Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 30 Ուր. ԱՁ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հարբեցողության չարիքներն ու անօրինությունները
Քրիստոնեական

Հարբեցողության չարիքներն ու անօրինությունները

Published 7 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեծ սգով ու ցավագին արտասուքներով պիտի խոսեմ այս ճառի դիտավորության մասին եւ պիտի ցույց տամ հարբեցողների անզղջում չարիքները, բամբասողների անապաշավ անօրինությունները, որոնք մշտապես իրենց որովայնի ծառաներն են եւ բռնադատված են արբեցողության չար դեւի կողմից:
Նրանք Աստծու պատվիրանների մշտապես հայհոյողները, արհամարհողներն ու անարգողներն են: Պողոսը լաց լինելով ողբում էր` նրանց անվանելով Քրիստոսի խաչի թշնամիներ, «որոնց վախճանը կորուստ է. նրանց Աստվածը իրենց որովայնն է, եւ փառքը` իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում» (Փլպ. 3; 19-20) եւ երկնային առաքինի վարքի մասին չեն խորհում երբեք: Եվ չնայած մեծ խոհեմություն ունեն` նմանվում են ամեն ժամ խոտ ճարակող անմիտ անասուններին, որովհետեւ որկրամոլներն ու հարբեցողները խաչի եւ Քրիստոսի չարչարանքների թշնամիներն են, նրանք պաշտում են իրենց որովայնը, այլ ոչ Քրիստոսին, եւ իրենց կյանքն անցկացնում են աներեւակայելի անզգայությամբ: Հայտնի է, որ մարգարեն նրանց մասին է աղաղակում` ասելով, թե` «Անզգամներն ու անմիտները պիտի կորչեն» (Սաղմ. 48; 11):
Այդպիսիք են նրանք, ովքեր լսում ու երկյուղով պահում են պատվիրաններից մեկը եւ նրան հավասար մեկ ուրիշ պատվիրան արհամարհում են ու անարգում նրանով էլ չարաչար կորստյան մատնվում. լսեցինք Պողոսին, մանավանդ Քրիստոսից իսկ լսեցինք, որ ասում է. «Ո՛չ գողերը, ո՛չ պոռնիկները, ո՛չ հարբեցողները, ո՛չ բամբասողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կոր. 6; 10):
Եվ արդ, որտե՞ղ կարող է այսպիսի կույր հիմարություն լինել, որ մարդ այս ամենը մեկ չարիք չհամարի: Այլ ոմանցից զգուշանա եւ հեռանա, ոմանց արհամարհի ու անարգի, իսկ ոմանց էլ, որոնք նույն չարությունն ունեն, աներկյուղ մոտենա: Արդարեւ, անզգամ ու անմիտ են այդպիսիները եւ նման են մոլորված կույրերի, որոնք խարխափում են խավարի մեջ: Այդպես եւ սրանք են. առանց խտրություն դնելու մոտենում ամեն ինչի եւ սաստիկ ծուլությունից թուլացած` աներկյուղ գործում են պատվիրաններով արգելվածը: Քանզի եթե արգելվեցին պոռնկությունն ու գողությունը, արգելվեցին նաեւ հարբեցողությունն ու բամբասանքը. միապես, հավասարապես, մեկ պատվիրանով արգելվեցին դրանք: Դու ինչո՞ւ ես միանման, միահավասար չարիքներից ոմանցից` իբրեւ չարիքից, աներկյուղ հեռանում, իսկ ոմանց` իբրեւ բարու, առանց երկմտելու մոտենում: Եթե պղծություն են գողությունն ու պոռնկությունը, ապա պղծություն են նաեւ բամբասանքն ու հարբեցողությունը: Ինչո՞ւ ես պոռնկության համար զղջում եւ ապաշխարում, եւ ինչո՞ւ ես անտարբեր լինում եւ արհամարհում հարբեցողությունդ. դրանք միապես են վիրավորում, երկուսն էլ միապես են սպանում:
Քանի որ օրենսդիրը դրանք միմյանց հավասար չարիք եւ համանման պղծություն է ներկայացնում, իսկ նա, ով ասում է, թե` «Գողերն ու պոռնիկները Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կոր. 6; 10), նաեւ ասում է, թէ` «Բամբասողներն ու հարբեցողները Աստծու արքայությունը ժառանգել չեն կարող» (Ա Կոր. 6; 10):
Արդ, եթե պոռնկությունը չարիք է, ապա չարիք է նաեւ հարբեցողությունը: Ինչո՞ւ հարբեցողությունից չես վախենում ու խորշում այնպես, ինչպես պոռնկությունից, այլ առանց երկյուղելու մոտենում եւ առանց երկմտելու պղծվում ես արբեցողությամբ: Չլսեցի՞ր Պողոսից, որ միեւնույն պատժով էր պատժում պոռնիկին ու հարբեցողին: Իսկ ովքեր կարծում են, թե Աստված պոռնիկներին դատում է, իսկ հարբեցողներին` ոչ, այդպիսիները մտքով հիմարացած ու կուրացած են, որովհետեւ նույն կրակը, նույն վայն ու նույն տանջանքներն են սպասում հարբեցողին ու պոռնիկին: Եվ ինչպես մարգարեն է գեհենի ողբը ցույց տալիս` ասելով. «Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, ¢ ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում» (Ես 5; 22), որովհետեւ, ասում էր, չափն անցնելու եւ հարբելու պատճառով գինին այրում էր նրանց:
Հարբեցողությունը սպանում է ոչ միայն նրանց հոգին, գինու նեխությունը պատառոտում ու ապականում է նրանց մարմինը, տաղտկացնում սիրտը, տառապեցնում սրտխառնուքով ու փսխուքով, ուռեցնում է որովայնը, մշտապես նեղում եւ թշնամու նման չարչարում է նրանց ողորմելի հոգին, արգելափակված է պահում մթի ու խավարի մեջ:
Արդ, մի՞թե այդպիսիներն անլույս խավարի մեջ չեն, մի՞թե նրանք մեգի ու մոլորության մեջ մեռած չեն, մի՞թե թաղված չեն բարիքի համար, եւ միայն չարիքի համար կենդանի չեն. նրանք իրենց շվայտ հարբեցողության համար անօրեն խոսքերով արդարացումներ են հորինում` ասելով, թե` «Նա, ով հարբում է, բայց ո՛չ գողանում է, ո՛չ պոռնկանում եւ ո՛չ սպանում, միայն հարբելով` չի մեղանչում»: Սրանք բարբաջանքներ են մտածելու ընդունակությունը կորցրած մարդկանց, որոնք հարբեցողության անունն իսկ չգիտեն: Ինչպես Սողոմոնն է ասում. «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը. ո՞չ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա» (Առ. ԻԳ 29-30), եւ չափից ավելի խմելով գինի` հիմարանում են, թմրում անբան անասունների նման: Չե՞ս իմանում, որ Աստված քեզ իմաստուն եւ բանական է ստեղծել, իսկ դու թմրում ես անառակ հարբեցողությամբ, հիմարանում ու կորցնում ես բանականությունդ եւ չես նմանվում մարդու, այլ անասուններից էլ ավելի ցած ես իջնում` անզգայանում հիմարությամբդ եւ անբանությամբդ, գինու զեխությունից փայտի ու քարի պես անզգա ես դառնում: Թեեւ հարբեցողը մարմին ունի, բայց նրա ձեռքերը դադարում են գործել, ոտքերը չեն կարողանում քայլել, լեզուն համրանում է խոսելիս, ականջները փակվում են, եւ չի կարողանում լսել, աչքերը կուրանում են եւ չեն տեսնում, սիրտը հիմարանում է եւ զրկվում իմաստությունից, բոլոր անդամներով է խավարի մեջ` խելացնոր եւ մտակորույս:
Սրանք են հարբեցողության չարիքներն ու անօրինությունները: Նրանք չեն ժառանգում Աստծու Արքայությունը, այլ դատվում են պոռնիկների եւ մարդասպանների հետ:
Դրա համար է Պողոսը պատվիրում. «Մի՛ հարբեք գինով, որի մեջ զեխություն կա» (Եփես. 5; 18): Քանզի եթե Հնում երբեք գինի չէին խմում նրանք, ովքեր խորան էին մտնում, ապա որքա՜ն առավել պարկեշտությամբ Նորում պետք է մտնենք Աստծու առջեւ, որպեսզի հարբեցությամբ չզեխանանք եւ չհանդիմանվենք ու չդատապարտվենք, ինչպես Ահարոնի որդիները, որոնք շվայտության պատճառով մի օտար կրակի ճարակ դարձան, եւ դա օրինակ եղավ անառակ քահանաներին: Այդ պատճառով է Գիրքն ասում. «Գինին անառակության է մղում, հարբեցողությունը` թշնամության, եւ ով անձնատուր է լինում դրանց, իմաստուն չէ» (Առ. 20; 1):
Բայց գիտեմ, որ կհարցնես, թե` «Հապա ինչո՞ւ ստեղծեց գինին, երբ արգելում է խմելը»: Ո՛չ թե արգելելեց գինի խմել, այլ արգելեց հարբել: Ինչպես որ կնոջը ստեղծեց ամուսնության համար, իսկ պոռնկությունն արգելեց, երկաթը ստեղծեց երկրագործության համար եւ սպանելն արգելեց. ստեղծեց եւ գինին մեր տկարության համար, բայց չափից ավելին արգելեց: Ոչ թե խմելն է արգելում, այլ հարբելն է պատժում: Բայց գինին անհրաժեշտ է հիվանդներին, սգավորներին եւ մեծ Խորհուրդին, ինչպես որ ասում է` գինին սգավորների եւ տրտմության մեջ գտնվողների համար է:
Եվ արդ, մենք սովորությամբ չկապվե՛նք հարբեցողության չարիքին, այլ մեր կամքով հեռանա՛նք որկրամոլությունից եւ անառակ հարբեցողությունից, որով կարողանանք ընդունել Նրա օրենքները, ուղղե՛նք մեր վարքը եւ առաքինի դառնանք, սիրե՛նք սուրբ սերը, ամո՛ւր լինենք պահքի մեջ, աղոթե՛նք, ողորմությո՛ւն տանք, պարկեշտությո՛ւնն ընդունենք, արդարացնե՛նք մեր անձերը, փրկե՛նք մեր հոգիները, ընդունե՛նք բարի վախճանը, որպեսզի փառավորվենք անանց կյանքում եւ դասակից լինենք հոգեղեններին, ժառանգենք փափագելի դրախտը եւ վայելնեք անմահ բարիքները մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն:

Գրաբարից փոխադրեց Մարթա Արաբյանը

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 68

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Aghotq ynduneli ev anynduneli Ընդունելի և ոչ ընդունելի աղոթքների մասին
Հաջորդ նյութը Aryuc aghves arak Օրինակ վերցրու ոչ թէ աղվեսից, այլ վագրից (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?