Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Harsanekan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ընտանիքի ավանդական ծնունդը
Քրիստոնեական

Ընտանիքի ավանդական ծնունդը

Published: 13 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ահա թե ի՚նչպես կը խոսի պապիկը իր թոռնիկին այս մասին ու ի՚նչպես գունավոր կը նկարագրե պսակի ու հարսանիքի արարողությունները:
«Իսկ նշանածիդ համար խոսիմ քեզ, որ սիրտդ հանդարտ լինի. մեր գյուղի տանուտեր Մուրատ Համբան կը ճանչնա՞ս, ահա այն պիտի լինի մեզ խնամի, որոց տուն նահապետական է, եւ ամբողջ ընտանիք բարի եւ անվնաս մարդիկ են:
Տանուտեր Մուրատին մի աղջիկ կա չափահաս, Շուշան անուն, որ շատ պարկեշտ, տնարար  ժրագործ աղջիկ է, եւ դու, անշուշտ, շատ անգամ կը տեսնաս զինքը: Մեր գյուղական ընտանիք Ֆռանգստանեն առաջ ալաֆրանկա են, վասնզի գյուղական ժողովուրդի կյանք հին, նահապետական կյանքի մնացորդ մի պատկերն է: Ահա՚ իմացուցի քեզ ամեն բան. գուցե քո մտքեն չէր անցներ, զի դու պարզամիտ եւ ուղղախոհ մի զավակ ես, պապկի սուր աչք քու վրան միշտ կը հսկեր, դու այժմ ժրացիր, թոռնիկ, ինչ որ կասեմ` շուտով կատարե, միայն վեց օր է մնացեր, հառաջիկա երկուշաբթի առավոտ մեր գյուղի եկեղեցվո մեջ, սուրբ սեղանի առաջ, պատարագին դիմաց, ավետարանով ու խաչով քու պսակի խորհուրդ պիտի կատարվի: Դու այժմեն լուր տուր նաղարաճի Մխոյին եւ զուրնաճի Մրտոյին. գիտես որ
մեր գյուղական հարսնիք առանց այդ բաներուն համ չունի: Ա՚ռ դու այժմ, թոռնիկ, մեր մեծ էշ եւ երկու տիկ. գնա շուտ Շահպաղի գյուղ, մեր ծանոթ-բարեկամեն տասներկու լիդր գինի առ եւ բեր, բայց նայե, որ ջուր չխառնեն գինվույն հետ. Շահպաղցիք մեզ պես միամիտ չեն, քաղքցվոց մոտ լինելով` խարդախել սովորած են, ի՞նչ անեն խեղճեր, երբ քաղքցին տոկոսն ավելի կը բարդե, էնոնք էլ ջուր կը խառնեն` երբ տոկոսին տեղ գինի տան:
Այսօր շաբաթ է, դու էլ գինին բերիր հասուցիր, ուրեմն ամեն պատրաստ է»: Այս իրիկուն ազպանստում է, գեղի բոլոր նորահաս կտրիճներ պիտի ժողվին, նոր փեսան իրենց մեջ առնելով` պիտի խաղան, խնդան, ուրախություն անեն մինչ լույս: Առավոտ կիրակի է, գեղի բոլոր ժողովուրդ` մեծն ու փոքր, այր մարդիկ, կիներ, հարսներ, աղջիկներ, իրենց ճժերով մեր հարսնիքի տուն պիտի լեցվին: Գեղացվոց հարսնիք էսպես կը լինի, դուռ բացէ, քաղքցվոց հարսնիք չէ, որ դուռ փակին, հարսնիք անին` մկներ առիքը չիմանան:
Էս օր, իրիկվան մոտ, հարսի հետ պիտի երթանք ես եւ գեղի բոլոր մեծ-մեծ համբարներ: Հարս պիտի բերենք, իջացնենք տուն, քող գլխուն` թախտին վերա պիտի նստի, հարսքույր իր մոտ. էնպես, ինչպես պահապան հրեշտակ:
Ժամհար կոչնակ զարնելուն պես, լուսումութին, եկեղեցի պիտի գնանք բոլոր հարևաններով մեկտեղ. դու էնպես պետք է հավատաս, որ եկեղեցին քեզ համար մի Ադամա դրախտ է, ուր իջած է Աստված, Ձեր պսակ պիտի դնե եւ օրհնե քահանայի ձեռքով. դու էնպես համարի, թե մինչև ցարդ կյանքիդ մեջ քնած էիր, հանկարծ կը զարթիս, քնաթաթախ աչքը կը բանաս, որ մի նոր Եվա` Շուշան ծաղիկ, բուսած է կշտիդ. ձեռք-ձեռքի կու տա քահանան ու կ՛ասե. «Առեալ զձեռն Եւայի տուեալ ի յաջն Ադամայ» եւ այլն, դու եւս մտքիդ մեջ խոսիր մեր մեծ պապիկին պես. «Այս այժմ ոսկր յոսկերաց իմոց եւ մարմին ի մարմնոյ իմոյ» եւ այլն: Կը սկսի քահանան ուրիշ խորհրդավոր աղոթքներ կարդալ ձեր վրա, ձեր ու հարսի բերնեն խոստումներ կ՛առնե. բոլոր ժողովուրդ վկա կը լինի, դուք աստվածադիր մեր օրենքով էնպես պիտի կապվիք իրարու հետ, որ միայն մահ կը քակե. աշխարհի ձեռք կարող չէ քակել:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)
ԵՐԿԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ
ԺՈՂՈՎԱԾՈՒ: Հատոր Ա
Ուսումնասիրություններ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Exbayrasirutyun Եղբայրասիրության մասին
Հաջորդ նյութը Ekexecakan kyanq 13.06.2016 Եկեղեցական կյանք (13.06.2016)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach hamburel
Քրիստոնեական

Ինչո՞ւ ենք խաչը համբուրում

1 Օգոստոսի, 2016
Hayr Tovma1
Քրիստոնեական

«Ինչո’ւ եկեղեցին ժողովրդի հետ չէ»

17 Դեկտեմբերի, 2013
Vrdanes eps
Քրիստոնեական

Հայ Առաքելական Եկեղեցու տեղն ու դերը ՀՀ զինված ուժերի անձնակազմի դաստիարակության գործում

1 Նոյեմբերի, 2013
Yntaniqi masin 1
Քրիստոնեական

Ընտանիքն Արարչագործության համատեքստում. ընտանիքն Աստծո դրախտում

2 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?