Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
01.10 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Published: 4 Նոյեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրավիճակին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։
Հայտարարություն
Խորը մտահոգություն ենք արտահայտում Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի՝ մասնավորաբար 2020թ․ 44-օրյա և 2022թ․ սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող լրջագույն մարտահրավերների, հայկական երկու պետությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անբարենպաստ զարգացումների առնչությամբ:
Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման, ինքնության ճգնաժամի, ներհասարակական բևեռացվածության, ապագայի հանդեպ անորոշության ու տագնապի զգացումների ահագնացման, արտագաղթի տրամադրությունների աճի դրսևորումներով, որոնք իրենց քայքայիչ ներգործությամբ դժվարացնում են առկա գոյաբանական մարտահրավերների հաղթահարումը։
Մեր աղոթքն ենք մատուցում առ Աստված ու քաջալերանքը հղում Հայոց բանակի քաջարի զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի հերոսական ժողովրդին, որ բացառիկ նվիրումով ու անձնազոհությամբ դիմագրավում են թշնամական ոտնձգություններին ու հարձակումներին։
Ամբողջական զորակցություն ենք բերում Արցախի մեր ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի օրեր առաջ կատարած հայտարարությունում, և վերահաստատում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է:
Ողջունում ենք միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։ Խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում առաջնահերթ պետք է նկատվի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։
Երախտագիտությամբ կարևորում ենք խաղաղապահ ուժերի առաքելությունը Արցախում՝ մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։
Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ամենայն ջանք ի գործ դնել ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Այս մարտահրավերների հաղթահարումը կենսական է ու գոյաբանական և պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից և համայն մեր ժողովրդից։ Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ։
Հորդորում ենք հայրենաբնակ և աշխարհասփյուռ ողջ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի:
Պատմության ընթացքում բազմիցս բախվել ենք առավել դժվարին իրավիճակների, սակայն Աստծո կամոք մեր ժողովուրդը ի գին բազում զոհողությունների, իր ազգային բարձր գիտակցությամբ ու անսասան հավատով, միասնականությամբ և աշխատասիրությամբ կարողացել է հաղթահարել ամեն դժվարություն և կերտել իր նոր կյանքը։ Աստծո ողորմությամբ մեր ժողովուրդը այս փորձությունը ևս արժանապատվորեն պիտի հաղթահարի։
Աղոթում ենք պատերազմի հետևանքով զոհված, վիրավորված, գերեվարված, անհայտ կորած հայորդիների և բռնի տեղահանված ընտանիքների համար՝ Ամենախնամ Տիրոջ զորակցությունն ու մխիթարությունը հայցելով վշտացյալ ու տագնապահար բոլոր հոգիներին և մեր ողջ ժողովրդին:
Թող Ամենողորմ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին համայն և համերաշխության մեջ պահի ազգերին ու ժողովուրդներին՝ Իր սիրո ու հաշտության շնորհը հեղելով մարդկային սրտերում ու հոգիներում:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 12.10 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin B 3472 Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Gahakalutyun 18
Նորություններ

Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

6 Նոյեմբերի, 2017
18 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

18 Սեպտեմբերի, 2018
9 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին

9 Մարտի, 2017
Maghaqia amiryan 245
Սոցկայքեր

Սրբագրե՛ք Ձեր գրառումը. Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդը՝ Ալեն Սիմոնյանին

15 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?