Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը (նկարներ)
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը (նկարներ)

Published 6 Մարտի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 3-ից 6-ը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

 Քառօրյա ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովի տարբեր նիստերին հրավիրված էին մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ժողովին ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը:

 Գերագույն հոգևոր խորհրդին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության վերջին զարգացումների, առկա մարտահրավերների մասին տեղեկություններ փոխանցեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: ԳՀԽ անդամները Սահակ Բ Պատրիարքին հղեցին իրենց շնորհավորանքներն ընտրության կապակցությամբ և մաղթեցին քաջառողջ ու արդյունավետ երկար գահակալություն:

 Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքին: Կատարված աշխատանքների շուրջ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը: ԳՀԽ անդամները ծանոթացան տաճարի վերականգնման ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, որոնք կարոտ են նոր ուսումնասիրությունների և լրացուցիչ  աշխատանքների կատարման: Տեղեկացվեց, որ, նկատի ունենալով վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը և առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2021 թվականին:

 Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Մայր Տաճարի հիմնանորոգման համար հայտարարված համահայկական հանգանակության, անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի և այդ նպատակով կազմակերպված այցելությունների մասին հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցը:

 Ժողովականները գնահատանքով ողջունեցին Միածնաէջ տաճարի հիմնանորոգության և պահպանության, ինչպես նաև համազգային հանգանակության կազմակերպմանն ուղղված բոլոր պատասխանատուների ջանքերը:

 Ժողովի օրակարգում կարևոր տեղ էին գրավում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի (ԱԵԺ) կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցերը:

 Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ժողովականները լսեցին նաև ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները: Հանձնախմբերի գործունեության և պատրաստված փաստաթղթերի վերաբերյալ զեկույցներ ներկայացրին Կանոնադրությունների մշակման և Թեմական ու ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբերի համաատենապետ  Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 Գերագույն հոգևոր խորհուրդը, մանրակրկիտ քննարկելով ներկայացված փաստաթղթերը, գնահատանքով ողջունեց կատարված հսկայածավալ աշխատանքը, որը մեծապես ծառայելու է Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Անհրաժեշտ թելադրություններից հետո ժողովականները հանձնարարեցին շարունակել փաստաթղթերի հետագա լրամշակումը: Այս գործընթացում Գերագույն հոգևոր խորհուրդը կարևոր նկատեց հանձնախմբերի կողմից մշակված փաստաթղթերի շուրջ մասնագիտական և հանրային լրացուցիչ քննարկումների կազմակերպումը մասնակցությամբ ԱԵԺ հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում և սփյուռքի տարբեր թեմերում ու համայնքներում:

 Հիշյալ փաստաթղթերի լրամշակման անհրաժեշտությունից ելնելով, նաև նկատի առնելով, որ Մայր Տաճարի շին. աշխատանքներն ավարտվելու են 2021 թվականին` Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հետաձգել Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը:

 Բուլղարիայի Հայոց թեմում տիրող կացության առնչությամբ զեկույց ներկայացրեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Խնդրի քննարկման և հանգուցալուծման նպատակով Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հատուկ պատվիրակություն առաքել Բուլղարիա՝ անհրաժեշտ հանդիպումներ ունենալու եկեղեցական, պետական և համայնքային պատկան կառույցների հետ։

 Ժողովին նաև քննության առնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը: Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց հոգևոր-վարչական գործունեության զեկույցը: Լսվեցին ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

6 1 6 2 6 3 6 4 6 5 6 6 6 7 6 8

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Tachar 06.03.2020 Գերագույն հոգևոր խորհրդի նիստերից մեկը նվիրված էր Մայր տաճարի նորոգության ընթացքին (տեսանյութ)
Հաջորդ նյութը 7 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?