Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qrinj S Karapet 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ՔԱՐԻՆՋԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ (նկարներ)
Նորություններ

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ՔԱՐԻՆՋԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ (նկարներ)

Published: 16 Օգոստոսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 15-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին:
Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, եղել է սիրված և միակ սրբավայրը Քարինջ համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես դարբնոց և ժամանակի ընթացքում ավերվել է։
Այժմ եկեղեցին արդեն պատրաստ է ընդունելու Քարինջ համայնքի բարեպաշտ հավատացյալներին՝ Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: Եկեղեցու վերակառուցման բարերարությունը ստանձնել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրները:
Վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, խորանն ու մկրտության ավազանը:
Մաղաքյան եղբայրների բարերարությամբ վերանորոգվել և հարդարվել են եկեղեցու պատերը, կառուցվել է տանիքը և եկեղեցու հատակը, տեղադրվել են պատուհանները և մուտքի դռան անձրևածածկը: Եղբայրների կողմից նվիրաբերվել են Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի սրբապատկերները, Սուրբ Աստվածածնի որմնանկարը, 2 նստարաններ, Սուրբ Սեղանի մոմակալներ և Սուրբ Խորանի խաչը:
Գուգարաց թեմի կողմից նվիրաբերվել են եկեղեցու ջահերը, գորգ և խորանի վարագույրը: Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Ռոբերտ Մուկուչյանի կողմից նվիրաբերվել են դարբնի կոփածո երկու մոմակալներ:
Եկեղեցու նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, ովքեր իրենց ներդրումը բերեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, օրհնության գիր և նվերներ հանձնեց բարերարներին:
Վերաօծման արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի քահանա հայրեր, եկեղեցու վերանորոգման նվիրատուները, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, համայնքի բարեպաշտ հայորդիներ և ուխտավորներ տարբեր համայնքներից:
Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցու բարերար Մաղաքյան եղբայրների կողմից ուխտավորներին մատուցվեց ուխտի մատաղ:

Qrinj S Karapet 1 Qrinj S Karapet 2 Qrinj S Karapet 3 Qrinj S Karapet 4 Qrinj S Karapet 5 Qrinj S Karapet 6 Qrinj S Karapet 7 Qrinj S Karapet 8 Qrinj S Karapet 9

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Amusnutyun amusnalucutyun ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Հաջորդ նյութը arshak srbazan 221 Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Garegin b
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

1 Հունվարի, 2015
Arshak eps 215
Նորություններ

Շուռնուխի դեպքին անդրադարձել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)

8 Օգոստոսի, 2018
22 1
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» միջազգային համաժողովը (նկարներ)

22 Մարտի, 2018
Katoghike arajnord 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

24 Սեպտեմբերի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?