Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hagharcni shabat
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հաղարծինում մեկնարկեց ավանդական դարձած փառատոնը (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Հաղարծինում մեկնարկեց ավանդական դարձած փառատոնը (նկարներ, տեսանյութ)

Published: 7 Օգոստոսի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ, ով Տավուշը չի տեսել, Հայաստանը չի տեսել»: «Հաղարծնի շաբաթվա» բացմանն այսպես են վանկարկում երիտասարդ կամավորները, ովքեր յոթ օր շարունակ ժպիտով ու բարեհամբույր վերաբերմունքով «ստիպելու են» էլի ու էլի վերադառնալ Տավուշ: Օգոստոսի 6-ին Հաղարծին վանական համալիրի տարածքում աղոթքով մեկնարկեց արդեն ավանդական դարձած փառատոնը: Բացման ելույթներից հետո «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) հոգևոր երգերի իր կատարումներով թեթևություն ու մաքրություն սփռեց շուրջբոլորը:

Bagrat eps 245Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, անուն առ անուն ողջունելով բոլոր ներկաներին, նկատեց, որ երիտասարդ կամավորներն ու ճեմարանականները մեկ շաբաթ շարունակ արդեն երրորդ տարին Հաղարծնի վանքը վերածում են հոգևոր ջրտուքի, մի այնպիսի միջավայրի, որտեղ իրենք նորից ու նորից են ծնվում։ «Գիտեմ, թե դուք որքան ջերմությամբ եք սպասում այս միջոցառմանը, որքան անհամբերությամբ եք սպասում այդ նոր շրջանին: Ես չափազանց հպարտ ու ուրախ եմ ձեզանով, որ այսքան համառություն, կամք ու սեր ունեք ու այսքան մեծ հանձնառությամբ ուզում եք տեր կանգնել մեր ժառանգությանը ու ներկայացնել բոլոր նրանց, ովքեր կայցելեն Հաղարծնի չքնաղ վանական համալիր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բագրատ Սրբազանը, ով բազմիցս նշել է՝ նախաձեռնությունը Տավուշի թեմի երիտասարդներինն է:

 Սրբազանի խոսքով՝ «Հաղարծնի շաբաթը» կարելի է դիտարկել և զբոսաշրջության զարգացման, և Տավուշի հանրահռչակման տեսանկյունից, բայց իր համար ամենակարևորը երիտասարդների միասնությունն ու անցած ճանապարհն է: «Տարբեր ձևերով ու տեսանկյուններից են գնահատում այս միջոցառումը, ես ասել եմ, որ դա շատ ճիշտ ու լավ է, բայց ինձ համար ամենակարևորը դուք եք: Իմ մաղթանքն այն է, որ ամեն անգամ այս շաբաթն անցկացնելուց հետո էլ ավելի սերտանաք, էլ ավելի սիրո մեջ լինեք, էլ ավելի իրար գգվեք ու վեր պահեք մեր Տավուշ աշխարհը, որի միջոցով՝ նաև Հայաստանը: Դառնաք հույս տվողներ, հույս կրողներ, սեր տվողներ, սեր կրողներ»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

 Maghaqia amiryan 245Միջոցառմանը ներկա Բուենոս Այրեսում հոգևոր ծառայություն անցնող Մաղաքիա վարդապետ Ամիրյանը վերահաստատեց հաճախ հնչող այն խոսքը, որ Հայաստանը սկսվում է սահմանից ու հատկապես Տավուշից, որտեղ հայ զինվորները հսկում են ՀՀ ամենաերկար սահմանը: «Այո, Հայաստանը սկսվում է սահմանից, Հայաստանը սկսվում է Տավուշի սահմաններից, որտեղ գյուղերում, քաղաքներում տքնող ու արարող մեր սիրելի քույրերն ու եղբայրները, թշնամուց մի քանի կիլոմետր հեռու գտնվելով, օրնիբուն աշխատում են, և դա արդեն բացառիկ է»,-ասաց նա: Հայր Մաղաքիան հիշեց 2004 թվականին իր առաջին այցելությունը Տավուշ՝ Չինարի գյուղ, իր ճեմարանական ընկեր Օգսեն Միրզոյանի (ներկայում՝ Տեր Արամ քահանա Միրզոյան) ծննդավայր, հիշեց, թե ինչպես տպավորվեց տավուշցիների բարությամբ ու այդ օրվանից սիրեց ու կապվեց Տավուշի հետ:

 Այս տարի Հաղարծնի շաբաթին մասնակցելու են շուրջ 60 կամավորներ ողջ Տավուշից։ Մեկ շաբաթով կենդանի քաղաք դարձած Հաղարծնի վանքում այցելուներին կդիմավորեն կանաչ շապիկներով կամավորները, կներկայացնեն շաբաթվա ընթացքն ու կծանոթացնեն վանքի պատմությանը։

 Աչաջուրցի կամավոր Էրինե Ղարայանը խոստանում է լայն ժպիտով դիմավորել Հաղարծին ժամանող հյուրերին, ուխտավորներին: Ասում է՝ իր բարեհամբույր վերաբերմունքով ու ջերմ ընդունելությամբ պիտի նպաստի, որ այցելուները տպավորված գնան այդտեղից ու միշտ կամենան վերադառնալ: «Հաղարծնի շաբաթը միշտ հետաքրքրել է ինձ, նախորդ տարի ևս ցանկանում էի դիմել, բայց արդեն ուշ էր, հայտերի ընդունումն արդեն ավարտվել էր: Այս տարի որոշեցի դիմել, ընկերուհիս՝ Սյուզաննա Ղուկասյանը, խթանեց այդ որոշման կայացումը: Ես մեծ սպասելիքներով եմ եկել այս միջոցառմանը, մտածում եմ՝ մի վայրում, ուր հավաքված են այսքան երիտասարդներ, ժամանակը շատ լավ պետք է անցնի ու հագեցած առօրյա ունենանք»,-նշեց նա:

«Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունում որպես հաշվապահ աշխատող Էրինեն կարծում է, որ մարզերում բնակվող երիտասարդները ցանկության դեպքում կարող են գտնել զբաղմունքի, ժամանցի ու ինքնաիրացման հնարավորություններ: Նա բերում է իր օրինակը, որ ուսանելու տարիներից սկսած հասարակական ակտիվ կյանքով է ապրել ու ապրում: «Շատ հասարակական կազմակերպություններում եմ ներգրավված, տարբեր ծրագրերի եմ մասնակցել, ղեկավարել եմ դրանցից որոշները: Ինքս եմ նախաձեռնել այնպիսի ծրագրեր, որ երիտասարդներին ներգրավեմ: Իմ համայնքում առաջնորդության 20-օրյա դասընթաց եմ անցկացրել, ծրագիր ենք շահել ու երեխաների համար խաղահրապարակ ենք ստեղծել: Այն եմ ուզում ասել, որ եթե մարդ ցանկանում է, իր համար զբաղմունք հաստատ գտնում է: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ձգտի իր օրը հետաքրքիր դարձնել»,-հավելեց Էրինե Ղարայանը:

 Օգոստոսի 6-12-ը «Հաղարծնի շաբաթվա» ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի, սալիի և այլ քաղցրավենիքների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում: Հրավիրյալ երգչախմբերը հանդես կգան հոգևոր երաժշտության համերգներով։ Ամբողջ շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքով, պարբերաբար կանցկացվեն հոգևոր զրույցներ։ Կիրակի կկայանա Սուրբ Պատարագ ու Խաղողօրհնեքի արարողություն: Առանձին օրեր նվիրված կլինեն մանուկներին և Հայոց բանակին։ Օրակարգին կարելի է ծանոթանալ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը LBGT Անասնամոլների, իգացողների, եւ արվամոլների մասին
Հաջորդ նյութը Arshak eps 215 Շուռնուխի դեպքին անդրադարձել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

aj
Նորություններ

Հանրապետական մաղթանք․ Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, (28.03.2020)

28 Մարտի, 2020
Ter Esayi 345
Նորություններ

«Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին». Տեր Եսայի

17 Հոկտեմբերի, 2022
US 1
Նորություններ

Վեհափառ Հայրապետը ժամանեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ (նկարներ)

7 Մայիսի, 2015
05.03.08
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)

5 Նոյեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?