Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
06 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ղպտի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ (նկարներ)
Նորություններ

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ (նկարներ)

Published: 6 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ղպտի ուխտավորների` գլխավորությամբ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային շրջանի թեմի առաջնորդ Յուսեֆ եպիսկոպոսի:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց Քույր Եկեղեցու հետևորդների Հայաստան կատարած ուխտագնացության առիթով` ընդգծելով, որ այն հնարավորություն կընձեռի նրանց հաղորդակցվելու Հայոց Եկեղեցու հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությանը:

 Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Ղպտի Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին` այս կապակցությամբ ջերմությամբ վերհիշելով իր այցը Եգիպտոս և Ղպտի Եկեղեցու հովվապետերի այցերը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

 Վեհափառ Հայրապետը նաև խոսեց ղպտի ժողովրդի զորեղ հավատքի և Քրիստոսի հանդեպ ունեցած սիրո մասին` անդրադառնալով այսօր Եգիպտոսում նրա առջև ծառացած դժվարություններին և մարտահրավերներին, երբ շարունակում են հավատքի համար նահատակվել հավատակից ժողովրդի բարեպաշտ զավակներ: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց Եկեղեցու զորակցությունը հայտնեց Քույր Եկեղեցու հովվապետին, հոգևոր դասին և հավատացելոց` նշելով, որ նրանք մշտապես իր աղոթքներում են:

 Իր հերթին Յուսեֆ եպիսկոպոսը խորին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և հայրապետական օրհնությանն արժանացնելու համար` ընդգծելով, որ ուխտավորներն առաջին անգամ են այցելում Հայաստան` այն օրհնյալ երկիրը, ուր ապրել և քարոզել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով նաև Ղպտի Եկեղեցու կողմից է հիշատակվում: Սրբազանն Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, նաև տեղեկացրեց ԱՄՆ-ում Քույր Եկեղեցիների թեմերի միջև ձևավորված սերտ կապերի և գործակցության մասին:

 Հանդիպման վերջում Նորին Սրբությունը հայցեց Ամենակալ Աստծու առատ օրհնություններն ու ողորմությունը Ղպտի Եկեղեցու և նրա հավատացյալների համար, որ ապրեն խաղաղ կանքով, և Աստծո Ամենազոր Աջը մշտապես հովանի ու պահապան լինի նրանց:

06 1 06 2 06 3 06 4 06 5 06 6 06 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը T. Vaham Meliqyan Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կքննարկեն տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցը. Տեր Վահրամ
Հաջորդ նյութը Mayr Ator 325 Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

22 1
Նորություններ

Մայր Աթոռում հրատարակվել է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի «Հիսուս Մարկոսի Ավետարանում (մեկնողական քննություն)» աշխատություն

22 Նոյեմբերի, 2018
14.12.08
Նորություններ

Տեղի է ունեցել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում (նկարներ)

14 Դեկտեմբերի, 2017
Haratarkutyun 18
Նորություններ

Նոր հրատարակություններ

18 Մայիսի, 2018
21 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ (նկարներ)

21 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?