Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
30.05
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահի հետ
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահի հետ

Published: 30 Մայիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 30-ին, հրավերով  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ հանդիպում Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:

 Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին հանդիպման առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և ԳՀԽ գործունեությունն ու եկեղեցական կյանքը կանոնակարգելու գործընթացում կարևոր առաքելությունը

 Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ՀՀ նախագահի անձը քաջածանոթ է ամենքին՝  Հայրենիքին տարբեր հանգամանքերում իր նվիրյալ ծառայությամբ, նաև որպես Հայոց Եկեղեցու հավատավոր զավակ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծ բարերար:

 Նորին Սրբությունը ներկաների անունից գնահատանք հայտնեց նախագահ Սարգսյանին վերջին ներհայաստանյան զարգացումների ժամանակ ստանձնած ներգործուն դերակատարության և հոգևորականաց դասի հետ ունեցած համատեղ քննարկումների համար, որպեսզի գործընթացներն առաջնորդվեն խաղաղ կարգավորման և հանգուցալուծման։

 Այնուհետև ԳՀԽ անդամներին խոսքով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուրախություն հայտնելով Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպելու հնարավորության առիթով։ «Դուք համայնքներում ամեն օր հանդիպում եք մեր ժողովրդի ներկայացուցիչներին. լինի Արցախում, Հայաստանի հյուսիսում, հարավում, լինի Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում կամ այլուր: Հետևաբար, եկել եմ նաև ձեզանից լսելու, թե մեր ժողովուրդն ինչ է մտածում: Եկել եմ նաև ձեզ հետ երկխոսելու», — ասաց ՀՀ նախագահը։

 ՀՀ նախագահն անդրադարձ կատարեց  Հայ Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի ոգու և հավատի, ընտանեկան արժեքների և առ հայրենին սիրո պահպանության գործում։ Տիար Արմեն Սարգսյանն արձանագրեց, որ Հայոց Եկեղեցին և հավատքը պետականության սյուներից են և ոչ միայն որպես ինստիտուտ, այլ նաև որպես մշակույթ՝ այն արժեքներով, որոնք Եկեղեցին դավանում է, որոնցով հարյուրավոր տարիներ պահվել է հայի ինքությունը, պահպանվել է մշակույթը, կրթվել հայ մանուկները։ Նախագահը նկատեց, որ այդ ամենի մեջ Եկեղեցու ներդրումը հսկայական է և արժեքը` աննկարագրելի։

 Հանդիպմանը ՀՀ նախագահը պատասխանեց ԳՀԽ անդամների ու եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայրենիքի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, ներհայաստանյան իրավիճակին:

30.01 30.02 30.03 30.04 30.05 30.06

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը IMG 3365 Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
Հաջորդ նյութը Ter Vahram Տեր Վահրամը՝ Էլթըն Ջոնի հայտարարությունների ու Մայր Աթոռի դիրքորոշման մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

19 2 3
Նորություններ

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

19 Հունիսի, 2018
IMG 3945
Նորություններ

Օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (նկարներ)

22 Հուլիսի, 2015
Garegin B
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

19 Մարտի, 2018
Vstaheli avand
Նորություններ

Վստահելի ավանդ

6 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?