Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15 2 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ (նկարներ)
Նորություններ

Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ (նկարներ)

Published: 15 Սեպտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուների հետ։

 Ներկաների անունից ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ուրախություն արտահայտեց հանդիպման առիթով՝ նշելով, որ տարածաշրջանային քսաներկու պատասխանատուներն ուխտավորաբար եկել են Սուրբ Էջմիածին իրենց սերն ու հավատարմությունը հայտնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ և զորանալու Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։ Հայր Սուրբը տեղեկություններ փոխանցեց հանրակրթական դպրոցների տնօրենների, մանկավարժների և աշակերտների հետ ամենօրյա աշխատանքում տարածաշրջանային պատասխանատուների կարևոր դերակատարության մասին, անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման գործընթացում արձանագրված հաջողություններին և առկա մարտահրավերներին։

 Այնուհետև ՔԴԿ աշխատակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին նվիրյալ և ժրաջան ծառայության համար, ինչի շնորհիվ նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան անցնող տասնհինգ տարիների ընթացքում իր հաստատուն և կարևոր տեղն է ամրագրել հանրակրթական դպրոցի առարկայացանկում։ Նորին Սրբությունն իր խոսքում արձանագրեց, առարկան, լրացնելով խորհրդային աստվածմերժության տարիների բացը, անհրաժեշտ գիտելիքի մատուցմամբ ոգի և դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին, ծանոթացրել Հայոց Եկեղեցու առաքելությանը, պատմությանը, կերտած հարուստ ժառանգությանը, դավանած հոգևոր արժեքներին, ծեսին ու բարեպաշտական սովորություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ «Հայոց Եկեղեցու պատմություն»-ը ազգային նկարագիր և ինքնություն կերտող առարկա է, որ սերմանում է ազգային-հոգևոր արժեքներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Եկեղեցու ճանաչողությունը, աստվածճանաչողությունը, հաղորդակցությունը քրիստոնեական արժեքներին նպաստում են անձի ձևավորմանը, հայրենասիրության և ազգասիրության ոգու զորացմանը։

 Կարևորելով ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների առաքելությունը՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց ներդրումը բերել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանատուներին տեղեկացրեց նաև առաջիկայում տեղի ունենալիք Մայր Աթոռի և ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շահեկան եզրահանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թվում և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ բարձրաձայնված մտահոգությունների և առաջարկությունների հարցում։

 Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՔԴԿ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետին նվիրյալ և հետևողական աշխատանքի համար։

 Զրույցի ընթացքում տարածաշրջանային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ծառայության հետ առնչված իրենց  դիտարկումներն ու մտահոգությունները։

15 2 1 15 2 2 15 2 3 15 2 4 15 2 5 15 2 6 15 2 7 15 2 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 15 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Էդուարդո Էօրնեկյանին (նկարներ)
Հաջորդ նյութը Erku serm Երկու սերմի պատմությունը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shqanshan arstamyan 9
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

19 Մայիսի, 2023
Miaban17 4 9
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ

17 Հունիսի, 2019
Qahanayic verapatrastum 6
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ

19 Փետրվարի, 2024
30 3
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)

30 Օգոստոսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?