Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kanadayi tem 23
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գանատահայոց Թեմի Հոգեւորականաց Կոչը
Նորություններ

Գանատահայոց Թեմի Հոգեւորականաց Կոչը

Published: 16 Ապրիլի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Մարդու աստուածապարգև կեանքը բարձրագոյն արժէք է և անոր նկատմամբ հոգածու վերաբերմունքը իւրաքանչիւրիս պատասխանատուութիւնն է» (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս):

Խոր յուսախաբութեամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի, առաւելաբար որոշ բարձրաստիճան պաշտօնեաներու քով առկայ հոգևոր սովի եւ կուտակուած թոյնի մասին, որ ցաւօք համավարակին զուգահեռ ներկայիս բացայայտօրէն կը տարածուի իշխող վերնախաւի շրջանակէն ներս։
Մէկ կողմ դնելով խնդրոյ առարկան/անձը/, որուն մասին իր խօսքի մէջ նշեց Հայոց Հայրապետը, հարկ կը համարենք յիշեցնել իշխանութեանը ՀՀ Սահմանադրութեան Յոդուած 27-ը, որ ձեր կողմէն հաճախ, ընտրողաբար եւ մեծ փութկոտութեամբ կ’օգտագործուի հատկապէս այլասեռութիւն քարոզող և բարոյազուրկ անձանց պաշտպանելու համար։
Իւրաքանչիւր ոք ունի իր կարծիքն ազատ արտայայտելու իրաւունք: Արգելուած է մարդուն հարկադրել հրաժարելու իր կարծիքէն կամ փոխելու այն:
Մանաւանդ, որ այս պարագային, թող ուշադրութեամբ նկատի առնուի թէ կարծիք յայտնողը ոչ թէ շարքային քաղաքացի է, այլ ողջ Հայ ազգի համար սրբազնագոյն հոգեւոր հաստատութեան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահակալ և Ամենայն Հայոց Կաթողիկոս, որուն արեւշատութեան համար համայն աշխարհի առաքելական եկեղեցիներուն մէջ ամեն Կիրակի պատարագներու ընթացքին աղօթք կը վերառաքենք առ Աստուած:
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած ամեն նախատինք, պետք է հաստատ գիտցուի թէ մեր ժողովուրդը կ’ընկալէ որպէս նախատինք ուղուած իր իսկ դէմ:
Նորութիւն պետք չէ ըլլայ որեւէ մէկի համար թէ մարդասիրական մղումներով հորդորները բնորոշ են բոլոր հովուապետերուն եւ բոլոր կրօններուն:
Իրաւական դաշտի մէջ պաշտօնական պատասխանի փոխարեն լուրջ յուսախաբութեամբ ականատես կը դառնանք սանձարձակ ու անբարոյ քարոզարշաւի մը:
Միեւնոյն ժամանակ քաղաքական շահախնդրութիւններէն դրդուած, խոր ցաւով կը տեսնուի թէ իշխանութիւնն արդեն կ’անցի մարդկային ու բարոյական արժանիքներու բոլոր սահմանները:
Ամենքիս մօտ դեռ մոռցուած չեն իշխանափոխութեան օրերուն բարձրագոչ յայտարարութիւնները, թէ «Նոր Հայաստանի մէջ» ամեն ինչ իրաւական պիտի ըլլայ։
Ցաւօք քիչերը կարողացան ըմբռնել, որ ձեր պատկերացուցած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի Քրիստոնեայ Հայաստանի հետ, եւ որ նոր Հայաստանի մէջ մարդու իրաւունքն ու քաղաքականութիւնը նոյնականացուած են վերջինին տալով գերակայութիւն նախորդին վրայ:
Պետք է լաւ գիտնաք թէ եկեղեցին միայն Մայր Հայրենիքի մէջ ներկայացուած չէ այլ կը գործէ նաեւ Սփիւռքի մէջ:

 Օտար ափերուն ապրող Հայ ժողովուրդի մեծամասնութեան նման, Հայրենիքէն հեռու ապրելով մեր հոգևոր ծառայութիւնը կ’իրականացնենք առաջնորդուելով ազգային բարձր գիտակցութեամբ ու կը փորձենք փոխանցել զայն ապագայ սերունդներուն, անոնց մէջ սերմանալով Հայրենիքի հանդէպ սէրը, աստուածավախ, եղբայրասէր ու ազգանուէր ըլլալու գաղափարը:
Հաստատ եւ ուժեղ կերպով կը յայտարարենք թէ Գանատահայոց Թեմի Հոգևորականաց մարմինը զօրավիգ է Վեհափառ Հայրապետին եւ կը միանայ Անոր մարդասիրական և ազգօգուտ բոլոր կոչերուն եւ անթոյլատրելի, դատապարտելի ու վտանգաւոր կը համարէ պետական որոշ գործիչներու թշնամական վերաբերմունքն ու հայացքները Անոր նկատմամբ:

 Իշխանութիւններէն կ’ակնկալենք պետականամետ, զգուշաւոր եւ ազգային արժեքներուն նկատմամբ յարգալից ու պատշաճ կեցուածք:

 Կաղօթենք եւ կը մաղթենք Վեհափառ Հայրապետին արեւշատ գահակալութիւն եւ յաջողութիւններ եկեղեցաշէն եւ պետականամետ բոլոր անոր իրագործումներուն մէջ:

Գանատահայոց Թեմի Հոգևորականաց Դաս

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը kyentrvonakan yevrvopayi yev skandinaviayi hamaynkhnyervom spasavvorvogh hvogyevvorakanac xaghaghvothyan kvocheh Անդրադարձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հաջորդ նյութը Miqayel eps Վեհափառի խոսքը ուղղված է դատական մարմիններին, կառավարությունն ի՞նչ գործ ունի այստեղ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

04 2 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)

4 Հոկտեմբերի, 2019
13 9
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով (նկարներ)

14 Հոկտեմբերի, 2019
Argentinahay dprocakanner 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինահայ դպրոցականներին (նկարներ)

6 Օգոստոսի, 2023
garegin b ef321
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԻԹՈՎ

9 Մայիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?