Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr Ator 326
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Ուր էլ որ մենք գտնվենք՝ տանը, աշխատավայրում, այլուր, մեր աղոթքը բարձրացնենք առ երկնավոր տերը
Հարցազրույցներ

Ուր էլ որ մենք գտնվենք՝ տանը, աշխատավայրում, այլուր, մեր աղոթքը բարձրացնենք առ երկնավոր տերը

Published: 18 Մարտի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Այսօր, ժամը 19:00-ին Վեհափառ հայրապետը հայտարարել է Համազգային աղոթքի օր. ուր էլ որ մենք գտնվենք՝ տանը, աշխատավայրում, այլուր, մեր աղոթքը բարձրացնենք առ երկնավոր տերը»

Աշխարհն այսօր նոր մարտահրավերների առաջ է կանգնած՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Տարբեր երկրներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին մասնակցում է նաև հոգևոր դասը: 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ առաջին իսկ օրերից Հայ Առաքելական եկեղեցին ձեռնարկել է կանխարգելիչ քայլեր, թեմայի վերաբերյալ տարբեր քննարկումներ է ունեցել.

«Թե՛ եպիսկոպոսաց ժողովը հանդես եկավ առանձին հայտարարությամբ, և թե՛ Ամենայն Հայոց հայրապետը՝ խորհրդակցելով նաև հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների գահակալների հետ, մարտի 16-ին հանդես եկավ հատուկ ուղերձով: Ուղերձի նպատակն էր՝ կոչ անել բոլորին, որպեսզի անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ գործեն և միմյանց հանդեպ հոգատարություն ցուցաբերեն՝ ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը ամենքիս անձնական պարտականությունն է նախևառաջ»: Տեր Վահրամը նաև տեղեկացրեց, որ ձեռնարկվել են գործնական քայլեր ևս՝ մասնավորաբար, Սուրբ Պատարագի արարողությունները և Ժամերգությունները կատարվելու են դռնփակ՝ հավելելով, որ եկեղեցիներն այդ արարողությունների հեռասփռումը կփորձեն կազմակերպել տեղերում՝ ըստ կարելիության.

 «Աղոթքը չի կարող դադարել մեր եկեղեցիներում, և մենք պարտավոր ենք շարունակել աղոթել մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար»: Մեր զրուցակիցը նշեց, որ չեղարկվել են մի շարք արարողություններ՝ ինչպիսիք են, օրինակ, Սուրբ պսակի և Մկրտության արարողությունները.

 «Սակայն Սուրբ մկրտությունը, բժշկության աղոթքը և սուրբ հաղորդության բաշխումը կարող է կատարվել խիստ անհրաժեշտության դեպքում, եթե, օրինակ, հատկապես կա հիվանդության պարագա, և այդ ժամանակ եկեղեցականները պարտավոր են կատարել այդ արարողությունները հավատացյալների համար՝ միևնույն ժամանակ հորդորելով ներկաների թիվը խիստ սահմանափակել: Որոշում է կայացվել նաև, որ չեն կատարվի մի շարք կարգեր: Գիտեք, որ Սբ. Աստվածածնի տոնին կատարվում էր մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, և Ծաղկազարդին՝ մանուկների օրհնություն. այդ երկու կարգերն էլ տեղի չեն ունենա, իսկ Ծաղկազարդի տոնին Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կիրականացվի՝առանց հավատացյալների ներկայության»:

  Մեր խնդրանքով անդրադառնալով այսօր սպասվող Համազգային աղոթքին՝ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մասնավորապես նկատեց.

 «Նկատի ունենալով այս կացությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է Համազգային աղոթքի օր. Վեհափառ հայրապետը հրավիրեց մեր ժողովրդի բոլոր զավակներին՝ ժամը 19:00-ին բոլորս մեր առանձնական աղոթքը կատարենք՝ ուր էլ որ մենք գտնվենք՝ տանը, աշխատավայրում, այլուր, մեր աղոթքը բարձրացնենք առ երկնավոր տերը՝ հայցելով, որ Աստված խաղաղություն պարգևի աշխարհին և մեր ժողովրդին, հնարավորություն ընձեռի առ Աստված ապավինությամբ հաղթահարելու համավարակի այս փորձությունը»:

 Ի դեպ, համազգային աղոթքը նաև հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսությամբ և այլ համացանցային միջոցներով: Վեհափառ հայրապետի գործունեության մասին մեր դիտարկմանն ի պատասխան էլ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը նկատեց.

 «Վեհափառ հայրապետը շարունակում է իր աշխատանքային հանդիպումները և այս օրերին մշտական կապի մեջ է Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդների հետ՝ տեղեկանալով իրավիճակի մասին և տալով անհրաժեշտ ցուցումները»:

Աղբյուր՝ www.168.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bjshkutyan aghtq 924 Աստծո օգնականությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին, շուտափույթ ապաքինում՝ մեր քույրերին և եղբայրներին
Հաջորդ նյութը onlin aghtq Համազգային աղոթք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ուղիղ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

mayr atorWWW
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

29 Մարտի, 2016
25 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին (նկարներ)

25 Փետրվարի, 2020
Vehapar Arayik harutyunyan
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

17 Ապրիլի, 2021
21 3 1
Նորություններ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)

21 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?