Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Մայիսի 21 Դշ. ԴԿ. ԼԲ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 20 Գշ. ԴՁ․ ԼԱ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 19 Բշ. ԳԿ. Լ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 18 † Կիր. Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 17 Շբ. ԲԿ. ԻԸ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mahvan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Գերագույն չարիքը՝ մահը
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

Published 16 Փետրվարի, 2024
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Բայց ինչ էլ լինի, մարդ ընդվզում է, երբ իր հայացքը դարձնում է դեպի մարմնի քայքայումը: Դժվարությամբ ենք ընդունում, որ մահը գալիս վերջ է դնում մեր գոյությանը: Չարիքների վատագույնն այն է, հայտարարում են մարդիկ, որ մեր կյանքն ավարտելով դառնում ենք դիակ: Դե ինչ, այս տխուր անհրաժեշտության մեջ մի պահ նկատի ունենանք աստվածային բարեհաճության անսահմանությունը. այն ժամանակ գուցե ավելի շուտ կհասնենք այն բանին, որ հիացումով կլցվենք մարդու համար Աստծու ցուցաբերած հոգատարության նկատմամբ:

Հաճույքների վայելում – ահա թե ինչն է կյանքին կապում նրանց, որոնք ապրում են, որովհետև ով իր կյանքն անցկացնում է ցավերի մեջ, գտնում է, որ նման պայմաններում շատ ավելի լավ է բոլորովին գոյություն չունենալ, քան տանջանքների ու տառապանքի նշավակ դառնալ: Քննենք, ուրեմն, թե նա, ով հոգացել է այս կյանքի կազմավորման մասին, առաջադրե՞լ է արդյոք մի ուրիշ նպատակ, քան մեզ ապրեցնել լավագույն պայմանների մեջ:

Մահ և հարություն

Մեր կամքի ազատ շարժումով մենք մասնակցեցինք չարին՝ հաճույքի զգացումից դրդված այն ընդունելով մեր մեջ մեղրով բարեխառնված թույնի նման: Եվ այդ մեղքի պատճառով ցած գլորվելով այն երանավետ վիճակից, որ մարդ ունենում է, երբ բացակայում են կրքերը, մենք ենթարկվեցինք մի կերպարանափոխության, որը մեզ շեղելով տարավ դեպի չարը: Ահա թե ինչու կավե անոթի նման մարդը քայքայվում և վերադառնում է հողին, որպեսզի կուտակած անմաքրությունից մեկընդմիշտ ազատվելով՝ հարությամբ վերանորոգվի իր նախնական ձևի մեջ:[1]

Պատմաբանի նման և այլաբանությունների քողի տակ Մովսեսը մեր առջև պարզում է նմանօրինակ մի վարդապետություն: Այդ այլաբանություններն ի միջի այլոց պարունակում են շատ հստակ մի ուսմունք: Երբ երկրի առաջին մարդիկ, – ասում է նա, – (Ծննդ. 3, 21) թուլանալով, անձնատուր եղան այն բանին, ինչն արգելված էր, և զրկվեցին այն երանությունից, որ տրված էր իրենց, Տերը կաշվից զգեստներ տվեց իր ստեղծած առաջին էակներին: Ըստ իս, նա սովորական կաշվի մասին չէ, որ ուզում է խոսել այս պատմության մեջ: Արդարև, ինչպիսի՞ն են եղել այն կենդանիները, որոնք մորթվելուց և մորթազերծ լինելուց հետո այդպիսի երևակայված զգեստներ են հայթայթել նրանց համար: Բայց, քանի որ կենդանուց բաժանված ամեն մորթի մեռած բան է, ես համոզված եմ, որ այստեղ խոսքը վերաբերում է մահկանացու վիճակին: Մինչ այդ վերապահված լինելով բանականությունից զերծ բնությանը (կենդանուն)՝ կաշին այնուհետև նախախնամական հատուկ դիտավորությամբ մարդկանց է պատշաճեցվել նրա կողմից, ով հոգ էր տանում չարի նկատմամբ մեր հակվածությանը, բայց ոչ վերջնական կերպով: Արդարև, զգեստը մաս է կազմում այն բաներին, որոնք դրսից են տրվում՝ ըստ պատեհության ծառայելու մարմնի գործածությանը, առանց սակայն ամբողջացուցիչ մաս կազմելու նրա բնությանը:[2]

Մահից դեպի անմահություն

Արդարև, մահկանացու վիճակը, բանականությունից զուրկ էակների վիճակի նման, ըստ նախախնամական մի ծրագրի, պատշաճեցվեց այն բնությանը, որն ստեղծված էր անմահության համար: Նա այդ բնությունը ծածկում է արտաքուստ, բայց չի հասնում ներքինին: Նա խափանում է մարդու զգայուն մասը, բայց չի դիպչում նրա աստվածային պատկերին: Արդ, զգայուն մասը քայքայվում է, բայց չի անհետանում, որովհետև անհետացումը անցում է դեպի անէության, մինչդեռ քայքայումն այդ մասի վերադարձն է դեպի աշխարհի չորս տարրերը (որոնցով կազմված էր նա), այդ մասի ցրվումը: Ուրեմն, այն, ինչ գտնվում է մահկանացու այն վիճակի մեջ, չի կորչել, նույնիսկ եթե այլևս չի կարող ըմբռնվել զգայարանների կողմից:[3]

Ո՞րն է պատճառը այս քայքայման: Մեր բերած օրինակն ակնհայտորեն ցույց է տալիս դա: Զգայական ըմբռնումը սերտորեն կապված է երկրային թանձր տարրին, մինչդեռ իմացական բնությունը գերիվեր է զգայական շարժումներից և դրանցից բարձր: Երբ զգայարանները փորձության ենթարկեցին բարին զատորոշելու կարողությունը, նրանք խոտորեցին այդ կարողությունը, և բարու նկատմամբ այդ ամբողջական խոտորումը առաջ բերեց դրա հակառակը: Այն ժամանակ է, որ մեր միջից այն մասը, որն այլևս ոչ մի բանի չի ծառայում՝ իր մեջ ընդունած լինելով հակառակ տարրը, քայքայվում է: Եվ ահա դա ցույց է տալիս հետևյալը. ենթադրենք, որ կավե մի անոթի մեջ չարակամությամբ լցրել են հալած կապար: Կապարն անոթի մեջ լցվելուց հետո սառչում է, և այլևս անհնար է լինում այն հոսեցնել անոթից դուրս: Անոթի տերն իրավունք ունենալով և տիրապետելով կավագործության արվեստին՝ ջարդում է անոթը, որպես մի պատյան և ձևացնում կապարի շուրջը, ապա վերականգնում է անոթն ըստ իր նախկին ձևի, որպեսզի նրա մեջ խառնված նյութը դատարկելուց հետո կարողանա օգտագործել այն: Նույն բանն է անում նաև Արվեստագետը, որը ձևավորում է մեր սեփական անոթը. չարը խառնված լինելով մեր զգայական մասին, այսինքն՝ մարմնական տարրին, Արարիչը տարանջատելուց հետո այն նյութը, որը պարունակում էր չարը, հարության շնորհիվ նորից կձևավորվի հակառակ տարրին արդեն մաքրված անոթը և, վերանորոգելով նրա տարրերը, կվերադարձնի նրան իր նախնական գեղեցկությունը:[4]

[1] Նյուսացու վարդապետությունը մոտենում է Իրենեոսի պատկերացմանը, երբ Աստծու ծրագիրը հաղթում է մեղքի և մահվան դժբախտություններին և մարդկությանը տանում իր վախճանին և երկնային երանությանը:

[2] «Կաշվի զգեստները» խորհրդանշում են անցողիկ, անցումային մի վիճակ, որից նորընծաները մերկանում են՝ վերագտնելու համար սկզբնական մաքրության վիճակը (Կարդինալ Դանիելու, «Պլատոնականություն և միստիկական աստվածաբանություն» (ֆրանս.), էջ 30):

[3] Մեղքը կարող է աղոտացնել, ծածկել մեր մեջ աստծու պատկերը, բայց չի կարող այն պոկել մեր միջից: Այդ պատկերը մնում է թաքնված: Աստծու շնորհը թույլ է տալիս նորից այն երևան բերել:

[4] Այս պատկերը կատարելապես անաղարտ պահում միությունը մարդու մեջ և նրա առաջընթաց կերպարանափոխությունը մաքրագործումների միջոցով մինչև նրա ավարտուն գեղեցկությունը:

Սուրբ Գրիգոր Նյուսացի

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Screenshot 2 «Աբովյան Time» հաղորդաշարի հյուրն է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
Հաջորդ նյութը Qahanayic verapatrastum 6 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?