Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Dimitrov gyugh 213
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Դիմիտրով համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու վերաբերյալ
Նորություններ

Դիմիտրով համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու վերաբերյալ

Published: 20 Հուլիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արարատան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ Իրինա Սագրադովա-Գասպարյանի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում բարձրացված հարցերին սպառիչ պատասխան տալու համար այժմ ուսումնասիրվում են պատմական փաստերն ու եկեղեցու մասին վկայություննեը:

 Մեծ ցավով ենք արձանագրում, որ նման հարցը ներկայացվում է երկու դարավոր ու համատեղ պատմություն ունեցող ազգերի՝ հայերի ու ասորիների՝ գոյություն չունեցող խնդիրների համատեքստում: Թե՛ Դիմիտրովի, թե՛ Հայաստանի այլ վայրերում ապրող ասորիները մշտապես հոգատարության ու ուշադրության ներքո են եղել:
 Մինչ վերջնական պատասխանը հրապարակելը տեղեկացում ենք, որ Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու մուտքերից մեկի բարավորի վերևում առկա են հայերեն երկու արձանագրություններ, դրանից մեկում ասվում է, որ եկեղեցին վերակառուցվել է 1911թ.: Վերակառուցումը կատարել է Հովագիմ Տեր Վարդանյանը:
 Երկրորդ արձանագրության վրա հստակ կարդացվում է, որ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1868թ.: Այս արձանագրության տեքստի ամբողջական վերծանումն այժմ կատարում են մասնագետները:
 Տ. Միքայել քահանա Նուրիջանյանն արդեն 7 տարի այցելում է Դիմիտրով համայնք և այս տարիների ընթացքում համայնքի անդամների ու բարերարների միջոցներով փորձում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցին նորոգել ու փրկել փլուզումից: Փոխվել են եկեղեցու դռները, պատուհանները, կառուցվել է Խորանի Սուրբ Սեղանը:
 Եկեղեցու պատերին այժմ կախված են Ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ, որոնք տարիներ առաջ գյուղի մեկ այլ՝ Ուղղափառ եկեղեցու վերանորոգման ժամանակ եկեղեցին են բերել համայնքի անդամները: Տեր Միքայելը մեկ արկղում խնամքով հավաքել ու պահում է մի շարք այլ սրբապատկերներ, խաչեր, ծիսական առարկաներ ու թագեր: Եկեղեցու մաքրման ժամանակ տեր հայրը ստիպված է եղել հանել այնպիսի ժամանակի մեջ խունացած, գունաթափված թղթե պաստառներ, որոնք եկեղեցու հետ որևէ կապ չեն ունեցել, սակայն ինչ-որ անհասկանալի պատճառներով տարբեր մարդիկ բերել ու թողել են եկեղեցում՝ դագաղների վրայի խաչեր, Ջոկոնդայի շուրջ 400 հատ պաստառներ, A4 չափի անորակ թղթի վրա տպագրված սրբապատկերներ, որոնց ետևի մասում եղել են մերկ մարդկանց նկարներ:
Աղբյուր՝ qahana.am
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Veharan 326 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ
Հաջորդ նյութը Bagrat Galstanyan 245 e1580391769582 Բագրատ Սրբազանի անդրադարձը վերջին օրերին Իջևանում տեղի ունեցած իրադարձություններին.

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Iran hamajoghov 12
Նորություններ

«Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

22 Դեկտեմբերի, 2022
Hratarakutyun
Նորություններ

Նոր հրատարակություն

1 Հոկտեմբերի, 2013
Bukharest qnnarkum 4
Նորություններ

Բուխարեստում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը և արցախահայերի սոցիալական կացությանը

15 Նոյեմբերի, 2023
Azatutyun hogeor kyanqum
Նորություններ

Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում

22 Մարտի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?