Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Virahayoc tem arajnrd
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին
Նորություններ

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին

Published: 14 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 2019 թվականի սեպտեմբերի 13-ին, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին:

Թեմի առաջնորդական տեղապահին ընկերակցում էին առաջնորդական տեղապահի խորհրդական Արմեն Գևորգյանը, Վրաստանի հայերի միության փոխնախագահ և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Հանդիպումը ծանոթության բնույթի էր: Թեմի առաջնորդական տեղապահը իր հարգանքի հավաստիքը բերեց Իլիա Երկրորդին և երախտագիտություն հայտնեց ընդունելության համար, փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույնները և եղբայրական սերը, Ով իր աղոթքներում մշտապես հիշում է Վրաց Պատրիարքին:

Առաջնորդական տեղապահը կարևորեց հայ և վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծեց, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաջնորդարանի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի համագործակցությունը եղել է և կշարունակվի համահունչ, երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո և եղբայրության ոգով:

Իլիա Երկրորդը առաջնորդական տեղապահին խնդրեց Իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, և Իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:

Վրաց Եկեղեցու Հովվապետը կարևորեց Հայաստանի և Վրաստանի հնամենի քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի և համագործակցության վրա:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը շնորհավորեց առաջնորդական տեղապահին հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում իրականացնելու համար, մաղթեց Աստվածահաճո և նվիրական ծառայություն և արտահայտեց իր աջակցությունը երկու քրիստոնյա եկեղեցիների համագործակցությանը:

Վերջում Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքն իր օրհնությունը փոխանցեց հայ հավատացյալներին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:Հանդիպումն անցավ ջերմ և քրիստոնեական սիրո մթնոլորտում:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 13 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը 13 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

21 2
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

15 Դեկտեմբերի, 2014
Mayr Ator 142
Նորություններ

Նոր նշանակում

16 Հոկտեմբերի, 2017
2 1
Նորություններ

«Հրաշափառի» արարողություն Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում

3 Փետրվարի, 2019
Mayr Ator357
Նորություններ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

14 Հուլիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?