Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Siro pakas
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Դատողությունը՝ սիրո պսակ
Քրիստոնեական

Դատողությունը՝ սիրո պսակ

Published: 5 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեղքը մեզ միշտ թվում է ինչ-որ քաղցր մի բան:

 Պետք չէ վստահել այդ քաղցրությանը, քանզի այն դառնագույններից դառնագույն է եւ տառապանք:

 Տառապանքն էլ է թվում անտանելի ու գարշելի (օրինակ` հոգու ու մարմնի մաքրման գործում): Չարժե տրվել եւ այդ ենթադրությանը:

 Բարեբեր տառապանքին հաջորդում է խաղաղությունը, որն ուզածդ ուրախությունից վեր է: Մարդիկ շատ ու հաճախակի են երկարաշունչ խոսում, իբր թե իրենց գաղափարները ծառայում են բարօրության, սակայն որքան անճշտություններ, գայթակղություններ ու սին մտքեր են թափվում նրանց շուրթերից: Պետք չէ վստահել մարդկանց բոլոր խոսքերին: Մարդիկ շատ հաճախ հենց իրենք են տուժում իրենց իսկ արտաբերած խոսքերից եւ զղջում դրանց համար:

 Այո՛, մարդուց եկող ամեն բանը չէ, որ (նույնիսկ ամենաբարի նպատակով) օգտակար: Շատ բան անպետք է, անտեղի, մեղսալի, եւ ոչ միայն նրա համար, ով դրանք թույլ է տալիս, այլեւ նրանց համար, ովքեր անզգուշորեն այն ընդունում են իբրեւ բարիք եւ օգուտ:

 Որքան էլ խորը լինի մեր սերը մարդկանց նկատմամբ, այնուհանդերձ, չպետք է մոռանալ, որ բոլոր մարդիկ էլ հիվանդ են, եւ մենք անհրաժեշտորեն պետք է ապրենք նրանց միջավայրում` ոչ միայն մեր, այլեւ ողջ շրջապատի համար մշտապես կեղեքվելով…

 Ոչ թե բուն մարդուն, այլ նրա տվյալ պահի վիճակին է, որ պետք չէ վստահել: Եվ վստահության աստիճանն էլ արժե միշտ փոխել` ելնելով դիմացինի առ Աստված ունեցած լուսավորվածության չափից: Եթե մարդը, որին մենք սիրում ենք, եւ որին մինչ այժմ միշտ վստահել ենք, հանկարծ կանգնում է մեր առջեւ անսթափ վիճակով եւ տալիս մեզ ինչ-ինչ խորհուրդներ, արդյոք մարո՞ւմ է մեր սերը նրա հանդեպ: Եթե մենք խորությամբ ենք նրան սիրում, մեր սերը չի անհետանում եւ նույնիսկ չի թուլանում: Սակայն, քանի դեռ նա այդ վիճակում է, մենք կորցնում ենք վստահությունը ոչ միայն նրա խոսքերի, այլեւ նրա զգացմունքների նկատմամբ: Մարդիկ գինուց ավելի քիչ են արբենում, քան այլ կրքերից, օրինակ` զայրույթից, հիշաչարությունից, հեշտանքից, դրամասիրությունից, փառասիրությունից… Կրքերը, ինչպես գինին, ազդում են մարդու բանականության ու կամքի վրա եւ խեղում նրա ողջ էությունը: Որեւէ մոլուցքով տառապող մարդը չի կարող տիրապետել իրեն, դադարում է լինել ինքն իր նման, դառնում «դեւերի խաղալիք»: Այդպիսին է դառնում նույնիսկ նա, ով կրքերից ազատ պահերին խորությամբ ու մաքրությամբ լցված է լինում Քրիստոսով:

 Որքան լուսավոր է մարդու հոգեվիճակը, այնքան էլ բարձր է մեր վստահությունը… Ասենք` ես ուզում եմ քարոզ խոսել կամ Սուրբ Հաղորդություն տալ, բայց զգում եմ, որ հոգիս լիքն է խռովքով ու կրքերով, այդ դեպքում ես պարտավոր եմ ինձ պահել ըստ Ավետարանի, այսինքն` նախ պետք է իմ ընծան թողնեմ Սուրբ Սեղանին, գնամ հոգով հաշտվեմ իմ «եղբայրների» հետ, մի խոսքով` խաղաղություն գտնեմ ու մտնեմ երկնային կյանք: Ահա եւ ճշմարիտ ու օգտակար անվստահության մի օրինակ, հանուն Քրիստոսի սիրո, հենց իմ հանդեպ: Իմ եսապաշտական սերը, ընդհակառակը, կցանկանար քամահրել, չտեսնել իմ թերությունները եւ, ըստ էության, համարել, որ «արժանի» եմ, անարդարորեն վստահեր այդ ցգացումին ու թույլ տար նրա մեղսալի վիճակին աշխարհ գալու եւ կամ` առանց ապաշխարության մերձենար Աստծուն: Նրա «անկեզ մորենին» արդյոք թույլ կտար, որ առանց Աստծո պատվիրանների (որի էությունն է «հանիր կոշիկներդ», այսինքն` հոգուդ մեղսալի վիճակը), այլ միմիայն իմ կամքով դա տեղի ունենար: Եվ չէի խանձվի արդյոք Աստծո մաքրության այդ անխախտ օրենքներից:

 Անկասկած է, որ ես պետք է նախանձախնդիր լինեմ իմ եւ ուրիշների հանդեպ: Բայց դա չի՞ կոչվի, որ ես «դատում» եմ ինչ-որ մեկին` հակառակ Աստծո Խոսքի` «Մի դատեք, որ չդատվեք»: Դատողությունը սիրո պսակ է: Եկեղեցու սուրբ հայրերը նույնիսկ այն համարում են «սիրուց վեր»: Դատողությունը երկնային իմաստություն է մեր կյանքում, սիրո հոգեւոր խելքը, որը չի վերցնում նրա ուժն ու զորությունը, սակայն համ ու հոտ է տալիս: Դատողությունը մարդկային հոգին իր փոքրոգությունից դուրս բերելու նշան է: Դատողությունը «իմաստություն» է, որի մասին ասված է` «Եղեք իմաստուն, ինչպես օձը»,- բարձր է, իհարկե, «մարդկային», անմիտ, հաճախ նույնիսկ կործանարար սիրուց: «Մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ»… սա սիրո բացակայություն չէ (Աստծո Խոսքը մեզ ուսուցանում է միայն մեկ սիրո կերպ), այլ սիրո իմաստություն, Երկնքի վերին օրենքների իմացություն, որ թափվում է ողջ մեղավոր աշխարհի վրա` չխառնվելով ոչ մի մեղսալի բանի հետ:

 «Մի՛ գցեք ձեր մարգարիտները…» սիրո մեջ անվստահության մասին պատվիրան է, պատվիրան, որ տանում է դեպի սերը` հենց սերը պաշտպանելով:

 «Եղիցի Արքայությունը Քո, եղիցի կամքը Քո»: Ես մշտապես ուզում եմ իմ մեջ եւ ամեն բանում իրականացնել այդ սերը, լուծարել «իմ արքայությունը» եւ բացել Աստծո Արքայությունը, ոչ ոքի չվստահել, ոչինչ «սեփական», «մարդկային», մեղսալի ու կիսամեղսալի չընդունել… Բաց անել սեփական ընկալիչն ու սիրտը (իր ողջ խորությամբ) միայն Աստծո, անարատի, լուսավորի առջեւ… «Եկեսցէ Արքայությունը Քո»: Ես մինչ ի մահ չեմ կարող հանգստանալ այս ձգտումիս մեջ: Ես աղոթում եմ, եւ այդ խոսքերը պաղ-պաղ չեն հնչում իմ շուրթերից, այն բխում է իմ ողջ էությունից եւ ստիպում ինձ տոչորվել, ինչպես անապատում եղողը: Քաղցր է Աստծո Դատաստանը` իմ սրտի վրա եւ իմ սրտում կատարվող… Քաղցր է ինձ համար Քրիստոսի Գալուստը: Ես Տիրոջը հանդիպում եմ ամենուր: Ո՛չ ամենուր է Տերը հայտնվում ինձ, բայց ես հանդիպում եմ Նրան, հանդիպում իմ ամեն մի խոսքում, ամեն մի շնչում, մարդկային ամեն մի խոսք ու զրույցում, որոշումներում եւ անելիքներում:

 Ես միայն Նրան եմ ցանկանում: Ինձ ատելի է ունենալ ամեն բան, բայց ոչ Նրա խոսքը: Ես ուզում եմ ամեն ինչ միայն Նրանով, առանց Նրա ոչինչ հարկավոր չէ ինձ. ամեն բան ինձ համար մշտապես դժվարին է ու տանջալից: Նա է իմ սրտի լույսը: Ես ոչ մի լավ բան անել չէի կարող, եթե իմանայի, որ այդ բարությունը Նրան հաճո չէ: Ես մշտապես` գիշեր ու զոր, գիտեմ, որ Նա մոտ է ինձ, բայց ոչ միշտ եմ լսում Նրա ջերմ շունչը, քանզի ոչ միշտ է, որ ես ձգտում եմ Նրան եւ ամենից առավել կամենում եմ Նրան: Իմ այս ապրումների մեջ այնպիսի անզորություն, այնպիսի թուլություն ու աղքատություն եմ զգում, որ ոչ մի երկրային բան ինձ չի կարող հանգստացնել, ոչինչ չի կարող սատարել ինձ: Ինձ հարկավոր է միմիայն Նա, Նա, Ով ասաց. «Ես Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ»…

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (80)
Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Տեր Ընծա քհն. Միրզոյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Axotq amenorya ԱՄԵՆՕՐՅԱ ԱՂՈԹՔ
Հաջորդ նյութը 5 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Cnndyan kerakurner
Քրիստոնեական

Ծննդյան տոնի կերակրատեսակները

4 Հունվարի, 2018
hogi
Քրիստոնեական

Մարդկանց հոգիների մասին, թե որտեղից են գալիս եւ մարմնից ելնելուց հետո ում մոտ են գնում

25 Հոկտեմբերի, 2017
Kin qahana
Քրիստոնեական

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգևորական ունենալու գաղափարը

15 Նոյեմբերի, 2016
Patmutyun vochunch
Քրիստոնեական

ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ

13 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?