Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel eps
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Եթե որևէ այլ եկեղեցի այս երկրում հավակնում է Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակին՝ հիվանդ է. Շիրակի թեմի առաջնորդ
Նորություններ

Եթե որևէ այլ եկեղեցի այս երկրում հավակնում է Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակին՝ հիվանդ է. Շիրակի թեմի առաջնորդ

Published: 29 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Անշուշտ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է առանձնանա մյուս կրոնական կազմակերպություններից, և նրան տրվի առավելություն. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիշեցնենք, որ նախագիծը դրվել էր քննարկման, և հիմնական թիրախ է համարվել այն, թե չպետք է Հայ Առաքելական Եկեղեցուն առավելություն տալ մյուս կրոնական կազմակեպությունների նկատմամբ, և օրենքը հավասարապես պետք է վերաբերի բոլոր կրոնական կազմակերպություններին:

Նշենք, որ նախագծի առաջին կետում նշվում է, որ սույն օրենքով կարգավորվում են ՀՀ յուրաքանչյուր անձի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

Իսկ երկրորդ կետով նշվում է, թե ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով:

Ըստ ընդդիմախոսների՝ ստացվում է, որ մի կողմից գրված է, թե օրենքը վերաբերում է բոլոր կրոնական կազմակերպություններին, մյուս կողմից, որ այս ամենը վերաբերում է ոչ Հայ Առաքելական Եկեղեցուն:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, թե բոլոր կրոնական կազմակերպություններն էլ հավասար են, բայց պատմության բերումով Հայ Առաքելական Եկեղեցուն ոչ մեկ էլ հավասար չէ:

«Ազդեցությամբ, հեղինակությամբ, վաստակով էդ ո՞րն է հավասար Հայ եկեղեցուն։ Իրենք պետք է ուրախ լինեն, որ ունեն հայ եկեղեցուն հավասար ազատություն, բայց հայ եկեղեցուն հավասար իրավունք չեն կարող ունենալ: Բա ո՞ր եկեղեցին է այստեղ տառապել, տուժել, պայքարել՝ իրե՞նք, ո՞ր եկեղեցին է 1700 տարի այստեղ ապրել արարել՝ իրե՞նք, ո՞նց կարող են իրենք հավասար իրավունքներ ունենալ։ Թող ուրախ լինեն, որ ունեն հավասար ազատություն, դրանից ավելի ի՞նչ են ուզում»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմախոսները մատնանշում են, թե Հայ Առաքելական Եկեղեցին երեխաներին տանում է տոներին մասնակցելու, սրբազանը հակադարձեց։

«Լավ են անում, եթե ծնողը տեղյակ է, իրենք ո՞վ են, որ դեմ լինեն: Վստահ չեն, որ տեղյակ է, թող վստահ լինեն:  Ի՞նչ է՝ իրենք անվստահ են, մենք մեր գործը չանե՞նք, նստենք մտածենք, որ անվստահ են, իրենց անվստահությունը թող գնան, իրենց ձեռքով փարատեն»,-ասաց նա:

Հարցին, թե տեսնո՞ւմ է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորելու միտում, Շիրակի թեմի առաջնորդը նշեց, թե Հայ Առաքելական Եկեղեցին գործել է իրավունքների չգոյության ու ծանր պայմաններում:

«Հիմա ի՞նչ պետք է լինի, որ ջլատեն այդ կրոնական կազմակերպությունները: Այս երկրում որևիցե այլ եկեղեցի կամ եկեղեցական կազմակերպություն չի կարող հավակնել Հայ եկեղեցու կարգավիճակին, եթե հավակնում է, ուրեմն հիվանդ է, նշանակում է հոգեկան շեղումներ ունի, բուժման կուրս պետք է անցնել»,-ասաց նա:

Սրբազանը նշեց, թե հայկական պետությունը գոյություն ունի Հայ եկեղեցու շնորհիվ:

«Եթե ժամանակին՝ 1441 թ.-ին մեր լուսավոր վարդապետները աթոռը չտեղափոխեին Էջմիածին և Էջմիածնի շուրջը չհավաքվեր, ժողովրդին որտեղի՞ց էր լինելու Հայաստան, այսօրվա Հայաստանում հայություն չէր ապրի, պետականություն չէր լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ մեծանուն գրող Րաֆֆիի մեջբերմանը, թե վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Րաֆֆին ընդամենը թերահավատություն է արտահայտել Հայ եկեղեցու կատարածի նկատմամբ, և իր ասածն էլ արդեն վաղուց հաստատվել էր, որ սխալվել է այդ հարցում։ Հիմա Րաֆֆին անսխալական չէր, իր գործերը բոլորս էլ կարդում, ընդունում ենք մեծ հեղինակությունը, բայց Հայ եկեղեցու մասին իր կարծիքները վաղուց քննադատության այլևս չեն դիմանում և չեն կարող մեջբերել փաստարկ Հայ եկեղեցու դեմ»:

Հարցին, թե շարունակո՞ւմ է այն կարծիքին մնալ, թե իսկական հայի տեսակը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդն է, եպիսկոպոս Աջապահյանը պնդեց, թե անշուշտ այդպես է: «Ես դրանում համոզված եմ, դա էլ իմ իրավունքն է, ազատությունն է այդպես կարծելու: Ամեն մեկն իրավունք ունի կարծելու, թե իր հայ տեսակը լավագույնն է, ես էլ իրավունք ունեմ կարծելու, որ հայի լավագույն տեսակն Առաքելական Եկեղեցու հետևորդն է։ Դա իմ իրավունք է, իսկ երբ որևէ մեկը ասում է, թե հայ մահմեդականն էլ է հայ, իրավունք ունի ասելու, իսկ երբ ես եմ ասում, դա էլ իմ ազատությունն է: Ամեն մարդ իր պատկերացումը ունի, և բարեբախտաբար հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը հայի տեսակը տեսնում է Առաքելական Եկեղեցու հետևորդ լինելու մեջ։ Դրանից ինչո՞ւ են ոմանք վատ զգում, հիվանդանում, տաքությունները բարձրանում»,-ասաց նա:

Իսկ թե ինչու նոր նախագծի քննարկմանը Առաքելական Եկեղեցուց ներկայացուցիչ չկար, սրբազանը պատասխանեց, թե տեղյակ չէ, բայց չի կարծում, որ դրա կարիքը կա:

«Քննարկելու ոչինչ էլ չունենք, թող հավաքվեն, քննարկեն, փորձեն Հայ եկեղեցուն հավասարվել և հետո հեռանան, պառկեն քնելու։ Ի՞նչ է եղել, ազատություն է, դեմոկրատ երկիր է, թող իրենց կարծիքը հայտնեն, գնան»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ tert.am 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 28 6 «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հաջորդ նյութը Aral almast Ալմաստ որոնողը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
1779273 220903664768279 57843599 n
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում (նկարներ)

28 Փետրվարի, 2014
22 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

22 Մայիսի, 2018
08 2
Նորություններ

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ (նկարներ)

8 Սեպտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?