Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M63B2509 copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)
Նորություններ

Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

Published 18 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 237 եկեղեցական:

 Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխման արարողություն:

 Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը և ողջ հոգևորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, մաղթեց, որ Ղևանդյանց քաջարի ոգին շարունակի գործել նաև այսօր, քանի որ հայրենիքի և եկեղեցու առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ, և հոգևորականների կոչումն է պայքարել դրանց դեմ:

 Այնուհետև տեղի ունեցավ ավանդական պարգևաբաշխությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ավագության պատիվ շնորհվեց Արմավիրի թեմից Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Մելիքյանին։ Ծաղկյալ փիլոն կրելու իրավունքի արժանացան Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Մատթեոս քահանա Դրավանցը և Տ. Մեսրոպ քահանա Մկրտչյանը, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Վարագ քահանա Հակոբյանը, Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Ավետիսյանը և Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը, Գեղարքունիքի թեմից Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը և Արժանապատիվ Տ. Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը, Արագածոտնի թեմից  Արժանապատիվ Տ. Գարեգին քահանա Արսենյանը, Արմավիրի թեմից Արժանապատիվ Տ. Գևորգ քահանա Կրտիկաշյանը և Արժանապատիվ Տ. Տաթև քահանա Կիրակոսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը, Արժանապատիվ Տ. Շահան քահանա Մովսիսյանը, Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տերտերյանը, Արժանապատիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, Արգենտինայի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նազարյանը, Բայթյան երկրների հայոց թեմից Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը: Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռից  Արժանապատիվ Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը, Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, Վեհարանի Ընդհանուր բաժնից (արդեն Արգենտինայի հայոց թեմից)  Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը, Ինտերնետային ծառայությունների գրասենյակից  Արժանապատիվ Տ. Երվանդ քահանա Երանյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Երեմիա քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանը, Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը, Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Արամ քահանա Թիլիքյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Զավեն քահանա Հայրապետյանը, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Աբգարյանը, Արժանապատիվ Տ. Սիոն քահանա Հայրապետյանը և Հարավային Ռուսաստանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Նաիրի քահանա Գևորգյանը:

 Հավարտ պարգևաբաշխությունների Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը փոխանցեց արարողության մասնակիցներին։ Շնորհավորելով ներկաներին Ս. Ղևոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ այս տոնը նվիրումի, արիության ու նախանձախնդրության  դրսևորման լավագույն օրինակն է, որ ի գործ է դրվել քահանայից դասի կողմից մեր հայրենքի պահպանման գործում, և որը վերստին ոգեշնչման ու գոտեպնդման կոչ է` ուղղված ծառայության մեջ գտնվող ողջ հոգևոր դասին:

 Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայությանը և հայոց ազգի հոգևոր կյանքին` Հայոց Հովվապետն արձանագրեց, որ այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ մեր ժողովրդի ու Եկեղեցու առջև և այս առումով,  Ղևոնդյանց քահանայից օրինակն առաջնորդող է եկեղեցականների համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ այսօր էլ հայոց հոգևոր դասը նույն նվիրումով, արիությամբ ու հանձնառու ոգով շարունակում է պաշտպան կանգնել մեր հավատքին, սրբություններին, հոգևոր ու ազգային արժեքներին:

 «Մխիթարություն ենք ապրում` տեսնելով նախնյաց քաջարի ոգու դրսևորումներն այսօրվա եկեղեցականների ծառայության մեջ: Այսպիսի  ոգու դրսևորումով է, որ մենք պետք է կարողանանք երաշխավորել  մեր հավերժական ընթացքը դեպի նոր ժամանակներ», -ընդգծեց Հայոց Հովվապետը` պատգամելով  արժանի մշակներ լինել ինչպես մեր նախնյաց, այնպես էլ գալիք սերունդների համար և կերտել մեր ժամանակների եկեղեցականաց և եկեղեցու փառքը:

 Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին և քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Սուրբ Հոգու հարատև առաջնորդությունը նրանց սրբազան առաքելության մեջ:

18.01.01 18.01.02 18.01.03 18.01.04 18.01.05 18.01.06 18.01.07 18.01.08 18.01.09 18.01.10 18.01.11 18.01.12M63B2509 copy

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 6 Նոր նշանակումներ
Հաջորդ նյութը 18 02 03 Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ, տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?