Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gevorg eps Saroyan 741
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Ձեր նվիրումը, անկոտրում կամքն ու ոգու համառությունը միայն այսօրվան չի ծառայելու, այն հավիտենական ներշնչման աղբյուր պիտի դառնա սերունդների համար» Տ. Գևորգ եպս. Սարոյան
Նորություններ

«Ձեր նվիրումը, անկոտրում կամքն ու ոգու համառությունը միայն այսօրվան չի ծառայելու, այն հավիտենական ներշնչման աղբյուր պիտի դառնա սերունդների համար» Տ. Գևորգ եպս. Սարոյան

Published: 22 Հոկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ազգային գոյության ներկա հանգրվանում աշխարհասփյուռ հայությունը հառնել է ոտքի: Ընտրության նժարին է հայոց պետականության լինելության, հայ հողի վրա մեր ապրելու իրավունքի հարցը: Վերստին արյաց սրտերին ի զեն է կոչում «Պլպուլն Ավարայրի». հաղթության համոզմունքով վասն հավատո և վասն Հայրենյաց միաբան և միախորհուրդ խմբվել են գունդ առ գունդ քաջակորով հայկազունք և «տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի»։

Սիրելինե՛ր, ունկնդիր մեր ազգային լինելության համար հերոսացյալ նախնյաց դարավոր կանչին՝ ժամն է, որ մեզնից յուրաքանչյուրն այսօր դառնա զինվորը հայրենիքի, ծառան ու տերը մեր պետության, այն ամենի՝ ինչ հային դարձնում ու պահում է հայ։

Առավել քան երբևէ հատկապես այսօր ենք պատասխանատու մեր վաղվա սերնդի առջև: Քավ լիցի, եթե կրկնենք մեր անցյալի սխալը. եկող սերնդին վերստին չժառանգենք ցեղասպանվածի հիշողությունը, բայց միայն հաղթողի արժանապատիվ հպարտությունը: Պարտավոր ենք հաղթանակով կերտել խաղաղ ու ապահով հայրենիք ունենալու այն տեսլականը հանուն որի անմահների գնդին միացան քաջ հայորդիք, առաքինի նահատակները:
Հայոց պատմության մեջ անսպառ են դրվագները, երբ ելել ենք ահեղ մարտի՝ արհամարհելով թշնամու զենքի ու բանակների առավելությունը։ Ելել ենք մարտի և հաղթել ենք․ հաղթել ենք ոչ թե քանակով կամ զենքով, այլ մեր հավատքով ու հավատով, կամքով ու միակամությամբ, միասնականությամբ, համախումբ լինելով։

Այս կռիվն իրապես պատմության մեջ արձանագրվելու է որպես հայոց մեծ հայրենական: Այն մեր ազատագրական դարավոր պայքարի պսակն է կազմելու, մեր ոգեկանության հիմնն ու վերածննդի լուսաբացը: Պահն այս որոշիչ է մեր հետագա պատմության համար: Այսօր է արարվում վաղվա հայը, նրա տեսակն ու եսը:

Ձեր նվիրումը, անկոտրում կամքն ու ոգու համառությունը միայն այսօրվան չի ծառայելու, այն հավիտենական ներշնչման աղբյուր պիտի դառնա սերունդների համար՝ հավատարիմ մնալու սեփական երազներին:

Թո՛ղ Աստված օրհնի ու զորակից լինի հայոց բանակին, ամուր պահի հայ զինվորի ոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հերոսներ ծնած մեր սուրբ մայրերին ու ընտանիքներին։

Գևորգ եպիսկոպոս Սարոյան
ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arshak eps. 235 Հաղթելու ենք՝ պարտադրելով խաղաղություն. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Հաջորդ նյութը Sepuh arqepiskopos 22.10.2020 «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shahe Vardapet
Նորություններ

Եկեղեցականի նոր նշանակում

26 Հունիսի, 2015
Banaki or 10
Նորություններ

Ս. Պատարագ և Հայրապետական սրբատառ կոնդակ՝ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով (նկարներ)

29 Հունվարի, 2017
21 1
Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես (նկարներ)

21 Սեպտեմբերի, 2017
Picture1
Նորություններ

Lուսանկարը հին է, երևացող տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից

25 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?