Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
hambardz30 2 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ, տեսանյութ)

Published: 30 Մայիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ս. թ. մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց տերունական տոնի առիթով մատուցվող Պատարագի սրբազան արարողությանը, որին ներկա էին նաև հայաստանյան թեմի առաջնորդները, առաջնորդական տեղապահներն ու բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Սուրբ Պատարագի իր քարոզում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին` ի մասնավորի նշելով. «Համբարձման տոնը և համբարձման ավետարանական դրվագը մի շատ կարևոր պատգամ է մեզ՝ հավատարիմ մնալու Հայր Աստծո այն խոստմանը, որ  համբարձումից տասն օր հետո Հոգեգալստյան տոնին հեղվելու է ամենքիս վրա իբրև Սուրբ Հոգու շնորհ: Հայր Աստծո խոստումը Քրիստոսի Եկեղեցու հիմնադրումն էր երկրի վրա: …Եվ ուրեմն, առաքյալները շարժվում էին Քրիստոսի ոտնահետքերով, բայց շարժվում էին ոչ թե հուսահատության և տրտմության մեջ, այլ շարժվում էին, որովհետև արդեն Քրիստոսի խոստումին հավատարիմ ունեին առաքելական գիտակցություն: Նրանց համար կյանքն այլևս անապատ չէր, որտեղ անտարբերություն և հուսահատություն է միայն տիրում, նրանց համար կյանքը նաև դրախտ ու ձրի պարտեզ չէր: Կյանքը սպասում էր նրանց, որպեսզի նրանք սիրո, հույսի և հավատի հունդերը հողի մեջ դնեին և սպասեին պտղաբեր իրենց համայնքների հիմնադրմանը: Եվ, ուրեմն, տեսնում ենք, սիրելիներ, որ Քրիստոսի համբարձումը միայն նրա երկրավոր առաքելության կնիքն է և փոխանցումն այն առաքելական գիտակցության, այն խոստումի, որ Քրիստոսի գործը շարունակվելու է Նրա Սուրբ Եկեղեցու և Նրա առաքյալների միջոցով: … Քրիստոսի համբարձումից հետո է, որ ամենքս դարձանք մեկ մարմին, մեկ հոգի և մեկ միտք, մեկ` մկրտությամբ և մեկ` Տիրոջով»: Հայր Շահեն ընդգծեց, որ Փրկչի համբարձմամբ է, որ Տերը հավատացյալներին պարգևեց ամենատարբեր շնորհներ:

Պատարագիչ Հայր Սուրբը հիշեցրեց ուխտավորներին նաև, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությունն է:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական Աթոռը տեղափոխող հայրերը գիտակցեցին, որ, ուր Լուսավորչի տեսիլքով նոր ոտնահետք է հայտնվել Հայաստան երկրում, այնտեղ է նախամեծար Կաթողիկոսական Աթոռի վայրը: Մենք աղոթքի մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անվանում ենք սնիչ և դաստիարակիչ Հայաստանյայց բոլոր եկեղեցիների: Էջմիածինը միայն շենք չէ, միայն քարից կառուցված եկեղեցին չէ: Էջմիածինը Քրիստոսի ոտնահետքն է Հայաստան աշխարհում: Էջմիածինը մեր այն սրբությունն է, որը հայ ժողովրդի համար եղել է արարող միտք, բաբախող սիրտ և հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտություն», — փաստեց Շահե ծայրագույն վարդապետը՝ հավելելով, որ Համբարձման տոնի և  Կաթողիկոսական Աթոռի տեղափոխության այս երկու կարևորագույն իրադարձությունները բարի լուր են տալիս մեզ, ըստ Տիրոջ խոսքի՝ «Մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատավոր ժողովրդին աղոթել և կրկին անգամ նորոգել հավատարմությունը Հայր Աստծու խոստումի նկատմամբ ու շարականագրի խոսքերով ասել՝ «Անշարժ պահե՛ա զԱթոռ Հայկազնեայց»:

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու հավերժ պայծառության համար:

hambardz30 2 1 hambardz30 2 2 hambardz30 2 3 hambardz30 2 4 hambardz30 2 5 hambardz30 2 6 hambardz30 2 7 hambardz30 2 8 hambardz30 2 9 hambardz30 2 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Franc30 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակությանը
Հաջորդ նյութը HEHEM ught Հուլիսի 4-7-ը կկայանա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

21 2
Նորություններ

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

21 Օգոստոսի, 2019
kyentrvonakan yevrvopayi yev skandinaviayi hamaynkhnyervom spasavvorvogh hvogyevvorakanac xaghaghvothyan kvocheh
Նորություններ

Անդրադարձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից

16 Ապրիլի, 2020
HEP
Նորություններ

ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան

11 Հուլիսի, 2020
Arshak eps 356
Նորություններ

ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ սրբազան

24 Նոյեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?