Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Heqiat e1481391596407
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Հավատա միայն քո Տեր Աստծուն (ժողովրդական հեքիաթ)
Առակներ

Հավատա միայն քո Տեր Աստծուն (ժողովրդական հեքիաթ)

Published: 10 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Փարիսեցիներից մեկը նրան փորձելով՝ հարցրեց. «Վարդապե’տ, Օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22: 35-40):

ՀԱՎԱՏԱ ՄԻԱՅՆ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ — ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Ժամանակով մի բարի թագավոր կար: նա սովորություն ուներ ամեն իրիկուն հասարակ հագուստներով շրջելու քաղաքում, որպեսզի տեսնի, թե ինչպե՞ս է ապրում իր ժողովուրդը:
Մի երեկո՝ իր սովորական պտույտի ժամանակ, տեսավ մի աղքատ մարդու, որն իր խրճիթի դռան առջև նստած, աղոթում էր ու մրմնջում.
— Տեր Աստված ինձ 100 ոսկի տուր:
Թագավորը լսեց ու անցավ: Քիչ այն կողմ գնալով՝ տեսավ մի ուրիշ աղքատ մարդու, որը նույնպես աղոթում էր ու ասում.
— Տեր թագավոր ինձ 100 ոսկի տուր:
Հետևյալ օրը թագավորը հրամայեց սկուտեղի վրա 100 ոսկի դնել, ծածկել փլավով ու հավի մսով և ուղարկել այն աղքատին, որը թագավորից էր 100 ոսկի խնդրում:
— Այն հիմարին էլ թող Աստված տա,- ինքնիրեն մրմնջաց թագավորը՝ մտածելով մյուս աղքատի մասին:
Նույն օրը երեկոյան թագավորը նորից դուրս եկավ պալատից և ուղղվեց դեպի այն աղքատի տունը, որին 100 ոսկի էր ուղարկել: Աղքատը, իր խրճիթի դռանը նստած, դարձյալ աղոթում էր ու ասում.
— Տեր թագավոր ինձ 100 ոսկի տուր:
Այս լսելով՝ թագավորը շատ զարմացավ: Մոտեցավ ու հարցրեց.
— Ա’յ մարդ, թագավորի կողմից այսօր քեզ փլավ չբերի՞ն:
— Բերին, շնորհակալ եմ:
— Կերա՞ր:
— Կերա:
— Ի՞նչ կար մեջը:
— Նուշ ու չամիչ:
— Ուրի՞շ:
— Հավի միս:
— Ուրիշ բան չկա՞ր:
— Ո’չ:
— Բոլորը կերա՞ր:
— Ո’չ, շատ էր: Մնացածը տվեցի ինձ պես աղքատ ու քաղցած հարևանիս:
Թագավորը մորոքը շոյեց ու հեռացավ: Քիչ այն կողմ տեսավ մյուս աղքատին, որն ասում էր Աստծուն.
— Շնորհակալ եմ, Տե’ր Աստված. որ լսեցիր աղոթքս ու100 ոսկի ուղարկեցիր:
Թագավորը համոզվեց, որ ա’յս մարդն էր խելացի: Նա դիմել էր ոչ թե իր աշխարհիկ տիրոջը՝ թագավորին, այլ Աստծուն, որ ղեկավարում է ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ Տիեզերքը:
Դուք էլ, սիրելիներ, Աստծուն խնդրող աղքատի նման կյանքում շարժվեցե’ք:

ԽՆԴՐԵՔ Ո’Չ ԹԵ ԵՐԿՐԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ՄԱՐԴԿԱՆՑ, ԱՅԼ՝ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ: ՆԱ’ Է ՁԵԶ ԲՈՒԺՈՂԸ, ՀԱՍԿԱՑՈՂԸ, ՕԳՆՈՂԸ, ՍԻՐՈՂԸ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՑՈՒՅՑ ՏՎՈՂԸ: ԱՊԱՎԻՆԵՎԵ’Ք ԱՍՏԾՈՒ ԶՕՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵՔ ԱՌԱՆՑ ՔՆԱԲԵՐ ԴԵՂ ԽՄԵԼՈՒ:

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Eeghecakan kyanq 2016.09.12 Եկեղեցական կյանք (09.12.2016)
Հաջորդ նյութը Potorik Հպարտությամբ թե՞ խոնարհությամբ (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xrimyan Harik1
Առակներ

«Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը». Խրիմյան Հայրիկ

21 Հունվարի, 2016
Kataryal havatq
Առակներ

Կատարյալ հավատք (առակ)

1 Ապրիլի, 2019
chshmartutyun
Քրիստոնեական

Մարդու կյանքի կարեւորագույն արժեքներից մեկը ճշմարտությունն է

18 Սեպտեմբերի, 2015
Sahmanner
Առակներ

Սահմաններ (առակ)

20 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?