Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
2 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հանդիսություն երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի առիթով (նկարներ)
Նորություններ

Հանդիսություն երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի առիթով (նկարներ)

Published: 2 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

 Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պետական այրեր, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հրավիրյալներ:

 Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

 Երեկույթին ձեռամբ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի ու ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի կատարվեց «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումը:

 Այնուհետև հանդիսության առիթով ներկաներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

 Գոհունակ սրտով ողջունում ենք Կոմիտաս վարդապետի 150-ամյակի առիթով կազմակերպված այս համերգի մասնակիցներիդ: Մեր երաժշտության մեծ երախտավորի հոբելյանը այս տարվա մեջ նշվեց տարբեր միջոցառումներով, և այսօր մեկ անգամ ևս համախմբվել ենք մեծարելու մեր ժողովրդի երախտարժան զավակին, ներշնչվելու նրա ստեղծագործություններով, որոնք գրավում և հուզում են ճշմարիտ հայկական մեղեդայնությամբ ու բարձր արվեստով:

 Մեր ժողովրդի և հայրենի ժառանգության նկատմամբ անհուն սիրով ու նախանձախնդրությամբ Կոմիտաս վարդապետը նվիրվեց մեր հոգևոր և ժողովրդական երգի հավաքման ու մշակման առաքելությանը, որի իրագործումը հայտնություն եղավ ոչ միայն հայ իրականության մեջ, այլև ժամանակի համաշխարհային մշակույթի անդաստանում: Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսումնառության տարիներից արդեն նա կարևորեց հայոց հոգևոր և ազգային երաժշտության անաղարտ պահպանությունն ու զարգացումը և կուսակրոն քահանայության ուխտը ստանձնելիս՝ ստացավ 7-րդ դարի երախտարժան Հայրապետի՝ շարականագիր ու բանաստեղծ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի մեծարելի անունը: Մեր Եկեղեցու հովանու ներքո հայրենի ավանդներով սնված Կոմիտաս վարդապետը, արդարև, եղավ գանձապահ մեր ժողովրդի երաժշտական արժեքների: Նա վեր հանեց ու ներկայացրեց հայ երգի հնամենի ակունքները և մեր ժողովրդին վերադարձրեց սեփական երգարվեստի անխառն ու անկրկնելի բույրն ու երանգը և դասական գեղեցկությունն ու բարձր արժեքը: Նման տարողունակ, մանրակրկիտ ու նրբաճաշակ գործ կատարելու համար բավարար չէին երաժշտական մեծ կարողությունները, տաղանդը, որ մանուկ հասակից դրսևորվել էր նրա մեջ, լավագույն կրթությունը, որ նա կատարելագործել էր Եվրոպայում, այլև պետք էր նվիրյալ սիրտ՝ զգալու հարազատ ժողովրդի հոգին և ունենալու նրա առաջընթացի մեծ ու պայծառ տեսիլքը:

 Այս գիտակցությամբ ու նվիրումով էր Կոմիտաս վարդապետը ստեղծագործում, դասավանդում, հիմնում երգչախմբեր և հայ երաժշտությունը քարոզում տարբեր երկրների բեմահարթակներից` հնչեցնելով այն իր բարձրարվեստ մշակումներով, խմբավարությամբ և իր անզուգական կատարմամբ: Հոգևոր երաժշտության հանդեպ խորին ակնածանքով ու հիացումով՝ երանաշնորհ վարդապետը երկնապարգև իր տաղանդով ստեղծեց նաև երգեր ու մեղեդիներ, նոր մշակումով ներկայացրեց Սուրբ Պատարագի երգեցողությունը, որը հիասքանչ մեղեդայնությամբ պարուրում է հավատացելոց ներաշխարհը, առաջնորդում հաղորդվելու Աստծո հետ, զորանալու Քրիստոսով և Նրա պարգևած փրկության հույսով:

 Մեր նախնյաց սուրբ հավատքով ու ոգով, հայրենիքի բույր ու գույնով ներծծված իր ստեղծագործությամբ և նախանձախնդիր ու նրբաճաշակ երաժշտի իր բարձր արվեստով Կոմիտաս վարդապետը բերեց նաև հայկական երգարվեստի և մեր ողջ մշակույթի հանդեպ խնամքով վերաբերմունքի պահանջ: Մեր ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը, առաջադիմության, կատարելագործման ձգտումն ու պահանջը մշտապես պիտի լինեն ատաղձը ազգային մեր հավաքական մտածողության և ուղեկիցը մեր կրթության ու մեր սերունդների, որպեսզի մեր ինքնության ամուր գիտակցությամբ շենացնենք մեր հայրենիքն ու ազգային կյանքը», — ասաց Վեհափառ Հայրապետը:

 Նորին Սրբությունը նաև իր բարձր գնահատանքը հայտնեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով նամականիշի թողարկման նախաձեռնողներին և հոբելյանական հանդիսության կազմակերպիչներին` աղոթելով, որ Տերը խաղաղ պահի մեր հայրենիքն ու ժողովրդին և օրհնի բոլորի ջանքերը՝ զորացնելու հայրենի երկիրը, ծաղկուն պահելու մշակույթը և իրականություն դարձնելու ազգային զարթոնքի մեր նպատակները:

 Երեկույթին համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):

 Հանդիսության երեք բաժիններում` «Կոմիտաս վարդապետը», «Կոմիտասը և Եվրոպան», «Կոմիտասը և մենք», հնչած ստեղծագործությունների, դրանց ընտրության և Կոմիտաս վարդապետի հանճարի վերաբերյալ համապարփակ բանախոսություն ներկայացրեց արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:

 Մայր Աթոռում կազմակերպված հոբելյանական հանդիսությանը առաջին անգամ կատարվեցին և հայ հանդիսատեսի ուշադրությանը հանձնվեցին Կոմիտաս վարդապետի հեղինակած «Հիշողություն» պիեսը լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» պիեսը սիմֆոնիկ նվագախմբի համար:

2 1 2 1 2 2 2 2 3 2 4 2 5 2 6 2 7 2 8 2 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30 6 Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (նկարներ)
Հաջորդ նյութը Mikayel Ajapahyan 326 «Ռեվյու» հաղորդման հյուրն է Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

4
Նորություններ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռում (նկարներ)

16 Օգոստոսի, 2015
Sb. Grigor Lusavorich
Նորություններ

Միասնական աղոթք Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարում

3 Ապրիլի, 2016
18 Mrcuyt 3
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցույթը (նկարներ)

18 Սեպտեմբերի, 2015
26 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?