Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21 10
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)
Նորություններ

Ղևոնդյանց տոնի առիթով Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

Published: 21 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ:
Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն:
Տերունական միասնական աղոթքից հետո հոգևորականաց դասին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Բերկրաշատ տոնի առիթով շնորհավորելով Նորին Սրբությանը և Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասին` Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը նորոգության կոչ է բոլոր հոգևորականներին, որպեսզի նրանք իրենց կյանքի ուղեկից ունենան Ս. Ղևոնդյանց սխրանքը և նրանց բարի օրինակով իրենց պատերազմը մղեն՝ դիմագրավելու արդի մարտահրավերները:
Հավարտ Սրբազան Հոր բացման խոսքի, տեղի ունեցավ պարգևաբաշխությունը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց Արժանապատիվ Տ. Մատաթիա քահանա Գասպարյանը, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Սարգիս քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը, Վայոց Ձորի թեմից Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը, Սյունյաց թեմից Արժանապատիվ Տ. Վահան քահանա Հեբոյանը և Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Զեյնալյանը, Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը և Արժանապատիվ Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանը, Տավուշի թեմից Արժանապատիվ Տ. Սմբատ քահանա Աբրահամյանը և Արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Շահինյանը և Արժանապատիվ Տ. Արիս քահանա Խաչատրյանը, ինչպես նաև Արժանապատիվ Տ. Վաղարշ քահանա Իսախանյանը (Կենտրոնական Եվրոպայի պատվիրակություն) և Արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Ղարիբյանը (Ուկրաինայի հայոց թեմ):
Պարգևաբաշխությունից հետո ներկաներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց արդեն ավանդույթ դարձած համախմբման համար, երբ Ս. Ղևոնդյանց տոնի առիթով տարբեր թեմերում սպասավորող եկեղեցականներ ժամանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ վերանորոգելու իրենց քահանայական ու ծառայական ուխտը:
Հայոց Հայրապետը նշեց, որ տոնը թե՛ Եկեղեցու սպասավորներին, թե՛ հավատացյալներին առիթ է ընձեռում` ոգեշնչվելու Ս. Ղևոնդյանց քահանաների պայծառ օրինակով, նմանվելու նրանց՝ առ Քրիստոս ունեցած իրենց հավատքով և առ հայրենին ունեցած սիրով ու նվիրումով:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս տոնը եկեղեցականներին նաև առաջնորդում է անդրադառնալու իրենց կոչմանն ու առաքելությանը: Վկայակոչելով առաքելական խոսքը` «Քանզի ո՞վ է մեր հույսը, կամ ուրախությունը, կամ մեր պարծանքի պսակը, եթե ոչ դուք ի Տեր» (Ա Թես. Բ 19)` Վեհափառ Հայրապետը պատգամեց, որ եկեղեցականները հոգևոր ծառայության արդյունքում ևս կարողանան առաքյալի նմանողությամբ հպարտանալ իրենց խնամքի ներքո գտնվողների առաքինի վարքով և քրիստոնեավայել կյանքով:
«Քահանայի հպարտությունը, արդարև, իրեն հանձնված հոտի անդամների քրիստոնեական բարի ընթացքն է, զորեղ, նվիրյալ հավատքն առ Տերը և հավատարմությունը, նախանձախնդիր ծառայանվիրումը հանդեպ հայրենին:
Մենք գիտենք, որ անհավատության ութսուն տարիները մեծ հարված բերեցին մեր երկրին ու ժողովրդին, սակայն, փառք Աստծո, անցնող քսանհինգ տարիների ընթացքին մեծ աշխատանք տարվեց մեր Եկեղեցու և եկեղեցականաց կողմից, որպեսզի մեր զավակները վերստին իրենց հայացքով դառնան դեպի մեր Ս. Եկեղեցին, դեպի իրենց հայրերի սրբազան հավատքը և իրենց կյանքն ապրեն Քրիստոսի պատգամների ու պատվիրանների համաձայն», — նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով նաև ներկայիս հոգևոր կյանքից ներս արձանագրված ձեռքբերումներին:
Այսօրվա կյանքի տարբեր փորձությունների և դժվարությունների պարագայում Հայոց Հովվապետը հոգևոր հովիվներին պատգամեց մշտապես լինել իրենց հավատացյալ զավակների կողքին` նրանց և՛ մխիթարել, և՛, ի պահանջել հարկին, հանդիմանել, որպեսզի անսայթաք կերպով ընթանան Ավետարանի ճշմարիտ վարդապետության շավիղներով, կրողը լինեն այն բոլոր բարոյական արժեքների, որոնք արժանի են դարձնում Տիրոջ օրհնությանն ու ողորմությանը, հնարավորություն ընձեռում Աստծու առջև կանգնելու զորեղ հավատքով ու առ հայրենին ունեցած սիրո հպարտությամբ:
Ողջունելով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը` Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս նրանց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց նաև Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներում և Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող բոլոր եկեղեցականներին:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` նրանց ուժ և կորով մաղթելով հետագա առաքելության մեջ:
Նորին Սրբությունը նաև իր հայրական սերն ու օրհնությունը բերեց քահանայից դասին` հորդորելով իբրև նոր Ղևոնդ երեցներ աներեր հավատով շարունակել իրենց քաջարի, նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի շենացումն Հայրենիքի:
Վերջում, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով վերստին շնորհավորելով հոգևորականաց դասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավորից հայցեց, որ Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի հայրենի երկիրը և հայ ժողովրդին` սիրով միաբան` միասնաբար լծվելու Հայրենիքի շինության և հոգևոր կյանքի կերտման նվիրական գործին:
Արարողությունն ամփոփվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

21 1 21 2 21 3 21 4 21 5 21 6 21 7 21 8 21 9 21 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xevondyanc qahananer Սրբոց Ղևոնդյանց տոն.mp3
Հաջորդ նյութը 21 3 1 Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

16 1 1
Նորություններ

Ընդունելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

16 Դեկտեմբերի, 2019
Xoren eps.
UncategorizedՏեսանյութեր

ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ Էդգար Առաքելյանի հետ (Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյան)

11 Մարտի, 2016
04 1 1
Նորություններ

Մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցն Արցախի Հանրապետություն (նկարներ)

5 Հունիսի, 2021
01.03.08
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)

3 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?