Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Եղբայրասիրության մասին
Քրիստոնեական

Եղբայրասիրության մասին

Published: 12 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Իմ եղբայրնե՛ր, խորհրդածեք Տիրոջ կողմից ասվածների մասին:
Աջակից եղեք միմյանց՝ օգնելով ու աղոթելով, որովհետեւ գրված է. «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» ( Հակ. 5; 16):
Եվ եթե երկմտությամբ տարուբերվում եք տկարության ու նեղսրտության մեջ, աղոթքով հայցեք Աստծո օգնությունը, որպեսզի արժանի լինեք արդարության պտղին՝ ընդունելու հոգեւոր սերմը եւ աճեցնելու նրա հարյուրապատիկը: Տիրոջը ձեր պարտքերը հատուցելիս երեւացեք կրկնակի շահած քանքարով, ոչ թե՝ իբրեւ վատնողներ կամ քանքար թաքցնողներ: Փեսայի հետ առագաստը մտնելու պատրաստ եղեք, ոչ թե՝ հիմարության պատճառով արժանիների աջակողմյան դասին չհասած եւ այծերի հետ տրտմած: Անմահ կյանքի ժառանգորդը եղեք, ոչ թե՝ սատանայի կամակատարը. վայելչական դրախտի անմահական կյանքը վայելեցեք, ոչ թե արժանացեք խավարին ու սպասվող տանջանքներին: Դեպի հավիտենական ուրախությունը փութացեք, ոչ թե՝ ատամների կրճտումով ողբալուն:
Եթե այստեղ բարեսեր լինես, այնտեղ կհանդիպես բարիքների: Եթե այստեղ խոնարհ ու հեզ լինես, այնտեղ կժառանգես անչափ մեծություն: Այստեղ աշխատավոր լինելով՝ այնտեղ հավիտենական հանգիստ կգտնես: Այստեղ՝ տրտում, իսկ այնտեղ՝ բազմապատիկ փառքով զարդարված: Այստեղ՝ քաղցած, այնտեղ՝ հագեցած երկնային կերակրով: Այստեղ՝ շարունակ աղքատ, այնտեղ՝ վերին մեծությամբ հարստացած: Այստեղ՝ զրկված, այնտեղ՝ մեկի դիմաց տասը ստացած: Այստեղ՝ հալածված, այնտեղ՝ թագավորող: Այստեղ՝ չարչարված, այնտեղ՝ պսակված: Այստեղ՝ աղոթքով ժուժկալ, այնտեղ՝ կատարյալ պարգեւների արժանացած: Այստեղ՝ մարմնի ցանկությունները կասեցրած, այնտեղ՝ կցորդված Աստծո Հոգուն: Այստեղ՝ տեսքով հիմար, այնտեղ՝ լցված վերին իմաստությամբ: Այստեղ՝ ոչինչ չունեցող, այնտեղ ամեն ինչի տիրող: Այստեղ՝ անտուն, այնտեղ՝ երկնաքաղաքացի: Այստեղ՝ սրբասեր, այնտեղ՝ Քրիստոսի եւ սրբերի հետ: Այստեղ՝ իշխանության ու լծի ներքո, այնտեղ՝ ազատ որդիներ Վերին Սիոնի: Այստեղ՝ նեղված, այնտեղ՝ զվարթացած սրտի ընդարձակությամբ: Այստեղ՝ քաջամարտիկ, այնտեղ՝ պարգեւատրված: Այստեղ՝ բազում ճգնությունների մեջ, այնտեղ՝ սրաթռիչ թեւերով լուսերամների դասում կարգված: Այստեղ՝ ապականելին վաճառելով, այնտեղ՝ գնելով անապականը: Այստեղ՝ փախստական, իսկ այնտեղ՝ հանգստացած:
Եվ ինչպիսի՝ մեծ պատվի մասին եմ կամենում ձեզ պատմել ու հայտնել խոսքով. անբավ մեծություն, անանց ճոխություն, անիմանալի փառք, անմահական հանգիստ, անհաս բարձրություն: Հազարից մեկն իսկ չենք կարող ցույց տալ ձեզ սպասող մեծության պատիվներից, որ, ըստ առաքյալի, սկզբի հիմքն է եւ լրման ավարտը, դուք, որ եկել ժողովվել եք հավատի միաբանության մեջ եւ այս տեղերը աստվածաբնակ դարձրել, ինչի մասին Տերն ասում է. «Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ» (Մատթ. 18.20):

Գրաբարից փոխադրեց
Տիգրան Խաչատրյանը

Աղբյուր՝ Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #29 (63)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Grigor Lusavorchi axotq Սուրբ Գրիգոր Լուրավորչի Աղոթքը
Հաջորդ նյութը Harsanekan araroxutyun Ընտանիքի ավանդական ծնունդը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Axotqi masin
Քրիստոնեական

Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը. Սուրբ Հովհան Ոսկեբերան

9 Դեկտեմբերի, 2016
Ateizm
Քրիստոնեական

Թեիզմ, դեիզմ և անթրոպոմորֆիզմ

23 Հունվարի, 2014
Anurjner
Քրիստոնեական

Սխալ են ու պիտի ձախողվեն մեր ազգին Քրիստոսից զրկողները

12 Մարտի, 2015
Mardu kochumy
Քրիստոնեական

Մարդու կոչումի և բարոյական օրենքի մասին

1 Հոկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?