Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vardan Xachatryan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայ եկեղեցուն չի կարելի մուրճով հարվածել, անհրաժեշտ է բարորակ և ոչ խորը ցնցումային ընթացք. աստվածաբանը՝ Կաթողիկոսի հրաժարականի ու բարեփոխումների պահանջների մասին
Նորություններ

Հայ եկեղեցուն չի կարելի մուրճով հարվածել, անհրաժեշտ է բարորակ և ոչ խորը ցնցումային ընթացք. աստվածաբանը՝ Կաթողիկոսի հրաժարականի ու բարեփոխումների պահանջների մասին

Published: 8 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Tert.am-ի հետ զրույցում աստվածաբան Վարդան Խաչատրյանն անդրադառնում է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների պահանջներին և հարցին, թե որքանով է հասունացել Կաթողիկոսի փոփոխության ու եկեղեցում բարեփոխումներ իրականացնելու հարցը: Նա նշեց՝ Հայ եկեղեցուն չի կարելի մուրճով հարվածներ տալ, անհրաժեշտ է բարորակ և ոչ խորը ցնցումային ընթացք։ «Ոչ մի եկեղեցի իշխանությունների դեմ գնալու կամք, ճիգ, ջանք աշխատել է չգործադրել՝ համարելով, որ ամեն տեսակ իշխանություն, որ եկել է իշխանության, Աստծուց է»,-հավելեց նա։

 -Որոշ քահանաներ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Քանի որ այս օրերին քաղաքական իրավիճակով պայմանավորված բազում հրաժարականներ են լինում, տրամաբանական է նաև Կաթողիկոսի հրաժարականը: Նաև, որպես տեսաբան, ի՞նչ կարող եք ասել՝ նման նախադեպ եղե՞լ Հայոց եկեղեցու պատմության մեջ:

 -Եկեղեցու պատմության ընթացքում ինչ ասես եղել է՝ 1700 տարվա եկեղեցի է: Եկեղեցին ամենահիերախիկ կառույցն է, գլուխը հանդիսանում է կաթողիկոսը: Դա ամենասենսորային կենտրոնն է ողջ եկեղեցու համար: Այստեղ նման ծանր մուրճով հարվածներ հասցնելը պարալիզացնելու է շատ բան համակարգում: Մենք կարող ենք խոսել ինչ-ինչ դեպքերից, ինչ-որ որակներից, բայց Հայ առաքելական եկեղեցու Կաթողիկոսին այդպիսի հարված հասցնելը եկեղեցական կառույցի տեսակետից կլինի անխնա վերաբերմունք: Եվ ես գտնում եմ, որ եթե անգամ կան քննարկվելիք հարցեր, դրանք պետք է քննարկվեն, եթե պետք են լուծումներ, այնպիսի լուծումներ պետք է ստանան, որ դրանք չշոշափեն համայն եկեղեցու շահերը: Եվ չմոռանանք, որ դեռևս ոչինչ ապացուցված չէ, և ամեն ինչ խոսակցությունների մակարդակով է, և երկրորդը, ինչը շատ կարևոր է, կոլեկտիվ պատասխանատվության խնդիր չբարձրացնենք, որ ողջ Հայ առաքելական եկեղեցին մեղավոր է, սխալ է, այս է, այն է: Նման բան չկա, և կաթողիկոսի հետ հարաբերություններն էլ պետք է լինեն խիստ խնայողական, որովհետև այստեղ մենք կարող ենք վնասել այնպիսի ստրուկտուրա, այնպիսի ներքին կառուցվածք, որը հազարամյակներով ու ամեն ինչով նպաստել է հայ ժողովրդի գոյատևմանը:

—Ասում եք՝ եկեղեցին հիերարխիկ կառույց է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր էությամբ ևս հիերարխիկ կառույց էր, բայց երբ քաղաքական նոր իրավիճակ ստեղծվեց…

-Հանրապետական կուսակցությունը մտել է քաղաքական պատասխանատվության տակ և քաղաքական պատասխանատվությունը չի կարող դնել որևէ մեկի վրա, և ինքը չի կարող, որպես այդպիսին, կոլեկտիվ պատասխանատվություն չկրել: Եթե տեղի են ունեցել քաղաքական տեղաշարժեր, քաղաքական անցումներ, քաղաքական դեպքեր ու իրադարձություններ, որոնք իրենց վրա կրում են նաև կրիմինալի՝ հանցանքի կնիքը, նա այս առումով, իհարկե, պատասխանատու է:

-Ասում եք՝ ոչ մի բան ապացուցված չէ (Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող մեղադրանքներից), բայց, օրինակ, Կաթողիկոսի այն հայտարարությունը, որ գործ չունի «սարի գլխի վանքերի հետ»…

-Խոսքը վերաբերում է խոնարհված, կիսաքանդ եկեղեցիներին: Մարդիկ, ովքեր ֆինանսավորում են, պատրաստ չեն այդ ֆինանսները դնել և գերադասում են նոր եկեղեցի կառուցել ինչ-որ մի տեղ, որովհետև նոր եկեղեցին իրենց համար ավելի ընկալելի ու ինչ-որ մի տեղ իրենց անվան հետ է կապվում, քան թե սարերի վրա կառուցված, աներևակայելի ծախսեր պահանջող վերակառուցումները (տեղափոխել, ճանապարհ բացել և այլն): Եվ չմոռանանք՝ այդ ամենն իրենց հետ կապվում է միջնորդավորված: Սա է փոխանցել Կաթողիկոսը, և այո, կարող է՝ մեր Կաթողիկոսը մանրամասն չի բացատրել դա: Բան չունեմ ասելու, թե ինչու չի բացատրել, որ բոլորի համար հասկանալի լիներ, որ դա բարեգործների խոսքն է, ոչ թե որ Վեհափառ Հայրապետը որոշեց, որ սարի գլխին եկեղեցի իրեն պետք չէ:

-Այնուամենայնիվ եկեղեցին անջատ է պետությունից: Այս նորմը ևս, ինչպես կյանքը ցույց է տվել, չի պահպանվել Եկեղեցու կողմից:

-Այս նորմը չի կարող 100 տոկոսով գործել, որովհետև Հայ առաքելական եկեղեցին միահյուսված է հայ ժողովրդի պատմության հետ: Այս օրգանական ամբողջականությունն անգամ խախտելու հնարավորությունը չկա: Օրինակ՝ եկեղեցու պատմության դասավանդումն ընդհանուր դպրոցներում: Չմոռանանք, որ դա 70 տարի արհեստականորեն սեգմենտացիայի ենթարկված, հեռացված հայ ժողովրդի պատմության հատվածի մասնակի վերականգնումն է, որովհետև 70 տարի շարունակ այն փակ է եղել: Եվ այս ամենից հետո ճիշտ է, որ ժողովուրդը սեփական պատմության մի հատվածի, մի համակարգի պատմությունը ևս իմանա:

-Այն, որ եկեղեցական բարձրաստիճան այրերը՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, մշտապես եղել են օրվա իշխանության, տվյալ դեպքում՝ ՀՀԿ-ի կողքին, ի՞նչ կապ ունի հայ ժողովրդի պատմության հետ:

-Քրիստոնեական որևէ եկեղեցի, որն իշխանությունների կողքին չի եղել, գրեթե չկա։ Եկեղեցում շատ քիչ անհատներ կան, որ դեմ են եղել: Միլիարդից ավելի հետևորդներ ունեցող ու աներևակայելի մեծ Կաթոլիկ եկեղեցու մեջ ընդդեմ պետության գործունեության ծավալած մարդկանց թիվն այնքան քիչ է, որ նրանց անվանում են «կարմիր»:

Կարմիր կարդինալներ են կոչվում, որովհետև այդքան քիչ են: Թեպետ, առհասարակ, կարդինալների ֆորման կարմիր է: Եվ նորից եմ ասում՝ քրիստոնեական ոչ մի եկեղեցի իշխանությունների դեմ գնալու կամք, ճիգ, ջանք աշխատել է չգործադրել, աշխատել է հարմարվել իշխանության հետ՝ համարելով, որ ամեն տեսակ իշխանություն, որ եկել է իշխանության, Աստծուց է: Աստծու կամքով է ամեն ինչ երկրի վրա տեղի ունենում:

-Մի խոսքով, եթե ամփոփելու լինենք, ըստ Ձեզ, չի կարելի է պահանջել Կաթողիկոսի հրաժարական:

-Ոչ, ես գտնում եմ, որ շատ ավելի խորը հետևություններ անելու կարիք կա, ուղղակի ագրեսիան շատ լուրջ վնաս կարող է տալ:

-Այսինքն՝ պիկետ, մերժել և այլն, հարիր չէ եղեղեցուն:

-Ոչ մի կապ չունի՝ Վարդան Խաչատրյանն ինչ է ասում: Դրանք անհատներ են, խմբեր են, որոնք դա անում են, ես որևէ բան չեմ կարող հակադարձել։ Ուղղակի, իմ կարծիքով՝ միաբևեռ եկեղեցու գագաթը հարվածի տակ դնելը ողջ համակարգի համար կարող է լինել պարալիզող:

-Իսկ նոր դեմքեր, նոր շունչ…

-Դա ուրիշ խնդիր է: Այո՝ պետք են նոր դեմքեր, նոր շունչ, գոյություն ունեցածի՝ թերությունների ու պրակտիկաների քննարկում, որոշակի վերանայումներ, դրանց համադրում ներկայիս իրավիճակին, գոյություն ունեցող հայ ազգի շահերին: Այդ համադրության արդյունքում կարելի է գալ բոլոր հնարավոր եզրակացություններին, որոնք կլինեն օպտիմալ ներկայիս իրավիճակի համար:Եվ հարցազրույցի սկզբում էլ ասացիք, որ օդում առկախված են բազմաթիվ հրաժարականներ: Այնպես չէ, որ դրանք միս ու արյուն են ստացել, մարդիկ հրաժարականներ են տվել: Կա ընդհանուր դիմադրություն, որն ինչ-որ չափով հաղթահարվում է, բայց այս իրավիճակում հարվածներ իջեցնելն այն տարբերակով, որ պետք է անհապաղ հրաժարական տա, ապա դա շատ մեծ արձագանք ու էմանացիաներ առաջացնող պահանջ է: Եվ պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք , որ մեր իրավիճակը ներկայիս այնպիսին է, որ մեզ անհրաժեշտ են բարորակ և ոչ խորը ցնցումներին ընթացք: Իհարկե, ներքևից վերև, և ոչ մի դեպքում հակառակը:

Աղբյուր՝ tert.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Nikol Pashinyan 214 «Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին». Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նյութը Ukraina Hayoc tem Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասի պատգամն ու կոչը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

22 1
Նորություններ

Մայր Աթոռում հրատարակվել է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի «Հիսուս Մարկոսի Ավետարանում (մեկնողական քննություն)» աշխատություն

22 Նոյեմբերի, 2018
Garegin b 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան

9 Ապրիլի, 2015
Larisa Alaverdyan
Նորություններ

Այս անբարտավան գործողությունները ուղղված են ոչ թե կաթողիկոսի, այլ Առաքելական եկեղեցու դեմ. Լարիսա Ալավերդյան

17 Հուլիսի, 2018
Garegin b amanor 2017
Նորություններ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

1 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?