Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hambardzum 9
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նորություններ

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Published: 18 Մայիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնոր Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․28։21) և թելադրեց պատասխանատվություն ստանձնել իրենց վստահված քարոզչության նկատմամբ, լինել վկաներն Իր անանցանելի ճշմարտությունների, չվախենալ դաժան հարվածներից, չերկմտել ճշմարտությունը բարձրացնելիս, անդադար քարոզել Աստծո խոսքը, դարձի բերել մոլորվածներին, վերացնել սուտն ու կեղծիքը, մարդկանց դարձնել Աստծո սեփական ժողովուրդը՝ ծառայությունից կոչելով որդիության։

Այնուհետև, խոսելով հայ ժողովրդի կյանքում առկա մարտահրավերների մասին, Բագրատ արքեպիսկոպոսն ասաց․ «Այսօր էլ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը, մեր քույրերն ու եղբայրները, որոնց ոչ ոք չի կարող բաժանել մեզանից։ Երբ ապրում ենք բազմահազար զոհերի, վիրավոր զավակների, գերության տանջանքների մեջ գտնվող և անհայտնության ճիրաններում հայտնված մեր սիրելի զավակների իրողությամբ, երբ կանգնած ենք անելանելի որոշումներ կայացնելու առջև՝ փնտրելու լույսի և հույսի ճանապարհներ, երբ ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի, գողացված նպատակի, գողացվող հույսերի, գողացվող հավատքի և սիրո իրականության մեջ, մեր Տերը դարձյալ գալիս է մեզ հիշեցնելու և քաջալերելու՝ «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․ 28։21), ձեզ հետ եմ ամեն վայրկյան, ձեր տառապանքները կրող, ձեզ հետ քայլող, ապրող, գործող և ձեր միջոցով նաև իրադարձություններին թելադրանք և ուղղություն տվող»։

Անդրադարձ կատարելով Կաթողիկոսական Աթոռի Սուրբ Էջմիածին տեղափոխությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ազգընտիր գահակալի օրհնությամբ և առաջնորդությամբ փորձում է դառնալ այն տապանը, առաջնորդող ուղին, ճանապարհը, որը չի սպանում հույսը, այլ կյանքի պատգամ է հղում՝ իր շուրջը հավաքելով աշխարհասփյուռ հայորդիներին։

«Այսօր Հայոց Եկեղեցին բոլոր տագնապների ու մարտահրավերների մեջ վերստին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց պատասխանատվությանը և իրավունքին, չերկնչել աշխարհի դավերից ու ցավերից, չվախենալ նահատակության փառքի պսակից, չտատամսել Աստծու խոսքի հավատարմության մեջ»,- նշեց Բագրատ Սրբազանը` միևնույն ժամանակ միաբանության անունից տոնի կապակցությամբ մաղթելով Ամենայն Հայոց Հայրապետին երկար արևշատ գահակալության օրեր, որպեսզի հայորդիները տեսնեն ծաղկումն ու վերականգնումը համբուրելի հայրենրիքի։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Hambardzum 1 Hambardzum 2 Hambardzum 3 Hambardzum 4 Hambardzum 5 Hambardzum 6 Hambardzum 7 Hambardzum 8 Hambardzum 9 Hambardzum 10 Hambardzum 11 Hambardzum 12 Hambardzum 13 Hambardzum 14

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Maltia 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանին
Հաջորդ նյութը Shqanshan arstamyan 9 Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arevelyan temi ughtavorner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

4 Օգոստոսի, 2022
WNC 1
Նորություններ

Էկումենիկ աղոթք Վաշինգտոնում (նկարներ)

8 Մայիսի, 2015
Geghard 4574
Նորություններ

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ

3 Ապրիլի, 2020
Martunu ekegheci
Նորություններ

Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց (տեսանյութ)

24 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?