Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Germaniati hayoc tem 24
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գերմանիայի Հայոց թեմի հայտարարությունը
Նորություններ

Գերմանիայի Հայոց թեմի հայտարարությունը

Published: 30 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Գերմանիայի Հայոց Թեմի հոգեւոր առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը եւ ողջ հոգեւորականաց դասը խստօրէն դատապարտում են մայիսի 28-ին, հայոց պետականութեան վերականգնման եւ Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամեակի օրը, Սարդարապատի յուշահամալիրի մօտ տեղի ունեցած բացարձակապէս անթոյլատրելի ու ամօթալի ոստիկանական գործողութիւնները, որով փորձ է արուել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականաց դասի մուտքը յուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու եւ ճակատամարտի հերոս նահատակների հոգիների համար հոգեհանգստեան պաշտօն կատարելու նպատակով։

Սարդարապատի հերոսամարտի իրական կերտողն ու հերոսամարտի ոգեկոչումը վառ պահող ջահակիրը եղել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին` Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան գլխաւորութեամբ։ Դեռեւս խորհրդային ժամանակներում, 1972 թ. սեպտեմբերի 3-ի թուակիր կոնդակով, երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչման օր, եւ ամէն տարի եկեղեցիներում եւ յուշահամալիրի մօտ կատարուել ու կատարւում է յատուկ հոգեհանգստեան կարգ` «ի յիշատակ աշխարհազօրաց եւ զօրավարացն հայոց, որք կատարեցան ի հերոսամարտին Սարդարապատի 1918 ամի` վասն հաւատոյ եւ հայրենեաց»։ Ո՛չ խորհրդային ժամանակներում, ո՛չ էլ անկախութեան տարիներին, մենք չենք յիշում եւ չկա՛յ մի այդպիսի դէպք, երբ որեւէ մէկ անհեթեթ պատճառաբանութեամբ արգելուի Հայոց Կաթողիկոսի մուտքը յուշահամալիր։

Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հասարակարգեր կարող են փոխուել, իշխանութիւններ կը գան ու կը գնան, Հայոց Եկեղեցու առաքելութիւնն է լինել իր ժողովրդի ու ազգային պետականութեան կողքին, ինչպէս եղել է անցեալում, այնպէս էլ 1918 թուականին եւ առ այսօր։ Մեզ ոչ ոք այդ առաքելութիւնից չի կարող ետ կանգնեցնել, քանի որ ունենք նահատակ ու անձնուրաց հայրերի կեանքի վկայութիւնները։

Մեր արդար սպասումն է, որ հանգամանօրէն քննուի այս ամօթալի եւ մերժելի պատահարը, եւ մեղաւորներն ու պատասխանատուները ներողութիւն խնդրեն Ամենայն Հայոց Կաթողիկոսից։ Պատկան իշխանութիւնները պէտք է տնօրինեն անհրաժեշտը` բացառելու համար նման անընդունելի պատահարի կրկնութիւնը։

«Տէ՛ր, անսասան պահի՛ր Դու միշտ, քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

▪️Սերովբէ եպիսկոպոս Իսախանեան,
▪️Եղիշէ վարդապետ Աւետիսեան,
▪️Յակոբ քահանայ Յակոբեան,
▪️Տիրատուր քահանայ Սարդարեան,
▪️Գնել քահանայ Գաբրիէլեան,
▪️Այգիկ քահանայ Յովհաննիսեան,
▪️Հրաչ քահանայ Բիլիջեան,
▪️Վահրիճ քահանայ Բաղդասարեան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Anushavan bishop Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հայտարարությունը
Հաջորդ նյութը Hayr Narek 398 Արթիկի թեմի հայտարարությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

30 2
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

1 Հուլիսի, 2016
Hayastani nshanavor vanakanner
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայաստանի նշանավոր վանքերը և եկեղեցիները, Մաս Ա» հատորը

21 Հունվարի, 2021
Bagrat Galstanyan 235
Նորություններ

ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՄԵՐ ՏՂԱՆԵՐՆ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ․ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

13 Հուլիսի, 2020
Hovnan eps. Hakobyan
Նորություններ

«Ցավ եմ ապրում, որ ժամանակին միաբանակից մեր եղբայրը փորձում է այլափոխել իրողությունները». Հովնան եպիսկոպոս Հակոբյան

6 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?