Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Germaniayi hayoc tem 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գերմանիայի հայոց թեմի Հայտարարությունը Բաքվի «Ռազմական Ավարի Զբոսայգու» բացման առնչությամբ
Նորություններ

Գերմանիայի հայոց թեմի Հայտարարությունը Բաքվի «Ռազմական Ավարի Զբոսայգու» բացման առնչությամբ

Published: 20 Ապրիլի, 2021
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ստորեւ Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում Բաքւում «Ռազմաւարի զբոսայգու» բացման առնչութեամբ մեր Թեմի յայտարարութեան հայերէն տարբերակը, որի գերմաներէն տարբերակը հրապարակուեց երէկ (տես այստեղ)։ Յայտարարութիւնը նամակի ձեւով երէկ ուղարկուեց նաեւ Գերմանիայի խորհրդարանի նախագահին, խմբակցութիւնների ղեկավարներին եւ Արտաքին գործերի նախարարութեան։

 Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Սերովբէ Եպս․ Իսախանեանն ու թեմական մարմինները խորը սարսափով տեղեկացան Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած հակահայկական ծայրահեղութիւնների մասին:

 12 Ապրիլ 2021-ին Բաքւում բացուեց այսպէս կոչուած «Յաղթանակի պուրակը», որն անմիջականօրէն կապուած է անցեալ տարուայ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ընդդէմ Արցախի սանձազերծուած 44-օրեայ պատերազմի հետ: Այս «բացօթեայ թանգարան» կոչուածը կամ «Ռազմական աւարի զբոսայգին» ստեղծուել է այցելուներին յիշեցնելու ադրբեջանական «յաղթանակի» մասին: Սակայն զբոսայգին ակնյայտօրէն ամենեւին էլ հակամարտութեան հետ առերեսման մասին չէ։ Իզուր է այդ համալիրում հակամարտութեան պատճառների կամ սկզբնաւորման վերաբերեալ տեղեկատւութիւն փնտրելը։ Այս նախագծի իրականացման բուն նպատակը հայ զոհերի յիշատակն անարգելն ու ընդհանրապէս հայերին ծաղրելն է:

 Վերջին օրերին միջազգային մամուլի կողմից հրապարակուած նկարները ցոյց են տալիս, թէ ինչպէս են ադրբեջանցիները իրենց մանկահասակ երեխաների հետ այցելում այս զազրելի «թանգարան» կոչուածը, ծաղրում ու ապտակում զոհուած հայ զինուորների համազգեստով զգեստաւորուած մոմարձաններին:

 Այս պուրակը պետական մակարդակով հովանաւորուող եւ Թուրքիայի կողմից աջակցուող հայատեացութեան հերթական դրսեւորումն է Ադրբեջանում: Աննկարագրելի են այն ցաւերն ու տառապանքը, որ պատճառում են այս պատկերները զոհուած, վիրաւոր, անյայտ կորած կամ գերուած հայերի ընտանիքներին, եւ ընդհանրապէս հայ հասարակութեանը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

 Յատկապէս աչքի է զարնում հայերի հանդէպ Ադրբեջանում ցուցաբերուող ինստիտուցիոնալ համապարփակ ատելութեան սահմաններ չճանաչող ուժը: Այս ատելութիւնը քարոզչական քաղաքականութեան մի մասն է, որը ադրբեջանական պետութիւնը նպատակամղուած մատուցում է իր հանրութեանը եւ այն հասցնում նոյնիսկ մանկահասակ անմեղ երեխաների սրտերին: Հայատեացութեան այս քաղաքականութիւնը, որը տասնամեակներ շարունակ հետեւողականօրէն վարում է Ադրբեջանը եւ որն ապացուցուել է բազմաթիւ օրինակներով, պէտք է խստօրէն դատապարտուի եւ արժանանայ համաշխարհային հանրութեան պարսաուանքին եւ դատապարտմանը:

 Ուստի մենք հրատապ կերպով դիմում ենք Գերմանիայի դաշնային կառավարութեանը, երկրամասային իշխանութիւններին, քաղաքական կուսակցութիւններին, մեր քոյր եկեղեցիների առաջնորդներին, մեր գործընկերներին, մասնաւորապէս՝ ինտեգրման, կրթութեան, մշակոյթի եւ սոցիալական ոլորտի ներկայացուցիչներին, եւ ընդհանրապէս գերմանական հասարակութեանը՝ յստակ դիրքորոշում որդեգրել ընդդէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ցուցաբերուող հայատեացութեան, թշնամական, անմարդկային ու յանցագործ վերաբերմունքի, դատապարտել դրանք եւ կանգնել սպառնալիքների ու հետապնդումների ենթարկուածների կողքին:

 Ադրբեջանը դեռ իր ձեռքում է պահում բազմատասնեակ հայ ռազմագերիների: Հակառակ կողմերի միջեւ կնքուած համաձայնագրերի, որոնք նախատեսում են գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ հրաժարւում է հայկական կողմին յանձնել գերիներին, ի տարբերություն հայկական կողմի, որն արդէն իսկ բոլորին յանձնել է հակառակ կողմին։

 Օրաւուր մենք ստանում ենք նաեւ տեղեկութիւններ վերջին պատերազմից յետոյ Ադրբեջանին անցած տարածքներում հազարամեակների ու հարիւրամեակների պատմութիւն ունեցող հայկական եկեղեցական կառոյցների աւերածութիւնների եւ վնասումների մասին։ Ակնյայտ է, որ փորձ է արւում քայլ առ քայլ ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը կամ հայկական պատմական յուշարձանները ներկայացնել որպէս «հին աղուանական կամ ուդիական կրօնական ժառանգութիւն»:

 44-օրեայ պատերազմը մարդասիրական աղետի պատճառ դարձաւ ողջ Արցախում։ Տեղի բնակիչները անհապաղ կարիքն ունեն բարոյական ու մարդասիրական աջակցութեան եւ հոգեվնասվածքային հոգատարութեան: Այնուամենայնիւ, միջազգային շատ մարդասիրական կազմակերպութիւններ դժուարութիւններ ունեն պատերազմից յետոյ անգամ այցելել Արցախ եւ օգտակար լինել այնտեղի կարիքաւոր մարդկանց:

 Մենք դաշնային կառավարութեանը կոչ ենք անում ակտիւօրէն աշխատել այս խնդիրների մարդասիրական լուծման ուղղութեամբ: Ոչ մէկն իրաւունք չունի անտարբեր մնալ։ Կարևոր չէ, թէ որ երկրում են մարդիկ դառնում նախապաշարումների, ատելութեան, անյանդուրժողականութեան եւ ցեղատեացութեան զոհեր:

 Առիթն օգտագործելով ցանկանում ենք մեր շնորհակալութիւնն յայտնել Գերմանիայի եկեղեցական եւ աշխարհիկ մարդասիրական ու բարեգործական բոլոր կազմակերպութիւններին՝ մինչ այժմ ցուցաբերած աջակցութեան համար եւ յուսալ հետագայ արդիւնաւետ համագործակցութիւն:

 Քյոլն, 19 Ապրիլ 2021
Դիւան Առաջնորդարանի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zaqaria c Vardapet 215 ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑԵԱԼ ԵՒ ԱՆՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԱՍԵՐ
Հաջորդ նյութը 22 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Argentinahay dprocakanner 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինահայ դպրոցականներին (նկարներ)

6 Օգոստոսի, 2023
Garegin B 901
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահին

14 Փետրվարի, 2020
S Zoravor 8
Նորություններ

Ուխտավորները հաղորդակից դարձան Սբ. Անանիայի Աջին (նկարներ)

12 Հոկտեմբերի, 2016
Grigor Lusavorich mayr ekegheci
Նորություններ

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի կտարվեն Լուսավորչի մասունքները

13 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?