծ, փոքր, ծեր, կին, երիտասարդ, բոլորը դուրս էին եկել, անհամար խմբով շրջապատել էին մեզ: Ուրախության արցունքը նկատվում է բոլորի աչքերին: Ժողովուրդը փառք էր տալիս Աստծուն: Ուղղակի իջա եկեղեցի, տեսարանը սրտաշարժ էր, մանավանդ, երբ քարոզից հետո դատարկ, թալանված եկեղեցում չոգած երգեցինք «Ապաւինեցաք ի խաչ Քո» շարականը, որին մեղմ ձայնակցում էր զուլումի աշխարհի տանջված ժողովրդի լացը»:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրած տեղեկագրում Խորեն եպիսկոպոսը բացի զուտ նկարագրություններից նաև իր անձնական զգացումներն ու մտահոգություններն է արտահայտել. «Տեսածս քահաների մեջ աչքի էր ընկնում Եոնջալուի Տ. Հովհաննես քահանա Տեր-Հովհաննիսյանը, որը, մանավանդ ներկա հանգամանքներում, արթուն, իր հոտը պաշտպանող հովիվ է: Նրա որդին սպանվել է Ղարաքիլիսայում: Կսկիծն իր սրտում մեռցնելով` քաջ հովիվը, մոռացած իր վիշտը, սփոփում, մխիթարում է իր հոտը և նրա շահերը պաշտպանում իշխանության առաջ: Ինձ հետ եղած պատգամավորները պարտք դրեցին ինձ վրա` խնդրել Ձերդ Վեհափառությունից վարձատրել հիշյալ քահանային լանջախաչով»:

Հոգևորականները խժդժությունների ժամանակ ջանացել են, որ ոչ միայն իրենք անձնապես պաշտպանության ելնեն, այլև զենքի ապահովմամբ կամ բանակում հոգևոր հովվի ծառայությամբ ժողովրդի պաշտպանությունն իրականացնեն: Թեոդոսիայի սարկավագ Կյուրեղ Աբգարյանցը ցանկություն էր հայտնել քահանա ձեռնադրվել և մտնել կովկասյան բանակը հոգևոր հովվի պաշտոնով: 1914 թ. մարտին Բիթլիսում քուրդ հրոսակների և օսման զինվորների միջև կռիվներ էին սկսվել և տևել երկու օր: Բիթլիսում պաշարման վիճակ էր հայտարարված: Առաջնորդ Սուրեն վարդապետը դեպքերի մասին հետևյալ հեռագիրն է ուղարկել Պատրիարքարան. «Քրդերը ամսույս 20-ին քաղաք մտան սոսկալի կռվից հետո: Երեկ գնդակների տարափի տակ զինարան գնալով` 150-ի չափ զենք առա մերինների համար: Բայց ինձ հետ եկող հայերից մեկը վիրավորվեց: Զենքերը բաժանեցի: Ապստամբապետ Սելիմը ռուսական հյուպատոսարանն ապաստանեց: Այսօր զինադուլ կա, անտանելի վիճակ»: «Վտանգի պահին Առաջնորդ Տ. Սուրեն վարդապետի արիությունն ու արթնամտությունը և հայ ժողովրդի պաշտպանության համար ձեռք առնված միջոցներն ամեն կերպով գնահատելի են»,- գրում էր «Ազգ» թերթը: Հոգևորականների այս դիրքորոշումն անփոփոխ մնաց: Դիլմանի կատաղի պատերազմի ժամանակ, ուր թուրքերը Սարիղամիշից հետո երկրորդ սոսկալի պարտությունը կրեցին, հայ կամավորների գնդերը ունեցան մոտ 20 մեռյալ և 50-ի չափ վիրավորներ: Այս վիրավորների մեջ գտնվում էին երկու վաշտապետներ` Սմբատը, որ վիրավորված էր ձախ ոտքից, Արտաշեսը` կոկորդից և Վարդան քահանա Նալբանդյանը` աջ ոտքից:

 Ժամանակի հայկական մամուլում հիացմունքով էր խոսվում օրհասական պահերին կռվի դաշտում հայրենիքն ու ազգը պաշտպանող և իրենց նպաստավոր ծառայությունները բերող հոգևորականների մասին: Ականատեսներն իրենց հիացմունքն էին արտահայտում` ի տես հայրենիքի և ժողովրդի պաշտպանության ելած հոգևորականների: «Մշակի» սեփական թղթակիցը հայտնում էր, որ 1914 թ. նոյեմբերի 16-ին Ծանծաղում հանդիպել է գաղթականների, ծանծաղեցի հայ գյուղացիների, որոնք վերադառնում էին իրենց բնակարանները սայլերով, հարսները մեջքներին կրելով բարուրած երեխաներին: «Սարը չբարձրացած,- գրում է դեպքերին ականատես Ատրպետ անունով թղթակիցը,- հանդիպեցի ուրիշ սայլերի, որոնց ուղեկցում էր մի երիտասարդ հայ քահանա: Նա գնում էր բանակ, բայց հույս չուներ իրենց գյուղը` Պարժվան գնալու, քանի որ այդ գյուղը դեռ չէր գրավված: Ծննդավայրի սերը, այն ազատելու տենչը այնպես էր գրավել քահանային, որ շտապում էր բանակ հասնել, կարևոր տեղեկություններ ստանալ կամ նպաստել օր առաջ իր պաշտելի գյուղը ազատելու թշնամու ճիրաններից»: Այդ խումբը կեսօրին հասնում է մի գյուղ, որի թուրք բնակիչները փախել էին, և բնակչություն չկար: «Մշակի» թղթակիցը, որ կերակուրի մեծ կարիք ուներ, կրկին հանդիպում է պարժվանցի քահանային, որը նրան օգնում և ուտելիք է տալիս:

 Ջարդերից փրկված հայերի գաղթի ականատեսի վկայությունները ևս ուշագրավ են: Նույն թղթակիցը գրում է, որ 1915 թ. դեկտեմբերի 26-ին` ուրբաթ օրը, գաղթականները հասել են Իգդիր. «Հանձնախմբին թև ու թիկունք եղող հայ քահանա տեսա այստեղ` Տեր Ստեփան անվամբ: Իրավ որ հոգով հրճվեցի, դիտելով այս քահանայի անձանձիր և անշահախնդիր եռանդը դեպի տարաբախտ գաղթականները, մանավա՜նդ դեպի անտերունչ կորսվածները, որոնց մի մասին իր տանը զետեղած խնամում էր»: Վանի ազատագրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից այստեղ էր եկել Սահակ արքեպիսկոպոս Այվատյանը` իբրև ներկայացուցիչ Վեհափառ Հայրապետի. Սրբազանի պաշտոնը, անշուշտ, ազգային ներքին կյանքը կազմավորելն էր:

 Մուսա լեռան հերոսամարտից հետո մամուլում լուր հրապարակվեց եգիպտական Պորտ Սաիդ տեղափոխված ազատվող հայերի մասին: Գովերգվում էր այդ հայերի դյուցազնական կռիվը, որոնք Տեր Աբրահամ քահանա Գալուստյանի խրախուսանքով երեք ամիս շարունակ կռվել են թուրքերի դեմ, նրանցից 6.000-ին սպանելով:

Աղբյուր՝ christianity4all.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gohabanakan maghtanq Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Գոհաբանական մաղթանք (տեսանյութ)
Հաջորդ նյութը StH 5 Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնին հրապարակվեց Հայրապետական սրբատառ կոնդակը վանքի 1400-ամյակի առիթով (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

293918 2222731044004 1119541803 2644108 7168791 n
Քրիստոնեական

Հավատ և վստահություն մարդու հանդեպ

9 Հունիսի, 2020
Sargis Valentin
Քրիստոնեական

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ, ԹԵ՞ ՎԱԼԵՆՏԻՆ

14 Փետրվարի, 2014
Kiraki orva
Քրիստոնեական

Կիրակի օրվա խորհուրդը

13 Հունիսի, 2019
Sti masin
Քրիստոնեական

Խրատ ստելու մասին

24 Փետրվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?